Հրապարակվել է Սթիվեն Հոքինգի վերջին հոդվածը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+17.72 oC

Հրապարակվել է Սթիվեն Հոքինգի վերջին հոդվածը

17:50 11.10.2018

Համացանցում հայտնվել է հանճարեղ աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգի վերջին աշխատանքը: Գիտական հոդվածը հայտնվել է Կոռնելի համալսարանի նախնական հրապարակման ենթակա սերվերներից մեկում:

Գիտնականի կյանքի վերջին 40 տարվա աշխատանքը դիտարկում է հնարավոր բոլոր տարբերակները, թե ինչ պահվածք կդրսևորի նյութը կամ մատերիան «սև խոռոչներում» հայտնվելու պարագայում: Տվյալ հոդվածը Հոքինգի հետ համահեղինակել են Քեմբրիջի և Հարվարդի համալսարանների մի խումբ գիտնականներ:

Գիտական հոդվածում մասնագետները Սթիվեն Հոքինգի գլխավորությամբ փորձել են հասկանալ,թե ինչ հատկանիշներ կարող են առաջանալ տարբեր առարկաների մոտ, եթե նրանք հայտնվեն գրավիտացիոն ժամանակային-անվերջության՝ սինտգուլյար  իրավիճակում: Գիտնականները նաև փորձել են հասկանալ, թե ինչպես է պահպանվում տեղեկատվությունը «սև խոռոչում» հայտնված օբյեկտի վերաբերյալ և հնարավո՞ր է արդյոք դա վերականգնել:

Հիշեցնենք, որ հանճարեղ աստղաֆիզիկոսը մահացել է 2018 թվականի մարտի 14-ին՝ 77 տարեկան հասակում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե Հնդկաստանի վրա ևս մեկ ահաբեկչական հարձակում լինի, մենք կպատասխանենք ջախջախիչ հակահարվածով․ Մոդի

20:42 12.05.2025

Եթե Հնդկաստանի վրա ևս մեկ ահաբեկչական հարձակում լինի, մենք կպատասխանենք ջախջախիչ հակահարվածով․ Մոդի

Հնդկաստանը դադարեցրել է Պակիստանի վրա հարվածները և հետագա գործողությունները կկատարվեն՝ կախված Իսլամաբադի քայլերից։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով «Սինդուր» գործողության մեկնարկից ի վեր ժողովրդին ուղղված իր առաջին ուղերձում։ «Մենք միայն հետաձգել ենք Պակիստանի վրա մեր հարվածները։ Երբ Հնդկաստանը հարձակման ենթարկվեց, մենք համապատասխան և ջախջախիչ պատասխան տվեցինք։ Եթե Հնդկաստանի վրա ևս […] ...

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Էրդողանի հետ՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները վերացնելու համար

20:35 12.05.2025

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Էրդողանի հետ՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները վերացնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սիրիայի հարցում, այդ թվում՝ նրա նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցում։ «Մենք աշխատում ենք նրա (Թուրքիայի նախագահի) հետ, այդ թվում՝ Սիրիայի հարցում։ Ի դեպ, մենք պետք է որոշում կայացնենք պատժամիջոցների վերաբերյալ, որոնք կարող ենք հեշտությամբ մեղմացնել։ Մենք կարող ենք դրանք վերացնել, […] ...

Կարեն Չուխաջյանը նվաճել է WBO International գոտին

20:25 12.05.2025

Կարեն Չուխաջյանը նվաճել է WBO International գոտին

Գերմանիայում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը (25-3) հաղթել է արգենտինացի Քրիստիան Այալային (13-3-1) և նվաճել կիսամիջին քաշային կարգի WBO International չեմպիոնական գոտին: Մենամարտը տևել է 10 ռաունդ, մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին։ Ռոստոկում մենամարտել է ևս մեկ հայ բռնցքամարտիկ՝ Աղասի Մարգարյանը (9-1), որը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է իտալացի Կլաուդիո […] ...

Ուկրաինայում հրադադարի հասնելու համար անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ․ Պեսկով

20:17 12.05.2025

Ուկրաինայում հրադադարի հասնելու համար անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ․ Պեսկով

Հրադադարի հասնելու համար անհրաժեշտ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անհրաժեշտ է բանակցություններ վարել, ուղղակի բանակցություններ, որպեսզի գտնվի հրադադարի ճանապարհ», – կիրակի օրը բրիտանական Sky News հեռուստաալիքի լրագրողին ասել է Պեսկովը։ Մայիսի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ինչպես նաև Մեծ […] ...

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին

20:09 12.05.2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդի։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Որոշ ժամանակ առաջ «Իզեդին ալ-Քասամի բրիգադները» (ՀԱՄԱՍ ռազմական թևը) ազատ արձակեցին պատանդ Իդան Ալեքսանդրին, որն ունի Իսրայելի և Ամերիկայի քաղաքացիություն»,-ասվում է հայտարարության մեջ։ ...

SHANTNEWS

20:00 12.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP