Փաշինյանը չի ցանկանում, որ Մարուքյանի եղբայրը քաղաքապետ դառնա. «Իրատես» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Փաշինյանը չի ցանկանում, որ Մարուքյանի եղբայրը քաղաքապետ դառնա. «Իրատես»

10:20 05.10.2018

«Իրատես» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Անհրաժեշտ 11 ստորագրություններից 10-ն առկա է հենց «Լուսավոր Հայաստան»-ի թիմից, բայց պակասող մեկ ստորագրությունն այդպես էլ չի հայտնվում:

Վանաձորի քաղաքապետարանի «Իրատես»-ի աղբյուրը հայտնում է, որ գործընթացը, ըստ երևույթին, այդպես էլ կյանքի չի կոչվի, քանի որ նոր իշխանությունները ոգևորված չեն Քրիստ Մարուքյանին քաղաքապետի պաշտոնում տեսնելու հեռանկարով:

«Հայտնի է, որ ԱԺ «Ելք» դաշինքը փլուզվեց այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն անվստահություն հայտնեց իր նախկին թիմակիցներ Էդմոն Մարուքյանին ու Արամ Սարգսյանին, ու հիմա տրամաբանական չէ կարծել, թե վարչապետը կցանկանա օժանդակել, որ Մարուքյանի եղբայրը քաղաքապետ դառնա:

Նրանց միջև ներքին բախում կա, ու, հնարավոր է՝ վարչապետ Փաշինյանին գոնե այս պահին ձեռնտու է, որ գործող քաղաքապետը շարունակի պաշտոնավարել,-ասաց մեր զրուցակիցն ու ավելացրեց,- եթե ԼՀ-ի թիմը քաղաքապետին անվստահություն հայտնելու այս գործընթացը չհաջողի, ապա, հավանական է, որ այդքան ցանկալի պաշտոնին հասնելու համար նոր սցենարներ մշակեն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե

15:54 27.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե՝ ներկայանալու և քրեադատավարական գործողություններին մասնակցելու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը: Ավելիվաղ ԱԱԾ-ից հայտնել էին․ «Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի […] ...

Բռնության գործադրմամբ 52-ամյա կնոջ պայուսակը հափշտակած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է

15:43 27.06.2025

Բռնության գործադրմամբ 52-ամյա կնոջ պայուսակը հափշտակած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է

Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 2․55-ին, ոստիկանության օպերատիվ կառվարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտ օտարերկրացի մի տղամարդ ուժի գործադրմամբ հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի: Պայուսակում եղել են իր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բանալիներն ու «Այֆոն» բջջային հեռախոս։ Որոշ ժամանակ անց տուժողը նկատել է, որ Կիևյան փողոցում կայանված ավտոմեքենան չկա։ […] ...

Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

15:35 27.06.2025

Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով ԱԱԾ Սահմանապահ զորքերի ծառայողների հետ, հունիսի 25-ին՝ ժամը 21։05-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և ձերբակալել են պատժի չկրած մասն ի կատար ածելու՝ դատարանի որոշումից խուսափելու համար հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի. խափանման միջոցը՝ կալանք: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: ...

Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

15:27 27.06.2025

Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի նախագահությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։ Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստը բացել է նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հանդես գալով ողջույնի […] ...

Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

15:20 27.06.2025

Վրաերթի ենթարկված 58-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 26-ին՝ ժամը 6․30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում վրաերթի է ենթարկել 58-ամյա Արմենուհի Ս.-ին: Նա մարմնական մնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով

15:12 27.06.2025

Խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ աշխատանքները տեւել են գուցե 1-2 տարի: Այս ընթացքում մենք մի քանի հարյուր մասնակիցների ներգրավմամբ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ: 1000 էջից  ավելի առաջարկներ ենք ստացել եւ քննարկել, որոշների դեպքում ունեցել ենք տարբեր դիրքորոշումներ, բայց քննարկումների արդյունքում, մեր կարծիքով, եկել ենք լավագույն լուծման: Այս մասին ասել է ԱԺ գիտության, […] ...

BACK_TO_TOP