00:26 19.10.2018
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի փոխանցմամբ՝ նորածին երեխաների ծնողին կամ ծնողներին գտնել դեռ չի հաջողվել։ Նախաքննությունը շարունակվում է:
«Տեսել էր, որ գլխարկներ են երևում, գլուխներ, տոպրակը կապած է եղել, բայց օդանցքեր էին թողել, որ երեխաները կարողանան շնչել, անմիջապես ներս են բերել ու պարզվել է, որ կենդանի երեխաներ են», – դեպքի մանրամասներն է նկարագրել «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» տնօրեն Անահիտ Կարապետյանը:
« Մեր հաստատություն են բերվել արական սեռի երկու երեխաներ, մեկը՝ 2 կգ, մյուսը՝ 2.1 կգ քաշերով: Զույգ երեխաներ են, իմ կարծիքով, երևի նույն ընտանիքի երեխաներ են, երեխաների վիճակը այս պահին բավարար է»,- պարզաբանել է Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան տնօրեն Աննա Գևորգյանը:
«Կպարզվեն հանգամանքները, կպարզվի՝ ինչու է այդ քայլը կատարվել ծնողների կողմից, էստեղ էլ շատ հարցականներ կան, գուցե, բոլորովին ծնողները չեն իրականացրել այս քայլը, գուցե, ծնողներն էլ են գտնվում կյանքի դժվարին իրավիճակում»,- դեպքի մանրամասների մասին է խոսել Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:
13:02 10.08.2025
9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ)9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը, և այս պահին համարվում է ամենաերիտասարդ հայ լեռնագնացը, ով բարձրացել է բիբլիական լեռը: Այս մասին նշվում է «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի (4 Peaks Alpine Club) Ֆեյսբուքի հրապարակման մեջ: Մեկ այլ գրառման մեջ նշվում է, որ վերելքը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 1-ին և ընդհանուր առմամբ տևել է […] ...
12:49 10.08.2025
Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է. ԿԳՄՍ նախարարՄարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Օպերային թատրոնը իր նոր թատերաշրջանի մեկնարկը կտա Ստեփանավանում, օգոստոսի 28-ին և 29-ին։ Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում կներկայացվեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը և Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Հուսով եմ՝ մեր բազմաթիվ քաղաքացիներ կօգտվեն այս հնարավորությունից […] ...
12:37 10.08.2025
ԵՄ-ն պատրաստ է շարունակել Ուկրաինային ռազմական և տնտեսական օգնություն ցուցաբերելըՈւկրաինայում առկա շփման գիծը պետք է դառնա տարածքների վերաբերյալ բանակցությունների մեկնարկային կետը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդների և Եվրահանձնաժողովի ղեկավարի համատեղ հռչակագրի մեջ։ «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ միջազգային սահմանների ուժի կիրառմամբ փոփոխության անթույլատրելիության սկզբունքին։ Ներկայիս շփման գիծը պետք է դառնա բանակցությունների մեկնարկային կետը», – ասվում է […] ...
12:24 10.08.2025
Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 11-ին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնել են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: ...
12:15 10.08.2025
Երևանում 25-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՕգոստոսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Էդգար Մ.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավոմեքենայով Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 27-ամյա Արամ Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի […] ...
12:04 10.08.2025
Ակունք գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակերՕգոստոսի 9-ին, ժամը 18։39-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի Բարեկամության փողոցում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։11-ին, մարվել՝ 22։40-ին։ Բարեկամության փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 700 հակ անասնակեր։ ...