08:44 28.04.2018
Կորեական թերակղզում շարունակում են մեծ ոգևորությամբ քննարկել երեկ տեղի ունեցած միջկորեական գագաթաժողովը: Անդրադառնալով երկու Կորեաների ղեկավարների պատմական հանդիպմանը՝ Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը նշել է, որ այն Կորեական թերակղզու համար շրջադարձային նշանակություն կունենա: Հանդիպման մասին տարբեր անդրադարձերը ողողել են նաև հարավկորեական մամուլի առաջին էջերը:
Երեկ՝ ապրիլի 27-ին, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը Փանմունջոմ ապառազմականացված գոտում հանդիպել էր Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ: Դա միջկորեական թվով երրորդ գագաթաժողովն էր:
Մասնագետներն այդ պատմական հանդիպումը շատ դրական են գնահատել: Պատմական հանդիպման առաջին արդյունքը եղել է գործող զինադադարի փոխարեն խաղաղության պայմանագիր ստորագրելու որոշումը. այն պաշտոնապես վերջ կդնի Կորեական պատերազմին: Գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ կողմերը համատեղ հռչակագիր են ստորագրել, որն ամրապնդել են գրկախառնությամբ: Կորեական թերակղզում այլևս պատերազմ չի լինի՝ ահա հռչակագրի գլխավոր կետերից մեկը:
«Այսօր նախագահ Կիմ Չեն Ինը և ես հաստատեցինք, որ մեր ընդհանուր նպատակն է լիովին ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին: Հյուսիսի կողմից միջուկային ծրագրի սառեցումը շատ մեծ նշանակություն ունի: Դա սկիզբ կդնի Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացմանը: Մենք հստակ հայտարարում ենք, որ Հարավն ու Հյուսիսը սերտորեն կհամագործակցեն լիակատար ապամիջուկայնացման ուղղությամբ», – հայտարարել է հարավկորեական ղեկավար Մուն Չժե Ինը:
Հյուսիսային Կորեայի ղեկավարը նույնպես դրական է գնահատել երկու Կորեաների համագործակցության հեռանկարները:
«Նախագահ Մուն Չժե Ինը և ես ընդունեցինք և ստորագրեցինք Փանմունջոմի հռչակագիրը, որն արտացոլում է այն բազմաթիվ միջոցառումները, որոնք ուղղված են Կորեական թերակղզում խաղաղությանը, բարգավաճմանը և վերամիավորմանը: Եթե Փանմունջոմը, որը սրտակեղեք բաժանման խորհրդանիշն է, դառնա խաղաղության խորհրդանիշ, ապա Հյուսիսի և հարավի մարդիկ, որ ունեն նույն արյունը, նույն լեզուն, նույն պատմությունն ու նույն մշակույթը, նորից կմիավորվեն և սերունդները կվայելեն բարեկեցություն», – նշել է Կիմ Չեն Ինը:
Հռչակագրի կետերից է նաև երկիրը բաժանող ապառազմականացված գոտին խաղաղության գոտու վերածելը և քարոզչություն տարածող հեռարձակումների դադարեցումը, սահմանը հատող երկաթգծերի և ճանապարհների բարելավումը, համատեղ մասնակցությունը տարբեր միջոցառումների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Չինաստանի մասնակցությամբ քառակողմ բանակցությունների կազմակերպումը:
Երկու Կորեաների ղեկավարների հանդիպումը բավականին դրական արձագանք է ստացել տարբեր երկրների կողմից, այդ թվում՝ Չինաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի:
22:36 06.05.2025
Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։ «Լամինը շատ խորամանկ ու խելացի խաղացող է։ Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին։ Ես հպարտ եմ նրա բոլոր նվաճումներով», – լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 15 գոլի […] ...
22:24 06.05.2025
ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետՌուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունում սպասվում է հերթական փոփոխությունը։ Հունիսի 30-ից ոչ վիզային ռեժիմի քաղաքացիները ՌԴ մեկնելիս պետք է անցնեն գրանցման ընթացակարգ միասնական նույնականացման և վավերացման համակարգում՝ օգտագործելով միասնական պորտալի բջջային հավելվածը։ Եվ դա լինելու է ոչ ուշ, քան ՌԴ մուտքից 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ։ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում […] ...
22:16 06.05.2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:11 06.05.2025
Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե ՀովհաննիսյանՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։ Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: ԱԶԲ […] ...
21:48 06.05.2025
«Բարսելոնայի» հարձակվողը գովել է «Ռեալի» ֆուտբոլիստին«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոյի մասին, գրում է Madrid Universal-ը: «Ռոդրիգոն զարմանալի ֆուտբոլիստ է: Նա ֆենոմեն է: Նա լավագույններից մեկն է, որին երբևէ տեսել եմ: Նրան այնպես չեն գնահատում, ինչպես արժանի է: Կարծում եմ՝ դա անարդար է»,- ասել է բրազիլացին: Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն 50 խաղում դարձել է 13 գոլի […] ...