Վթարից զոհվել է սաուդցի լրագրողի սպանությանն առնչություն ունեցող կասկածյալներից մեկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+16.44 oC

Վթարից զոհվել է սաուդցի լրագրողի սպանությանն առնչություն ունեցող կասկածյալներից մեկը

14:00 18.10.2018

Թուրքական «Յենի Սաֆակ» թերթը հաղորդում է, որ սաուդցի լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության մեջ կասկածվողներից մեկը վթարի հետևանքով մահացել է Էր-Ռիադում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի օդային պաշտպանության լեյտենանտ Մեշալ Սաադ Էլ Բոստանին եկել էր Թուրքիա թագավորության մյուս 14 քաղաքացիների հետ: Խմբին կասկածում են լրագրողի սպանության հետ առնչություն ունենալու մեջ:

Վթարի տեղի մասին առայժմ մանրամասներ չկան:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հաղորդել էր, Խաշըգջին օրեր առաջ մուտք էր գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, և մինչև այս պահը նրա մասին ոչ մի տեղեկություն չկա:
Նրա 39-ամյա թուրք նշանածը հայտնել էր, որ Խաշըքջին հյուպատոսարան էր գնացել անձնական փաստաթղթերի հարցով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ու զեկույցը

17:18 13.05.2025

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ու զեկույցը

Խորհրդարանը մայիսի 13-ի նիստում քննարկում է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Այն ներկայացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Անդրադառնալով ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման […] ...

Վանաձորցի տղամարդը ձերբակալվել է թմրանյութ պահելու կասկածանքով

17:14 13.05.2025

Վանաձորցի տղամարդը ձերբակալվել է թմրանյութ պահելու կասկածանքով

Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայիսի 9-ին ձերբակալել և «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի բնակիչ 37-ամյա տղամարդու: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ»-ի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են ընդհանուր 9 գրամից ավելի դեղնակաչավուն զանգվածներ և մոխրացած հետքերով […] ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղությունները

17:09 13.05.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղությունները

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով: Անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային […] ...

Կառլո Անչելոտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը

17:05 13.05.2025

Կառլո Անչելոտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը

Կառլո Անչելոտին մրցաշրջանի ավարտին կհեռանա Մադրիդի «Ռեալից» և կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան: 65-ամյա մասնագետն աշխարհի 5-ակի չեմպիոնների ղեկին աշխատանքը կսկսի հունիսից և հավաքականը կգլխավորի մինչև աշխարհի 2026 թվականի առաջնությունը ներառյալ: «Կառլո Անչելոտիին Բրազիլիայի հավաքականը գլխավորելու համար հրավիրելն ավելին է, քան պարզապես ռազմավարական քայլ։ Սա աշխարհին ուղղված հայտարարություն է։ Անչելոտին մեծագույն […] ...

Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

17:00 13.05.2025

Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 14-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

«ՎԱԶ-2107»-ի օրինախախտ վարորդին Կոտայքի պարեկները հայտնաբերել են

16:56 13.05.2025

«ՎԱԶ-2107»-ի օրինախախտ վարորդին Կոտայքի պարեկները հայտնաբերել են

Սոցիալական ցանցերում օրերս տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։ Կոտայքի մարզի պարեկները ճշտել են վարորդի ինքնությունը։ Մայիսի 12-ին մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ 23-ամյա վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ […] ...

BACK_TO_TOP