12:15 17.10.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, որի շրջանակում մասնակցել է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի մասնաճյուղի բացման արարողությանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է.
«Իրականում շատ ուրախ եմ, որ «Թումո»-ի մասնաճյուղ է բացվում Եվրոպայի սրտում՝ Փարիզում: Հայաստանից «Թումո»-ի արտահանումը մեր լավագույն ցուցանիշներից է, և կրթության ոլորտում մեր լավագույն արդյունքներից մեկը: Հայերի մոտ ծեծված մի արտահայտություն կա, որ մենք չունենք բնական պաշարներ, և այդ հիմնական պաշարը մարդկային ուղեղներն են: Երկար ժամանակ մենք ճանապարհներ էինք փնտրում՝ այդ պաշարն արտահանելու համար, և կրթության ոլորտում «Թումո»-ի միջոցով հնարավոր եղավ ապահովել այդ ճեղքումը: Բազմիցս ասվել է, որ Փարիզը Եվրոպայի նորաձևության մայրաքաղաքն է: Ինովացիայի և տեխնոլոգիայի ոլորտում ևս այն նորաձևության կրողներից և կենտրոններից է, և մեզ համար կարևոր է, որ ՀՀ սահմաններից դուրս «Թումո»-ի առաջին կենտրոններից մեկը բացվում է հենց Փարիզում: Այն բանից հետո, երբ 2016 թվականին Փարիզի քաղաքապետը խոսեց «Թումո»-ի մասնաճյուղ բացելու մասին, եվրոպական մյուս կենտրոնները և մայրաքաղաքները ևս վարակվեցին այդ մտքով և ցանկացան ունենալ իրենց «Թումո»-ները: Ներկայումս նախատեսվում է «Թումո»-ի մասնաճյուղեր բացել Մոսկվայում, Բեռլինում և եվրոպական այլ մայրաքաղաքներում: Վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելել էր «Թումո», և դրանից հետ գերմանացիները ևս հետաքրքրված են այս նախագծով: Գիտեք, որ Հայաստանում այս տարի տեղի է ունեցել հեղափոխություն, որին սկզբում հավատում էր 10-12 մարդ: Այս հեղափոխությունը և դրա իրականացումը լավագույն ապացույցն են այն բանի, որ եթե փոքր թվով մարդիկ հավատում են գաղափարին, ապա դա տեղի է ունենում: Այս օրինակը բերեցի, որովհետև կրթական ոլորտում նման մի հեղափոխություն իրականացրել են Փափազեան ընտանիքը և նրանց գործընկերները՝ Սիմոնյանները, փոքր թվով մարդիկ, ովքեր հավատացին այդ գաղափարին և իրականացրին դա: Եվ պատահական չէ, որ ներկայումս «Թումո»-ի ցանցը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ»:
19:22 19.08.2025
Ալկարասն առաջին անգամ նվաճել է Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսըԱշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն առաջին անգամ նվաճել է Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսը: Իսպանացին եզրափակչում հանդիպել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների հետ, ով 5-րդ գեյմից հետո վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը: Հաշիվը 5-0 էր` հօգուտ Ալկարասի: Իտալացին նախորդ տարի էր նվաճել Ցինցինատիի հեղինակավոր մրցաշարի տիտղոսը: Մեկ ամիս առաջ Սիներն Ալկարասին հաղթել էր «Ուիմբլդոնի» եզրափակչում: ...
19:16 19.08.2025
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը: Համաժողովի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և դիվերսիֆիկացումը, ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորություններ, խթանել ներդրումային հոսքերը և տեխնոլոգիական փորձի փոխանակումը, ապահովել մասնակիցների միջև ուղղակի շփումներ և գործընկերային կապերի […] ...
19:10 19.08.2025
Sky. Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ ՀռոմումՀռոմում կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպում, հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական շրջանակների աղբյուրին։ Նրա խոսքով՝ Թրամփը և Զելենսկին կողմ են Հռոմում հանդիպման անցկացմանը։ Բանակցային հարթակի այս տարբերակը պաշտպանում են ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միևնույն […] ...
19:01 19.08.2025
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ընձեռնվող հնարավորություններինՕգոստոսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, ով Երևան էր ժամանել Իրանի նախագահի պատվիրակության կազմում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում ձեռքբերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Ի […] ...
18:53 19.08.2025
Անչելոտին Վինիսիուսին չի հրավիրի Բրազիլիայի հավաքականԲրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է առաջիկա խաղերի հայտացուցակում չընդգրկել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Globo-ն: ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում Բրազիլիայի ազգային թիմը սեպտեմբերին կմրցի Չիլիի ու Բոլիվիայի հավաքականների հետ: Իտալացի մասնագետը որոշել է հանգստի հնարավորություն տալ 25-ամյա ֆուտբոլիստին: Անչելոտին հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ Վինիսիուսը որակազրկված է ու […] ...
18:48 19.08.2025
Շվեյցարիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումըՇվեյցարիայի իշխանությունները պատրաստ են հնարավորինս շուտ կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը, հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը։ «Շվեյցարիան պատրաստ է դա անել նույնիսկ կարճ ժամանակահատվածում», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ Ժնևում համապատասխան հանդիպում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ վերջին ամիսներին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ […] ...