12:11 07.10.2018
Շառլ Ազնավուրը մինչև կյանքի վերջին տարիները հետաքրքիր հարցազրույցներ է տվել տարբեր երկրների առաջատար լրատվամիջոցներին:
90-ամյակի շեմին Շառլ Ազնավուրը համերգային շրջագայություններով աշխարհի լավագույն բեմերում էր, միաժամանակ նրա հարցազրույցները շաբաթներ շարունակ չէին իջնում ամենամեծ լսարան ունեցող թերթերի առաջին էջերից ու հեռուստաընկերությունների եթերից: Ռուսական «Կոմերսանտին» 2014-ի սեպտեմբերի 13-ին տված հարցազրույցում Ազնավուրը պատմում էր իր հայկական ծագման, կյանքի դժվարությունների ու բեմական հաջողությունների մասին:
«Իմ անունը չափազանց դժվար էր արտասանել հիվանդանոցում աշխատող բուժքրոջ համար։ Այդ իսկ պատճառով իմ կյանքի հենց առաջին օրվանից ես դարձա Շառլ։ Եվ բախտս բերեց։ Թե չէ բոլորը տանջվելու էին, ինչպես այն բուժքույրը։ Այդպես էլ անցավ, Շահնուր-ով ինձ ոչ ոք չի դիմել։ … Ես հասկացա մի բան. դիվանագիտությունն ու քաղաքականությունը տարբեր բաներ են, և ոչ մի կերպ չի կարելի դրանք խառնել իրար հետ։ Ցանկացած երկրի դիվանագետ չի կարող ասել ամեն ինչ՝ հաշվի առնելով երկրի շահերը եւ խորհրդակցելով ղեկավարության՝ ԱԳ նախարարության հետ։ Ես քաղաքական գործիչ չեմ, ես դիվանագետ եմ։ Ես երբեք չեմ եղել և չեմ լինի քաղաքական գործիչ, թեկուզ հենց այն պարզ պատճառով, որ չեմ սիրում քաղաքականությունը։ … մարդիկ դեռ չեն սովորել ապրել առանց սահմանների։ Բայց ես դրան սովորել եմ և այժմ ապրում եմ հենց այդպես։ Ապրում եմ տարբեր երկրներում և շատ հեշտությամբ գնում եմ ցանկացած երկիր։ Ինչ վերաբերում է խորհրդին, ապա կասեի, որ արժե սկսել այն բանի գիտակցումից, որ բոլորը մի Երկրի մարդիկ են։ Մենք պետք է ջանանք հասկանալ միմյանց, այլ ոչ թե մարտնչենք իրար դեմ։ Եթե այլմոլորակայինների մասին մի որևէ ֆանտաստիկ ֆիլմի սցենար իրականություն դառնար, ապա մենք բոլորս կմիավորվեինք՝ մոռանալով սահմանների և տարբերությունների մասին. չէ՞ որ մենք մի մոլորակի և մի Երկրի մարդիկ ենք։ Ինչո՞ւ դա չի կարելի անել հիմա»։
Նույն տարին՝ օրեր անց՝ հոկտեմբերի 2-ին, Ազնավուրը Մոսկվայում հարցազրույց տվեց ռուսական «Առաջին ալիքին»՝ հյուրընկալվելով «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը: Մոսկվայում մեծ համերգ տալուց առաջ Ազնավուրը չմոռացավ պատմել իր արմատների, գործունեության ու ապագա պլանների մասին, ափսոսաց, որ ռուսերեն չգիտի ու պատմեց, թե ինչ անակնկալ նվեր է ստացել իր տաղանդը գնահատող հայ երկրպագուներից։ Իվան Ուրգանտի հարցին, թե ինչպես է հաջողվում Ազնավուրին մշտապես լավ տեսք ունենալ, շանսոնյեն պատասխանեց.
