Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ ԱԺ-ն չի անտեսվի. ԱԳ փոխնախարարը վստահեցրել է Արմեն Աշոտյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+9.09 oC

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ ԱԺ-ն չի անտեսվի. ԱԳ փոխնախարարը վստահեցրել է Արմեն Աշոտյանին

12:25 05.10.2018

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը քննարկելու համար:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ներկայացնելով օրենքի նախագծի ընթացակարգը, առաջարկել է դրա առաջին և երկրորդ ընթերցումները կազմակերպել 24 ժամվա ընթացքում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը հարցրել է, թե ինչպես է ԱԳՆ-ն գնահատում Ֆրանկոֆոնիայի կազմակերպման ընթացքը:

Ռուբեն Ռուբինյանն ասել է, որ խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ պլանավորման, համապատասխան գերատեսչությունները կատարում են իրենց վրա դրված պարտավորությունները:

ԱԳ փոխնախարարն ասել է, որ Ֆրանկոֆոնիայի օրերին ՀՀ կգան բազմաթիվ երկրների ղեկավարներ, ինչը հնարավորություն կտա ընդլայնել միջպետական կապերը եվրոպական, աֆրիկյան ու բազմաթիվ ֆրանկոֆոն երկրների հետ:

Սամվել Ֆարմանյանը ճշտող հարց է ուղղել, թե կոնկրետ բովանդակային առումով ինչ ակնկալիքներ ունի հայկական կողմը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից, որպեսզի հանրությունը և քաղաքագիտական շրջանակները գաղափար կազմեն, թե ինչի մասին է խոսքը:

Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է, թե ինքը կարող է երկար խոսել, սակայն ժամանակ չկա, մանավանդ, որ ԱԺ արտահերթ նիստում այդ թեման չի քննարկվում: Ինքը միայն կարող է ասել, որ այդ միջոցառումը կարևոր փուլ է ՀՀ-ի համար՝ մանավանդ գարնանը տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը հարցրել է, թե ի՞նչ կառույց է Ֆրանկոֆոնիայի կազմակերպման ֆինանսական պատասխանատուն, որպեսզի ԱԺ-ն կարողանա հաշվետվություն պահանջել: Աշոտյանի երկրորդ հարցը՝ ինչպիսի՞ն է լինելու ԱԺ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:

Ռուբեն Ռուբինյանն ասել է, որ դեռևս որևէ մեկը հրավեր չի ստացել, բայց դրանք կլինեն, ինքը վստահեցնում է, որ ԱԺ-ն անմասն չի մնա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումներից: Միաժամանակ ԱԳ փոխնախարարը վստահեցրել է, որ կազմակերպչական ֆինանսական մասով խախտումներ չեն եղել և չեն լինելու, իսկ ՝ ինչ կառույց է պատասխանատու դրա համար, չի ասել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

BACK_TO_TOP