Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի Թունիսում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի Թունիսում

12:44 07.10.2018

Երևանում հոկտեմբերի 7-ին մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի միջոցառումները, որոնց աշխատանքների սկիզբն ազդարարվել է Մշտական խորհրդի նիստում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար- ՖՄԽ-ի նախագահի կողմից:

«Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում այսօր: Որոշումների կայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախ հաստատվում են անդամ երկրների դեսպանների կողմից, այնուհետև ներկայացվում նախարարներին և նախագահներին։ Այստեղ թե՛ լիիրավ, թե՛ ոչ լիիրավ, թե դիտորդ բոլոր անդամ երկրների դեսպաններն են: Մենք փաստաթղթերի պատրաստման մեջ ենք անձամբ ներգրավված: Որոշումները կայացվում են անդամ պետությունների և կառավարությունների կողմից: Ինչևէ, իհարկե, հսկայական պատասխանատվություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի Թունիսում:

«18-րդ գագաթաժողովը կանցկացվի Թունիսում, ինչպես որոշվել էր Անտանանարիվուում: Այն կլինի նույնքան կարևոր գագաթաժողով, քանի որ համընկնում է կազմակերպության 50-ամյակի հետ: Պետք չէ մոռանալ, որ Թունիսը կազմակերպության հիմնադիր երկիր է»,- նշել է դեսպանը:

Մշտական խորհրդի նիստի ընթացքում նախատեսված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի ելույթը Ֆրանկոֆոնիայի տնտեսական, դիվանագիտական և քաղաքական գործունեության վերաբերյալ: Մշտական խորհուրը կքննարկի Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այսօր բոլոր քննարկումներն անցկացվելու են փակ ռեժիմով:

Հոկտեմբերի 8-9-ը Երևանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովը:  Հոկտեմբերի 9-ին Ազատության հրապարակում նախատեսված է  Ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Քննչական կոմիտե

18:24 27.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել Քննչական կոմիտե

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 27-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել ՀՀ քննչական կոմիտեի շենք։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մինչ այդ նա որոշ ժամանակ քայլել է ոտքով Էջմիածնից, ապա նստել է մեքենա և ուղևորվել Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։ Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հունիսի 27-ին մտել էին Մայր Աթոռի տարածք՝ […] ...

Սիսիանում Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի օրեր են

18:16 27.06.2025

Սիսիանում Կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի օրեր են

Սիսիանում տեղի է ունեցել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը բացվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ

18:08 27.06.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ

Թուրքիայի Հանրապետությունում անցկացվող Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 27-ին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։ ...

SHANTNEWS

18:00 27.06.2025

SHANTNEWS

Էլինա Ավանեսյանը կմրցի նախկին չեմպիոնի հետ․ Ուիմբլդոն

17:54 27.06.2025

Էլինա Ավանեսյանը կմրցի նախկին չեմպիոնի հետ․ Ուիմբլդոն

Ուիմբլդոնի կանանց մրցաշարից առաջ կայացել է վիճակահանությունը, որի արդյունքում հայտնի է դարձել Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանի մրցակիցը: Աշխարհի 48-րդ ռակետը կմրցի Ելենա Ռիբակինայի հետ: Ղազախստանը ներկայացնող թենիսիստուհին 2022 թվականին դարձել է «Ուիմբլդոնի» չեմպիոն: Աշխարհի 11-րդ ռակետի կարիերայում սա միակ տիտղոսն է «Մեծ սաղավարտում»: Ավանեսյանն ու Ռիբակինան հանդիպել են 1 անգամ 2022 թվականին, Ելենան հաղթել է: […] ...

Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվել է Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբ

17:45 27.06.2025

Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվել է Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվել է Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, այցը նշանավորվել է արդյունավետ քննարկումներով և համաձայնություններով, որոնք նոր կարևոր հեռանկարներ են բացում Հայաստանի և Չինաստանի միջև գործընկերության խորացման ուղղությամբ: ...

BACK_TO_TOP