ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների ճանապարհային քարտեզը, բայց ոչ դեկտեմբերին անցկացնելը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC

ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների ճանապարհային քարտեզը, բայց ոչ դեկտեմբերին անցկացնելը

15:44 08.10.2018

«Հիմա, եթե բանակցային պրոցես կազմակերպողները փոխեն իրենց ձևակերպումը, այսինքն՝ ձևակերպումը լինի հետևյալ ձևով. «մենք բանակցում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհային քարտեզը որոշելու համար», ոչ թե «մենք բանակցում ենք դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու համար»… Եթե այդ կոնտեքստը փոխվի ու բանակցությունների ընթացքում բոլոր քաղաքական ուժերով մենք գանք ընդհանուր համաձայնության և բերեն այդ փաստարկները՝ ինչու դեկտեմբերին, հնարավոր է՝ մենք այդ բանակցային փուլում գնանք համաձայնության»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նա բացատրեց, որ եթե արդեն իսկ տրված է դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ բանակցությունների գնալու հրամայականը, ապա իրենք պատրաստ չեն նման բանակցությունների։

Մինչ այդ Դաշնակցություն կուսակցության անունից այս հարցին անդրադարձել էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ու նշել, որ եթե բոլորը համաձայն լինեն դեկտեմբերին ընտրություններն անցկացնելու վերաբերյալ, ապա իրենք դեմ չեն գնա այդ որոշմանն ու կաջակցեն կոնսենսուսի ձևավորմանը։

Ոչ իշխանական մյուս խորհրդարանական ուժի՝ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ասելով, որ եթե ժողովուրդը որոշի դեկտեմբերին անցկացնել, ապա իրենք չեն մերժի դա։

Խորհրդարանում իշխանական թևը ներկայացնող «Ելք» խմբակցությունը, բնականաբար, ոչ միայն կողմ է դեկտեմբերին ընտրություններն անցկացնելուն, այլև մյուս ուժերին կոչ է անում միանալ այդ նախաձեռնությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրթվելը նորաձև է» շարժման` դրական տպավորություններով լի հանդիպումը Քաջարանում

10:06 12.05.2025

«Կրթվելը նորաձև է» շարժման` դրական տպավորություններով լի հանդիպումը Քաջարանում

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով և ազատ հարցուպատասխանով։ Հանդիպումն իր բանախոսությամբ բացեց Շարժման ղեկավար Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով Շարժման գաղափարական հիմքերին և որոշ խմբերի կողմից դրա հանդեպ դեռևս առկա կասկածամտությանը։ «Բայց այն իրականում ինքներս մեզ կրթելու, զարգանալու, միմյանց […] ...

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով

10:00 12.05.2025

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող դպրոցի շենքի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Պաղեստինի անկլավի հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի շենքին։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 փախստական, այդ թվում՝ երեխաներ: Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ […] ...

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

09:57 12.05.2025

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ ...

Ռուբիո. Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի առաջնահերթությունը կրակի անհապաղ դադարեցումն է

09:50 12.05.2025

Ռուբիո. Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի առաջնահերթությունը կրակի անհապաղ դադարեցումն է

ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունը ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում անհապաղ զինադադարն է և ռազմական գործողությունների դադարեցումը։ Այս մասին կիրակի օրը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետքարտուղարը կրկնել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վերաբերյալ. մեր առաջնահերթությունը մնում է ռազմական գործողությունների դադարեցումը և անհապաղ զինադադարի ձեռքբերումը», […] ...

Պաղեստինի փոխնախագահ. Միայն ԱՄՆ-ը կարող է ստիպել Իսրայելին դադարեցնել պատերազմը

09:31 12.05.2025

Պաղեստինի փոխնախագահ. Միայն ԱՄՆ-ը կարող է ստիպել Իսրայելին դադարեցնել պատերազմը

Միացյալ Նահանգները միակ կողմն է, որը կարող է ստիպել Իսրայելին դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում։ Al Arabiya հեռուստաալիքին նման կարծիք է հայտնել Պաղեստինի փոխնախագահ Հուսեյն Շեյխը։ «ԱՄՆ-ը միակ կողմն է, որը կարող է ստիպել Իսրայելին դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նույնպես համարձակ քայլեր կձեռնարկի, որոնք կհանգեցնեն պատերազմի […] ...

AFP. Նիգերիայում հրազենային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ

09:20 12.05.2025

AFP. Նիգերիայում հրազենային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ

Նիգերիայի կենտրոնական Բենուե նահանգում զինված հարձակումների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Կարմիր խաչին։ Գործակալության տվյալներով՝ դրանք առանձին միջադեպեր են, որոնք տեղի են ունեցել շաբաթ օրը չորս գյուղերում։ «Տեղական հաղորդագրությունները հաստատում են, որ առնվազն 23 մարդ է զոհվել տարբեր հարձակումների հետևանքով»,- ասել է տեղի Կարմիր խաչի ներկայացուցիչ Էնթոնի […] ...

BACK_TO_TOP