18:43 13.10.2018
Երևանում՝ «Էրեբունի» օդանավակայանում, ռուսական ավիաբազան տեղակայվել է 1998 թվականին, ինչի առիթով էլ այսօր ավիացիոն շոու էր կազմակերպվել ռուսական ինքնաթիռների մասնակցությամբ։ Ռուսական հանրահայտ «Ստրիժի» խմբի օդաչուները Հայաստան էին ժամանել՝ այստեղ տեղակայված ռուսական ինքնաթիռներով բարդ հնարքներ կատարելու։
Ավիաբազայի հրամանատարը բացատրեց, որ այստեղ իրենց ծառայությունը կատարում են հենց այն ինքնաթիռներով, որոնք ստացել են 1998 թվականին, և դրանք, ինչպես ցույց տվեց ավիացիոն շոուն, չեն հնացել ու լրիվ մարտունակ են։
«Հյուրերի մեջ են մեր կանայք, մեր երեխաները, որոնց հետաքրքիր է՝ իրենց հայրերն ինչով են այստեղ զբաղված առավոտից երեկո։ Հավատացեք՝ այստեղ միայն տոներ չեն, այստեղ նաև մարտական պատրաստության խիստ օրեր են լինում, նորոգման ու սպասարկման աշխատանքներ», – հավաքվածներին ուղղված իր խոսքում ասաց ռուսական ավիաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը։
Նա բացատրեց, որ օդանավակայանի տարածքը կիսում են Հայաստանի գործընկերների հետ, ու որպեսզի միմյանց չխանգարեն՝ տարբեր ժամերի են կատարում թռիչքները։
Այսօր, հիշեցնենք, Երևանի «Էրեբունի» օդանավակայանում բաց դռների օր էր: Երեխաները բարձրանում էին զինտեխնիկայի վրա ու լուսանկարվում։ Բայց միջոցառման «մեխը» Ռուսաստանից ժամանած վարպետ օդաչուների ցուցադրական թռիչքներն էին, որոնք նվիրված էին ավիաբազային ու Երևանի 2800-ամյակին։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...