12:44 05.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դալլասում ներկա է գտնվել ԱՄՆ Ազգային հրաձգային ասոցիացիայի ամենամյա հանդիպմանը: Նա դեմ է արտահայտվել հրազենի շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացմանը:
Փետրվարի 14-ին Ֆլորիդայի դպրոցներից մեկում տեղի ունեցած արյունալի հրաձգությունից հետո ԱՄՆ-ում ակցիաներ են կազմակերպվել, որոնց մասնակիցները պահանջում էին խստացնել հրազենի շրջանառության վերաբերյալ օրենքը: Իր տեսակետը պաշտպանելու համար ԱՄՆ ղեկավարը քննադատել է հրազենի շրջանառության մասին Եվրոպայում գործող օրենքները՝ նշելով, որ եթե մարդկանց մոտ զենք լիներ, ապա 2015թ. նոյեմբերին Փարիզում հարձակում իրականացրած ահաբեկչին հնարավոր կլիներ կանգնեցնել:
«Նրանք հերթով բոլորին սպանում էին՝ բո՛ւմ, բո՛ւմ, բո՛ւմ: Եթե աշխատակիցներից մեկը կամ այդ սենյակում գտնվող ինչ-որ մեկը զենք ունենար, ապա ահաբեկիչները կփախչեին կամ կսպանվեին, և ամեն ինչ բոլորովին այլ ավարտ կունենար», – իր ելույթում ասել է Թրամփը:
Թրամփը նաև նշել է, որ Լոնդոնում դանակով կատարվող հանցագործություններն են ավելացել: ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ Լոնդոնում հրազենի շրջանառության մասին օրենքը բավականին խիստ է, սակայն բազմաթիվ մարդիկ հիվանդանոցում են հայտնվում դանակահարության հետևանքով:
«Ես վերջերս կարդացել եմ, որ Լոնդոնում, որտեղ զենքի շրջանառության մասին շատ խիստ օրենքներ են գործում, հենց կենտրոնում գտնվող ժամանակին բավականին անվանի հիվանդանոցը այժմ նման է ռազմական գոտու, որտեղ սարսափելի խոցված վերքերով են գալիս: Այո՛, ճիշտ է, նրանք զենքեր չունեն, բայց փոխարենն ունեն դանակներ: Այդ հիվանդանոցի հատակին ամենուր արյուն է», – նշել է ԱՄՆ ղեկավարը:
Թրամփի այցի ժամանակ Դալասում զենքի շրջանառության դեմ արտահայտվողները ցույցեր են կազմակերպել:
18:30 06.05.2025
Անահիտ Մանասյանը ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 6-ին ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ձմեռային դպրոցը կազմակերպվել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Ծրագրին մասնակցել է ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանող։ Ողջունելով երիտասարդներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ […] ...
17:54 06.05.2025
Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ․ Էլվեր Բալիչ«Ֆեներբահչեի» նախկին հարձակվող Էլվեր Բալիչը քննադատել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, հայտնում է O Jogo-ն: «Մոուրինյուն վատ մարզիչ է, նա պարզապես ծաղրում է մեզ: «Բեշիկթաշին» պարտված խաղում նա կրկին բոլորին զարմացրեց սխալ տակտիկայով և ֆուտբոլիստների անհաջող տեղաբաշխմամբ: Չի կարելի թիմը ոչնչացնել եսասիրության ու ամբարտավանության պատճառով»,- ասել է Բալիչը: Թուրքիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ Մոուրինյուի […] ...
17:48 06.05.2025
Կադիրովը խնդրել է ազատել իրեն Չեչնիայի ղեկավարի պաշտոնիցՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքն է խնդրել, որ իրեն ազատեն պաշտոնից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Չեչնիան այսօր» գործակալությունից, այս մասին Կադիրովն ասել է՝ մեկնաբանելով իր պաշտոնանկության մասին լուրերը։ «Ես նույնպես լսել եմ այդ լուրերը։ Տարբեր բաներ են գրում։ Ընդհակառակը, ես ինքս եմ խնդրում, որ ինձ ազատեն իմ պաշտոնից։ Մեկ ուրիշը կունենա իր սեփական նախաձեռնությունները, իր […] ...
17:42 06.05.2025
Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել էՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի բնակիչ տղամարդը, համաձայնության գալով մի օտարերկրացու հետ, մաքսանենգ ճանապարհով ձեռք է բերել մեթամֆետամին տեսակի թմրամիջոց` Հայաստանում իրացնելու նպատակով: Տեղեկությունը ստուգվեց, նաև ճշտվեց էջմիածնեցու ինքնությունը` Զվարթնոց թաղամասի բնակիչ էր, 26 տարեկան: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից հետո, մայիսի 1-ին՝ […] ...
17:36 06.05.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտի ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտի որակական զարգացմանը միտված մի շարք հարցեր: […] ...