14:23 20.10.2018
Գյումրիի գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված փոքրիկների մայրը հրաժարվել է երեխաներից և նրանց օրինականորեն հանձնել պետության խնամքին:
Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:
«Երեխաների մայրը բացատրություն է տվել ոստիկանությանը և այդ բացատրության մեջ հրաժարվել երեխաներից` պատճառաբանելով սոցիալական վատ պայմանները: Այնուհետև խնամակալության և հոգաբարձության մարմինը և ես սկսեցինք աշխատել երեխաների մոր հետ:
Երեխաների մայրը մեզ հետ զրույցում նշեց, որ բավարար է համարում այն հանգամանքը, որ երեխաներին կյանք է տվել և քանի որ չի կարող պահել, ազնիվ է համարում պետության խնամքին հանձնելը, որ երեխաներն ավելի ապահով ձեռքերում լինեն: Կնոջ խոսքերով՝ ինքն ապրում է սոցիալապես շատ վատ պայմաններում: Մայրը ևս մեծացել է առանց հոր, իսկ երեխաները ծնվել են արտամուսնական կապից:
Մեր կողմից առաջարկվեց մի քանի տարբերակ՝ մասնավորապես, որ չհրաժարվի իր երեխաներից, նրանք մնան պետության խնամքին, ինքը նրանց տեսակցելու հնարավորություն ունենա, պետությունն էլ իր հերթին կաջակցի, որ ընտանիքի պայմանները բարելավվի, բայց նա չհամաձայնեց:
Երեխաներից հրաժարվելու որոշումը, սակայն, մայրը նոտարական կարգով վավերացրել է, և երկվորյակներն արդեն օրինական կարգով հանձնվել են պետության խնամքին»,- հայտնել է Լիլիթ Գորգինյանը:
Հիշեցնենք, ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ փոքրիկների մայրը Մասիս քաղաքի 18-ամյա բնակչուհի է: Նա երեխաներին թողել էր գիշերօթիկ հաստատության բակում, որտեղից երեխաները տեղափոխվել և մինչ այժմ գտնվում են Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը: Կմնա՞ն փոքրիկներն այնտեղ, թե՞ ոչ, որոշելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
«Երեխաները կհաշվառվեն որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, կտեղավորվեն մանկատուն, իսկ թե որ մանկատուն կտեղափոխվեն, որոշելու է նախարարությունը: Վերջինս, որ հաստատությունն ուղղորդեց, երեխաներն այնտեղ կմնան: Ամենայն հավանականությամբ, նրանք կտեղափոխվեն առողջ երեխաների մանկատուն: Որևէ պատճառ չկա, որ երեխաները մնան Գյումրիի մանկատանը, որտեղ խնամվում են հաշմանդամություն ունեցող երեխաներ»,- հայտնել է Լիլիթ Գորգինյանը:
Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը նաև տեղեկացրել է, որ երեխաները ծնվել են հոկտեմբերի 1-ին: Մայրը նրանց կնքել է Վահան և Վահե անուններով: Առկա են երեխաների ծննդյան վկայականները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված նորածինների վիճակը լավ է:
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...