Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձը

16:00 24.04.2018

CNN հեռուստաընկերության ինտերնետային կայքը ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, որում անդրադարձ է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությանն ու դրա  հավանականությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հոդվածում նշվում է, որ երկար տարիների ընթացքում ԱՄՆ հայ համայնքը այդ երկրի նախագահներին կոչ է արել Օսմանյան կայսրությունում 1915թ. 1.5 միլիոն հայերի զանգվածային կոտորածը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն, սակայն այդ քայլին գնալու նրանց անկարողությունը տասնամյակներ շարունակ եղել է ամերիկյան քաղաքականության առանձնահատկությունը: «Եվ ամեն դեպքում մեկ նախագահ կա, որը կարող է տրամադրված լինել ճշմարտությունն ասելու այն դեպքում, երբ նրա նախորդները հրաժարվել են դրանից: Այդ նախագահը Դոնալդ Թրամփն է: Դա պայմանավորված է երկու հանգամանքով: Նրա համար միևնույն է, թե այլ երկրները ինչ են մտածում իր վարած արտաքին քաղաքականության մասին, և նա ցանկանում է անել քայլեր, որոնք, իր կարծիքով, չեն կարողացել անել իր նախորդները»,- ասված է հոդվածում: 

Հոդվածագիրը շեշտում է` հասկանալի են պատճառները, թե ինչու Թրամփը պետք է գնա այդ քայլին: Նշվում է, որ այդպիսով նա կհարգի պատմական փաստերը, կաջակցի ազգային արժեքներին: «Այդ քայլով կյանքի կկոչվի նաև ամերիկյան հասարակության կարևորագույն ընտրազանգվածի կոչը: ԱՄՆ-ում ապրում է շուրջ 1.5 միլիոն հայ, ԱՄՆ հայկական համայնքը Հայաստանի սահմաններից դուրս երկրորդ ամենամեծ համայնքն է: Սակայն այս պատճառները միշտ եղել են, և ԱՄՆ բոլոր նախագահները դրանք հասկացել են: Նրանք նաև հասկացել են, որ նման քայլը կզայրացնի Ցեղասպանության փաստը վճռականորեն ժխտող  Թուրքիային, որն ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակիցներից  է»,- ասված է հոդվածում:

Նշվում է, որ մինչ այս պահը Դոնալդ Թրամփի աշխատակազմը հետևել է ձևավորված ավանդույթին և քայլեր չի ձեռնարկել Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունելու ուղղությամբ: «Անցյալ տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Դոնալդ Թրամփի ուղերձը, ինչպես և նախկին նմանատիպ ուղերձները համարժեք չեն Ցեղասպանության ճանաչմանը: Սակայն եկել է ժամանակը, որպեսզի Դոնալդ Թրամփը հանդես գա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությամբ: Առաջին հերթին Թուրքիայի վերջին գործողությունները դեմ են ազգային անվտանգության տեսանկյունից մեզ համար կարևոր նպատակներին, որոնք մենք նրանց առաջ դրել ենք: Նրանք ռազմական գործողություններ սկսեցին Սիրիայի քրդերի դեմ, որոնց մենք աջակցում էինք, և որոնք մեզ օգնեցին հաջող պայքար մղել «Իսլամական պետության» դեմ Սիրիայի տարածքում»,- ասված է CNN-ի հոդվածում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և, առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել, ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊ

15:50 15.08.2025

Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և, առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել, ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊ

Պարտադիր ժամկետային զինծառայողի ծնողներն ու փաստաբանը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ մտահոգություն հայտնելով զինծառայողի առողջական խնդիրների վերաբերյալ։ «Բարձրացված հարցի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել էր վարույթ, և գրություն էր հասցեագրվել Պաշտպանության նախարարություն, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Այնուհետև, Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց էին իրականացրել հոսպիտալ, տեսակցել զինծառայողին։ Բժշկական […] ...

Սպիտակ տունը հայտնել է, թե ով կուղեկցի Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը գնալիս

15:37 15.08.2025

Սպիտակ տունը հայտնել է, թե ով կուղեկցի Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահի հետ հանդիպմանը գնալիս

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների և առևտրի նախարարներ Սքոթ Բեսենթը և Հովարդ Լուտնիկը, ինչպես նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը կուղեկցեն ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփին Անքորիջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը: Բացի այդ, Թրամփի պատվիրակության կազմում են ԱՄՆ արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլին, Սպիտակ տան […] ...

NBC. Թրամփը կարծում է, որ չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը

15:26 15.08.2025

NBC. Թրամփը կարծում է, որ չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ է ցանկանում ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ, բայց չի կարծում, որ դա նրան կհաջողվի: Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին: «Նախագահը զգում է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին, բայց չի կարծում, որ կարող է այն ստանալ: Նա նշել է, որ այն ավելի շուտ կստանա մեկը, […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

15:15 15.08.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն, իրացնելով ստացված տեղեկությունները, օգոստոսի 12-ին Մեղրիում հայտնաբերել ու ձերբակալել են 43-ամյա մի տղամարդու: Նա օգոստոսի 9-ից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց պահելուն հանցակցելու փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նախապատրաստական նիստին

15:13 15.08.2025

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նախապատրաստական նիստին

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների  հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նիստին։ Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների գործունեության՝ տնտեսական անվտանգության ապահովման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ոլորտում հանցագործությունների և կոռուպցիայի բացահայտման և կանխարգելման ուղղությամբ […] ...

SHANTNEWS

15:00 15.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP