Ռուզաննա Ազիզյանն ազատվեց աշխատանքից. Երևանի քաղաքապետարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+12.09 oC

Ռուզաննա Ազիզյանն ազատվեց աշխատանքից. Երևանի քաղաքապետարան

13:59 05.05.2018

Հաշվի առնելով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան 11 դպրոցի ուսուցիչների և աշակերտների դժգոհությունը տնօրեն Ռուզաննա Ազիզյանի գործունեությունից և այն հանգամանքը, որ ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հիշեցնենք, որ դեռ երեկվանից՝ մայիսի 4-ից, Երևանի Մոնթե ՄԵլքոնյանի անվան թիվ 11 դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները պահանջում էին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը: 

Թեև դպրոցի տնօրենը հայտարարել էր, որ հրաժարական է տվել, սակայն դպրոցի ծնողներն ու աշխատողները չէին հավատում, իսկ Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին հորդորել էր պաշտոնապես հաստատել տնօրենի ազատման լուրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

19:46 06.05.2024

Աշակերտներն այցելել են Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ու զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան են այցելել Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի աշակերտները։ Դպրոցականները շրջել են վարժարանի տարածքում, ծանոթացել կրթահամալիրի ուսումնական և կեցության ժամանակակից պայմաններին, մրցունակ ու որակյալ կրթական համակարգին և ընձեռվող լայն հնարավորություններին։ Կրթօջախի սաներն աշակերտներին մանրամասն ներկայացրել են վարժարանի […] ...

Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

17:44 06.05.2024

Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ընթացող կրթական բարեփոխումների շրջանակում իրականացվող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել «Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսություն» խորագրով հարթակի մեկնարկին՝ նվիրված […] ...

Տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթը

17:12 06.05.2024

Տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ այս տարի ևս տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթը: Արդեն 15 տարի շարունակ կազմակերպվող մրցույթի նպատակն է ավագ դպրոցում տնտեսագիտություն, անձնական ֆինանսներ և ձեռնարկատիրություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, […] ...

Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը

14:16 06.05.2024

Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը

ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարել է այս տարվա իր անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում ներդրված հիմնարար փոփոխություններին և ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրեր: Նիստին մասնակցել են խորհրդում ներգրավված ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների աշակերտներ: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով մասնակիցներին՝ […] ...

Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը

13:42 06.05.2024

Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։ Հունիսի 10-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ և կտևի մինչև հունիսի 23-ը ներառյալ։ Հարկ է […] ...

Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում

10:32 06.05.2024

Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհուրդը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ԻՀ ազգային հետազոտությունների խորհրդի միջև 2022 թ. ապրիլին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» ծրագրի դրույթների համաձայն: Մրցույթն ուղղված է «Բնական […] ...

BACK_TO_TOP