20:15 13.10.2018
Մինչև տարեվերջ Գյումրիում շահագործման կհանձնվեն միայն Կումայրի պատմական միջուկում գտնվող ևս երեք փողոցների կապիտալ նորոգումները, իսկ կենտրոնական փողոցների ասֆալտապատումը կմնա անավարտ: 23 ու 8 միլիոն եվրոյի ծրագրով հիմնանորոգվող 15 փողոցներից երկուսում՝ Կոմիտաս ու Երևանյան խճուղի փողոցներում, շինարարները թեև ժամկետների խախտումներով , բայց ասֆալտապատումը կհասցնեն ավարտին:
Կոմիտաս փողոցում աշխատանքներն արդեն հասել են ասֆալտապատմանը: Երկշերտ ասֆալտն ունենալու է 10 սմ հաստություն: Այստեղ տեխնիկայով հսկում են որակի ու մակերեսի հարթությունը: Կոմիտաս փողոցում շինարարների հայտաբերած կամրջի ամրացումն ու հիմնանորոգումը ևս շինարարն ավարտել է: Բայց մայթերն ու եզրաքարերը նորոգելու աշխատանքները ձգձգվում են բնակիչների մեղքով:
Նորոգված փողոցն արդեն ջրահեռացման նոր համակարգ ունի , փորձարկել են և թերություններ չեն հայտնաբերվել: Կոմիտաս փողոցին ուղղահայաց Երևանյան խճուղում, որը նույնպես քաղաքային ճանապարհների կառուցման մեծ ծրագրով է նորոգվում, անձրևաջրատար նոր ցանց չի կառուցվում, եղածը որոշ հատվածներում վերանորոգվել է: Քաղաքի մուտքն ապահովող գլխավոր փողոցը պատվիրատուն հանձնարարել էր 5 մետրով լայնացնել, ինչը ֆինանսի բացակայության պատճառով այդպես էլ չլայնացվեց:
3կմ 600 մետր ընդհանուր երկարությամբ փողոցում հին ասֆալտաշերտը հեռացվում է, որից հետո անհրաժեշտ է հիմքի ամրացման աշխատանքներ կատարել, որը նախագծում չկա, բայց շինարարը չի կարող չանել, ասֆալատապումը հետո հարթ չի ստացվի: Իսկ լրացուցիչ աշխատանքների համար, հարց է, թե շինարարը կֆինանսավորվի՞,թե՞ ոչ :
Ժամկետները չխախտելու համար որոշ փողոցներում շինարարները նախագծային փոփոխություններին չեն էլ սպասում, վերսկսել են աշխատանքները: Աշխղեկներն ասում են ՝ աշխատուժի կարիք չունեն,իսկ բանվորներն էլ դժգոհում են, որ քիչ են: Նախագծային փոփոխությունների պատճառով հետ են ընկել աշխատանքները նաև Գերցեն փողոցում: Մեկ ամիս գործ չի եղել, նոր են վերսկսել:
Կամրջի հիմնանորոգումը վերջացրել են ու հենապատնեշներն են կառուցում: Իսկ Վազգեն Սարգսյան փողոցում ընկերությունը աշխատանքները վերսկսել չի կարող, նույն վիճակն է Տիգրան Մեծ փողոցում: Ստորգետնյա կոմունիկացիաների հարցը դեռ լուծված չէ, բացի դրանից՝ երկու փողոցներում նախատեսված եզրաքարերը չեն համապատասխանում նախագծային չափորոշիչների: Որոշ հատվածներում շինարարների շարածը վերահսկողները քանդել են տվել:
13:02 10.08.2025
9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ)9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը, և այս պահին համարվում է ամենաերիտասարդ հայ լեռնագնացը, ով բարձրացել է բիբլիական լեռը: Այս մասին նշվում է «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի (4 Peaks Alpine Club) Ֆեյսբուքի հրապարակման մեջ: Մեկ այլ գրառման մեջ նշվում է, որ վերելքը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 1-ին և ընդհանուր առմամբ տևել է […] ...
12:49 10.08.2025
Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է. ԿԳՄՍ նախարարՄարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Օպերային թատրոնը իր նոր թատերաշրջանի մեկնարկը կտա Ստեփանավանում, օգոստոսի 28-ին և 29-ին։ Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում կներկայացվեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը և Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Հուսով եմ՝ մեր բազմաթիվ քաղաքացիներ կօգտվեն այս հնարավորությունից […] ...
12:37 10.08.2025
ԵՄ-ն պատրաստ է շարունակել Ուկրաինային ռազմական և տնտեսական օգնություն ցուցաբերելըՈւկրաինայում առկա շփման գիծը պետք է դառնա տարածքների վերաբերյալ բանակցությունների մեկնարկային կետը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդների և Եվրահանձնաժողովի ղեկավարի համատեղ հռչակագրի մեջ։ «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ միջազգային սահմանների ուժի կիրառմամբ փոփոխության անթույլատրելիության սկզբունքին։ Ներկայիս շփման գիծը պետք է դառնա բանակցությունների մեկնարկային կետը», – ասվում է […] ...
12:24 10.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 11-ին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնել են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: ...
12:15 10.08.2025
Երևանում 25-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՕգոստոսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Էդգար Մ.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավոմեքենայով Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 27-ամյա Արամ Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի […] ...
12:04 10.08.2025
Ակունք գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակերՕգոստոսի 9-ին, ժամը 18։39-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի Բարեկամության փողոցում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։11-ին, մարվել՝ 22։40-ին։ Բարեկամության փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 700 հակ անասնակեր։ ...