«Ես շատ չեմ խմում, հետևում եմ ինձ, այլևս չեմ ծխում, և ամենակարևորը՝ ես, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, սիրում եմ իմ աշխատանքը։ Շատ ուշ չեմ քնում, շատ չեմ ուտում: Սիրահարված եմ իմ մասնագիտությանը: Պետք է միշտ սիրահարված լինել ինչ-որ բանի: Ես սիրում եմ օտար լեզուներ: Ամենահեշտ լեզուներն ինձ համար լատինական լեզուներն են՝ հատկապես իսպաներենն ու իտալերենը, նաև անգլերենը: Ռուսերենը լսել եմ մանկության տարիներին: Ես այդ տարիքում ռուսերեն երգեր եմ լսել և երգել: Շատ կուզեի, որ իմ երգերի գոնե մի մասը հանրությանը հասանելի դառնար ռուսերենով, բայց հասկանում եմ, որ դա հնարավոր չէ: Բայց օրինակ, Ճապոնիայում, բեմի վրա, իմ կողքին կանգնած էր թարգմանիչը, որը յուրաքանչյուր երգից առաջ հանդիսատեսին պատմում էր, թե ինչի մասին է այն: Դա շատ լավ աշխատեց»։
Մեկ տարի անց՝ 2015-ի ապրիլին, Շառլ Ազնավուրը համերգով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում: Այդ օրերին նա հյուրընկալվեց ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավար Վլադիմիր Պոզների համանուն՝ «Պոզներ» հաղորդմանը: Այստեղ Ազնավուրի խոսքի հիմնական մասը Հայոց ցեղասպանության մասին էր:
«Հայրս, օրինակ, չգիտեր, թե ինչ է ցեղասպանությունը: Հայրս Վրաստանից էր: Հայրս և մայրս հրեայի անվան տակ իտալական նավով Ցեղասպանության տարիներին փախել են Սալոնիկ: Մորս ողջ ընտանիքը սպանվել է: Ոչնչացվել է: Մենք նրանց մասին երբևէ չենք լսել: Հայրիկիս ընտանիքից… ես գիտեի պապիկիս, հետո ծանոթացա տատիկիս հետ: Նրա հետ ծանոթացա շատ ուշ՝ Հայաստանում, 1963-ին: Մայրս, օրինակ, միշտ ասում էր, որ թուրքերի մեջ էլ կան շատ լավ մարդիկ: Մեզ ատելություն չեն սովորեցրել: Ինձ սովորեցնում էին, որ չի կարելի ստել, ատել մարդկանց և չարախոսել: ․․․Թուրքերին պետք է ասել. «Եկել է ժամանակը, որպեսզի թույլ տան՝ ճշմարտությունը ասելու: Չի կարելի այդպես շարունակել: Թուրքերը չեն ուզում ցեղասպանությունը ճանաչել, քանի որ կա երկու երևույթ: Թուրքերի համար իրենց արժանապատվությունը կարևոր է, այսինքն նրանք չեն կարող ընդունել պատմական փաստը: Բայց կա մյուս կողմը՝ մարդիկ շատ են հարստացել հայերի ունեցվածքի շնորհիվ, հետո նաև դրանք յուրացրել է թուրքական կառավարությունը: Այդ բոլորն ընդունելը դժվար է: Ես հասկանում եմ նրանց, բայց ընդունել չեմ կարող»:
Օգոստոսի 28-ին Շառլ Ազնավուրը իր ծրագրերի մասին հարցազրույց տվեց ռուսական «Մաքսիմ» ամսագրին: Դա Ազնավուրի վերջին հարցազրույցներից մեկն էր.
«Ես օրական 340 մետր լողում եմ, ուտում եմ ափսեիս մեջ եղածի կեսը, արդեն 40 տարի է՝ չեմ ծխում: Չեմ խմում թունդ ալկոհոլային խմիչք, միայն գինի և շամպայն: Կյանքս հետաքրքիր է անցել: Առաջին անգամ ամուսնացա, երբ շատ երիտասարդ էի, երկրորդ անգամ՝ երբ հիմար էի, երրորդ անգամ վերջապես ամուսնացա նրա հետ, ում մասին երազում էի՝ փայլուն աչքերով ու մետաքսե մաշկով շիկահերի հետ: Ուլլան ինձնից 17 տարի երիտասարդ է, իմ կարծիքով՝հրաշալի տարիքային տարբերություն է: Ընդհանրապես, ամուսնության երկարակեցության համար պետք է առավել անկեղծ ու բնական լինել և միշտ միմյանց պետք է ասել այն, ինչ ուզում ես ասել: Թեև ես բոլորին եմ հիմա ճշմարտությունն ասում: Դա կարող եմ ինձ թույլ տալ տարիքիս բերումով: 2024 թվականի մայիսի 22-ին՝ 100-ամյակիս օրը, ես համերգ եմ նախատեսել: Հետո կտեսնենք: Եվ ինչո՞ւ մտածեմ ավարտի մասին… որպեսզի կյանքս ավարտեմ տանը՝ բազմոցին նստա՞ծ: Ոչ, շնորհակալ եմ»։
18:24 27.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Քննչական կոմիտեՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 27-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել ՀՀ քննչական կոմիտեի շենք։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մինչ այդ նա որոշ ժամանակ քայլել է ոտքով Էջմիածնից, ապա նստել է մեքենա և ուղևորվել Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։ Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հունիսի 27-ին մտել էին Մայր Աթոռի տարածք՝ […] ...
18:16 27.06.2025
Սիսիանում Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի օրեր ենՍիսիանում տեղի է ունեցել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը բացվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, […] ...
18:08 27.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետԹուրքիայի Հանրապետությունում անցկացվող Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 27-ին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։ ...
17:54 27.06.2025
Էլինա Ավանեսյանը կմրցի նախկին չեմպիոնի հետ․ ՈւիմբլդոնՈւիմբլդոնի կանանց մրցաշարից առաջ կայացել է վիճակահանությունը, որի արդյունքում հայտնի է դարձել Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանի մրցակիցը: Աշխարհի 48-րդ ռակետը կմրցի Ելենա Ռիբակինայի հետ: Ղազախստանը ներկայացնող թենիսիստուհին 2022 թվականին դարձել է «Ուիմբլդոնի» չեմպիոն: Աշխարհի 11-րդ ռակետի կարիերայում սա միակ տիտղոսն է «Մեծ սաղավարտում»: Ավանեսյանն ու Ռիբակինան հանդիպել են 1 անգամ 2022 թվականին, Ելենան հաղթել է: […] ...
17:45 27.06.2025
Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվել է Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվել է Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, այցը նշանավորվել է արդյունավետ քննարկումներով և համաձայնություններով, որոնք նոր կարևոր հեռանկարներ են բացում Հայաստանի և Չինաստանի միջև գործընկերության խորացման ուղղությամբ: ...