00:07 18.10.2018
Ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթն առաջին տեղն է զբաղեցրել տարվա ընթացքում ամենաշատ նվիրատվություն կատարած ամերիկացիների վարականշային ցուցակում: Վարկանշային ցուցակը կազմել է Forbes ամսագիրը: 2017 թվականի ընթացքում Բաֆեթը բարեգործական կազմակերպություններին նվիրաբերել է 2․8 մլրդ դոլար:
Հայտնի է, որ Բաֆեթը 2 մլրդ դոլարից ավելի փոխանցել է իր մտերիմ ընկերների՝ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա տիկնոջ՝ Մելինդայի բարեգործական հիմնադրամներին: Մնացած գումարը ներդրողը նվիրաբերել է իր կողմից հիմնադրված Սյուզան Թոմփսոն Բաֆեթ հիմնադրամին ու ևս երեք կազմակերպությունների միջև, որոնք հիմնվել են նրա զավակների կողմից:
Երկրորդ տեղում են հայտնվել են Բիլ և Մելինդա Գեյթսերը, որոնք նվիրաբերել են 2․5 մլրդ դոլար: Երրորդ տեղում է միլիարդատեր և Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը: Նա նվիրաբերել Է 702 մլն դոլար:
Չորրորդ և հինգերորդ տեղերում հայտնվել են Walmart սուպերմարկետների ցանցի հիմնադիր Սեմ Ուոլթոնի ընտանիքը և ֆինանսիստ Ջորջ Սորոսը. նրանք բարեգործական նպատակներով ծախսել են համապատասխանաբար 536 մլն դոլար և 531 մլն դոլար:
17:18 13.05.2025
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ու զեկույցըԽորհրդարանը մայիսի 13-ի նիստում քննարկում է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Այն ներկայացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Անդրադառնալով ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման […] ...
17:14 13.05.2025
Վանաձորցի տղամարդը ձերբակալվել է թմրանյութ պահելու կասկածանքովՀամայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայիսի 9-ին ձերբակալել և «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի բնակիչ 37-ամյա տղամարդու: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ»-ի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են ընդհանուր 9 գրամից ավելի դեղնակաչավուն զանգվածներ և մոխրացած հետքերով […] ...
17:09 13.05.2025
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններըՄայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով: Անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային […] ...
17:05 13.05.2025
Կառլո Անչելոտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականըԿառլո Անչելոտին մրցաշրջանի ավարտին կհեռանա Մադրիդի «Ռեալից» և կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան: 65-ամյա մասնագետն աշխարհի 5-ակի չեմպիոնների ղեկին աշխատանքը կսկսի հունիսից և հավաքականը կգլխավորի մինչև աշխարհի 2026 թվականի առաջնությունը ներառյալ: «Կառլո Անչելոտիին Բրազիլիայի հավաքականը գլխավորելու համար հրավիրելն ավելին է, քան պարզապես ռազմավարական քայլ։ Սա աշխարհին ուղղված հայտարարություն է։ Անչելոտին մեծագույն […] ...
17:00 13.05.2025
Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 14-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:56 13.05.2025
«ՎԱԶ-2107»-ի օրինախախտ վարորդին Կոտայքի պարեկները հայտնաբերել ենՍոցիալական ցանցերում օրերս տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։ Կոտայքի մարզի պարեկները ճշտել են վարորդի ինքնությունը։ Մայիսի 12-ին մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ 23-ամյա վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ […] ...