12:01 05.10.2018
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ուղերձում ասված է.
«Սիրելի ուսուցիչներ,
հոկտեմբերի 5-ը Հայաստանի պետական տոնացույցում խորհրդանշում է այն բացառիկ հարգանքը, որը հայ ժողովուրդը միշտ ունեցել է դպրոցի և ուսուցչի հանդեպ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, խոնարհվում տարիների ձեր անդուլ աշխատանքի և մեծ վաստակի առջև ու մաղթում ամենայն բարիք:
Միաժամանակ, շնորհավորանքի ու գնահատանքի խոսք եմ ուղղում Սփյուռքի բոլոր մանկավարժներին, ովքեր, ապրելով Հայաստանից հեռու, դարձել են հայապահպանության յուրօրինակ առաքյալները:
Այս օրը բոլորիս տոնն է, և յուրաքանչյուրս մի պահ վերհիշում ենք մեր դպրոցական տարիները, մե՛րթ խստապահանջ, մե՛րթ նրբանկատ մեր ուսուցիչներին, ովքեր մեզ ոչ միայն հարուստ գիտելիքներ հաղորդեցին, այլև օգնեցին ձև ու բովանդակություն հաղորդել մեր մտքերին ու ձգտումներին, օգնեցին, որ կյանքում ամեն մեկս գտնի իր ճանապարհը և դառնա երկրի լիարժեք քաղաքացի:
Սիրելի՛ ուսուցիչներ,
դուք եք ձեր ամենօրյա աշխատանքով ուրվագծում մեր պետության վաղվա օրը: Մեծապես ձեր աշխատանքով է պայմանավորված, թե ինչ աշխարհընկալում կունենա և ինչ արժեհամակարգ կդավանի վաղը մեծ կյանք ոտք դնող սերունդը: Եվ դրան են միտված այսօր Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները, որոնց նպատակն է ստեղծել այսօրվա չափանիշներին համապատասխանող, ու կրթության բարձր որակ ապահովելով` աշխարհում Հայաստանն ավելի մրցունակ դարձնող, մարդկային հիմնարար արժեքների վրա հիմնված ազատ ու ժողովրդավարական հասարակություն ձևավորող կրթական համակարգ: Վստահ եմ, որ հաջողությամբ կլուծենք նաև այս կարևորագույն խնդիրը, ինչն ավելի առարկայական կդարձնի ձեր նվիրված աշխատանքի արդյունքները:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից կրկին շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին, կրթության ոլորտի բոլոր աշխատողներին Ուսուցչի օրվա առթիվ: Բոլորիդ մաղթում եմ առողջություն ու խաղաղություն, ընտանեկան երջանկություն, բարօրություն և նորանոր հաջողություններ մանկավարժական գործունեության ասպարեզում»:
21:54 19.08.2025
«Բորուսիան» մեծ դժվարությամբ է հաղթել Երրորդ լիգայի թիմինԴորտմունդի «Բորուսիան» 1-0 հաշվով հաղթել է և դուրս եկել Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ: Դորտմունդցիներն առաջին փուլում հանդիպել են Երրորդ լիգան ներկայացնող «Ռոտ Վայս Էսենի» հետ և հաղթանակ կորզել մեծ դժվարությամբ: ...
21:43 19.08.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստՕգոստոսի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գորիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Արմեն Խաչատրյանի, Թումանյանի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Տիգրան Մխիթարյանի, Վարդենիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Վահան Զարոյանի թեկնածությունները։ Քննարկվել են քաղաքական այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյույթում: ...
21:29 19.08.2025
Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Ֆրանսիան վերականգնում է տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետԵրկար ժամանակ տևած առճակատումից հետո Ֆրանսիան ու Ադրբեջանը հակված են վերսկսել հարաբերությունները մաքուր էջից: Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Փարիզը, հակառակ մինչ այդ արվող հայտարարություններին, վերականգնում է Բաքվի հետ համագործակցությունը նավթային ոլորտում: Ինչո՞ւմ է դրսևորվում այդ համագործակցությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն տեղեկություններ է հրապարակել, որից պարզ է […] ...
21:09 19.08.2025
Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունումԱզատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...
20:48 19.08.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներOգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...