09:57 03.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար ֆեյսբուքի միջոցով անձնական տվյալներ հավաքած բրիտանական Cambridge Analytica մասնավոր վերլուծական ընկերությունը փակվում է: Այն սնանկության գործընթաց է սկսել ԶԼՄ-ների բացահայտումներից 1.5 ամիս անց, երբ հայտնի դարձավ, որ ընկերությունը հասանելիություն է ունեցել Facebook-ի տասնյակ միլիոնավոր օգտատերերի տվյալներին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին ամիսներին ընկերությունը բախվել է բազմաթիվ մեղադրանքների և «վարկաբեկվել է գործողությունների համար, որոնք ոչ միայն օրինական էին, այլև լայնորեն ընդունված որպես առցանց գովազդի ստանդարտ բաղադրիչ ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրային ոլորտներում: Ապրիլին ընկերությունը աշխատանքից հեռացրել էր ղեկավար Ալեքսանդր Նիքսին՝ հայտարարելով, որ անկախ հետաքննություն է սկսում:
Հիշեցնենք՝ այս հարցով Կոնգրեսում հաշվետվություն տվեց նաև Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
15:26 15.08.2025
NBC. Թրամփը կարծում է, որ չի ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ է ցանկանում ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ, բայց չի կարծում, որ դա նրան կհաջողվի: Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին: «Նախագահը զգում է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին, բայց չի կարծում, որ կարող է այն ստանալ: Նա նշել է, որ այն ավելի շուտ կստանա մեկը, […] ...
15:15 15.08.2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն, իրացնելով ստացված տեղեկությունները, օգոստոսի 12-ին Մեղրիում հայտնաբերել ու ձերբակալել են 43-ամյա մի տղամարդու: Նա օգոստոսի 9-ից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց պահելուն հանցակցելու փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
15:13 15.08.2025
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նախապատրաստական նիստինՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նիստին։ Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների գործունեության՝ տնտեսական անվտանգության ապահովման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ոլորտում հանցագործությունների և կոռուպցիայի բացահայտման և կանխարգելման ուղղությամբ […] ...
14:47 15.08.2025
ՆԳՆ աշխատակիցների գնահատականը՝ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործման խթանՕգոստոսի 12-ին կայացել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ներքին գործերի նախարարության և ոստիկանության մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի գնահատում» նախաձեռնության ամփոփիչ հանդիպումը: Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ: Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանը, ՄԱԶԾ ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանը, Գրանթ Թորնթոն Հայաստան և IMR անկախ […] ...
14:32 15.08.2025
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակի իր գործունեությունըԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում կշարունակի իր գործունեությունը։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը: «Եվրամիությունը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և կոչ է արել կողմերին հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել այն»,- ասել է Հիպերը։ ...