Ո՞ր գյուղում է ՏԻՄ ընտրություններին մասնակցել ընդամենը 12 մարդ, և անցած ընտրությունների մյուս ուշագրավ արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+32.09 oC

Ո՞ր գյուղում է ՏԻՄ ընտրություններին մասնակցել ընդամենը 12 մարդ, և անցած ընտրությունների մյուս ուշագրավ արդյունքները

17:21 22.10.2018

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, ընդ որում՝ 4 քաղաքներում ընտրել են քաղաքապետի:

Ընտրությունները լարված ու հետաքրքիր են անցել հատկապես 4 քաղաքներում՝ Էջմիածին, Արմավիր, Հրազդան, Կապան: Ի դեպ, առաջին 3-ում բավականին ցածր մասնակցություն է եղել՝ 34-ից 37 տոկոս, և միայն կապանցիներն են ակտիվ եղել: Այստեղ քվեարկել է ընտրողների 55 տոկոսը:

Արմավիրի քաղաքապետի աթոռի համար պայքարում էր 4 թեկնածու՝ 3-ն անկուսակցական, 1-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից»: Հենց այդ մեկն էլ հաղթեց ընտրություններում՝ մոտ մրցակցին գերազանցելով չորս անգամ: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը, որը քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ նույնիսկ Արմավիրի նման քաղաքում չկան անլուծելի խնդիրներ, դարձավ գործող քաղաքապետ:

Լուծել համայնքի խնդիրները քարոզարշավի ժամանակ խոստացել էր նաև Սևակ Միքայելյանը: Սասուն Միքայելյանի որդին  Հրազդանում էր թեկնածու առաջադրվել: Սևակ Միքայելյանը նույնպես «Քաղաքացիական պայմանագիրն» էր ներկայացնում, բայց  կուսակցությունը հայտարարել էր, որ չի աջակցելու նրան: Դա չխանգարեց սակայն, որ նա միակ մրցակցին հաղթի գրեթե կրկնակի ավելի ցուցանիշով:

Շատ ավելի բարդ էր ընտրապայքարը Էջմիածնում, որտեղ 12 թեկնածու կար, թե՛ կրկնվող անուններով, թե՛ ազգանուններով:  Այստեղ նույնիսկ գենդերային բազմազանություն կար: 10 տղամարդու դեմ պայքարում էր 2 կին: Կանացից մեկն էլ հաղթեց, դեռ մինչև ընտրությունները մի անգամ նշելով, որ ինքը շատ տղամարդկանցից ավելի տղամարդ է եղել այս ընտրությունների ժամանակ: Դիանա Գասպարյանը ժամանակավորից դարձավ գործող քաղաքապետ: Մոտ մրցակցից շուրջ 4500 ձայն ավել էր հավաքել, իսկ մնացած 10-ը միասին վերցված՝ այդ տարբերությունից էլ քիչ: «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը չժխտեց, որ ամենակարևոր դերը կատարել է Նիկոլ Փաշինյանի խարիզման:

Եվ միայն հեռավոր Կապանում ոչ մի խարիզմա չօգնեց: Թեկնածուն, ով հաղթելու էր ու չէր ներկայացնում «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ մինչև ընտրություններն էր բավականին վստահ, հաղթելու դեպքում էլ խոստացել էր նախ և առաջ իր քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտն առողջացնել: Մարդիկ չկամեցող ու նախանձ են դարձել՝ նախընտրական հոլովակում ասում էր ապագա քաղաքապետը: Անկուսակցական Գևորգ Փարսյանի օգտին Կապանում քվեարկել էր մոտ 10.500 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն ստացել էր 2000 ձայն պակաս:

Իսկ ընդհանրապես Հայաստանի 49 համայնքներում այս ընտրություններին մասնակցել է 94 222 քաղաքացի, կամ տվյալ համայնքներում ընտրելու իրավունք ունեցողների մոտ 43 տոկոսը, ինչը բարձր ցուցանիշ չէ և մեր երկրի ընդհանուր բնակչության շուրջ 3 տոկոսն է կազմում: Այսինքն՝ երեկ Հայաստանում ամեն 100 մարդուց ընտրության են գնացել 3-ը: Ընդհանուր պասիվության ֆոնին, սակայն, մասնակցության ցուցանիշները խիստ հարաբերական են՝ 8-ից մինչև 80 տոկոս: Լուսաշողում նույնիսկ 80 տոկոսն է մասնակցել, իսկ, օրինակ, Մեծաձորում ամբողջ գյուղից ընդամենը 12 մարդ է քվեարկել: 12 հոգով գնացել են, ավագանու չորս անդամ ընտրել, ամենքին բաժին է հասել 3 ընտրող, 1 քվեաթերթիկն էլ՝ անվավեր: Նույնիսկ հարկ չի եղել, որ թեկնածուների բոլոր տանեցիները գնան ընտրելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել է

13:20 20.08.2025

Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին Գյուրջյան փողոցում կատարված ավազակությունը․ գողոնը հայտնաբերվել է

Օգոստոսի 16-ին` ժամը 7.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հայտնել են, որ Գյուրջյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ: Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերվա ժամը 4.20-ի սահմաններում Գյուրջյան փողոցում արծաթագույն […] ...

ԱՄՆ-ն ցանկանում է Մեքսիկայի հետ սահմանի պատը ներկել սև գույնով

13:08 20.08.2025

ԱՄՆ-ն ցանկանում է Մեքսիկայի հետ սահմանի պատը ներկել սև գույնով

ԱՄՆ իշխանությունները պլանավորում են Մեքսիկայի հետ սահմանին գտնվող պատը ներկել սև գույնով, որպեսզի այն տաքանա արևի տակ և այդպիսով կանխի անօրինական ներգաղթյալների կողմից դրա վրայով բարձրանալը, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ «Եթե նայեք այս կառույցին (պատին – խմբ.) իմ հետևում, (կտեսնեք – խմբ.), այն բարձր է, ինչը շատ է դժվարացնում դրա վրա […] ...

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքին

13:00 20.08.2025

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքին

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է  ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 13-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան […] ...

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

12:54 20.08.2025

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

Երևանում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն […] ...

Լոռու մարզում կամավոր ատեստավորում է անցել 665 ուսուցիչ. օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են

12:43 20.08.2025

Լոռու մարզում կամավոր ատեստավորում է անցել 665 ուսուցիչ. օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են

Լոռու մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ անցկացվել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մարզի […] ...

ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է հուշարձանների նորոգման 3 նախագիծ

12:35 20.08.2025

ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է հուշարձանների նորոգման 3 նախագիծ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: Խորհուրդը քննարկել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող 3 նախագիծ: Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 36 հասցեում գտնվող շենքի մանսարդային հարկի կառուցման էսքիզային նախագծին տրվել է համաձայնություն՝ լրամշակված նախագծում փորձագետների կողմից կատարված առաջարկությունների ներառման պայմանով: ՀՀ Լոռու մարզի […] ...

BACK_TO_TOP