«Իմ տպավորությամբ ինքը չէր պատրաստվում Հայաստանը լքել». Նախագահ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+30.09 oC

«Իմ տպավորությամբ ինքը չէր պատրաստվում Հայաստանը լքել». Նախագահ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին

10:28 09.05.2018

«Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, իր հետ շատ գործնական ու հարգալից հարաբերություններ ունեմ, և իմ ներդրումը կունենամ, որ Կառավարությունը հաջողության հասնի»,- այսօր  Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հակառակ դեպքում անիմաստ է այս ամբողջ շարժումը, անիմաստ կլինեն այն հույսերը, որ ժողովուրդն ունի այս շարժման հետ: Այնպես որ ես հույս ունեմ, որ վաղն ավելի լավ է լինելու, և Կառավարությունն իրեն արդարացնելու է»,-ասել է նախագահը:

Իսկ լրագրողների այն հարցին, թե նա ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվել է մի մարդու կողմից, որին հասարակությունը չի ընդունում, Արմեն Սարգսյանը պատասխանել է.

«Ես առաջադրվել եմ Հանրապետության երրորդ նախագահի կողմից, կարող է Նիկոլ Փաշինյանը, կամ Գագիկ Ծառուկյանը կամ ՀՅԴ-ն առաջարկեր ինձ, կմտածեի ես, գուցե և ընդունեի այդ առաջարկը: Կարևոր չէ, թե ով է ինձ առաջադրել, ես պատրաստ եմ և ծառայում եմ իմ հայրենիքին: Եթե լավ ծառայեմ, ուրեմն լավ նախագահ եմ, հակառակ դեպքում լավ նախագահ չեմ լինի: Խնդիրն այն է, թե կարողանալո՞ւ ենք արդյոք մենք մեր երկիրը կդարձնենք այն երկիրը, որի մասին երազել ենք 26 տարի շարունակ»:

Հարց է հնչել նաև այն մասին, թե երբ է վերջին անգամ հանդիպել Սերժ Սարգսյանին և արդյոք ՀՀ նախկին վարչապետը ցանկանում է հեռանալ Հայաստանից, Արմեն Սարգսյանը պատասխանել է, որ օրեր առաջ է հանդիպել նրա հետ, միասին թեյ են խմել, քննարկել ներքաղաքական իրավիճակը.

«Իմ տպավորությամբ ինքը չէր պատրաստվում Հայաստանը լքել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

14:31 13.08.2025

Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 13-ին ժամը 14:30-18:00-ն կդադարեցվի  Քանաքեռ 11 փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Բաքուն տեղյակ է Կիևին զենքի մատակարարման հարցում Մոսկվայի դիրքորոշման մասին․ ՌԴ ԱԳՆ

14:28 13.08.2025

Բաքուն տեղյակ է Կիևին զենքի մատակարարման հարցում Մոսկվայի դիրքորոշման մասին․ ՌԴ ԱԳՆ

Կիևի ռեժիմին զենքի մատակարարման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է Ադրբեջանին. նման գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: Դիվանագետը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Բաքուն կարող է վերացնել Կիևին զենքի մատակարարման վրա դրված արգելքը, եթե Ռուսաստանի զինված ուժերը շարունակեն հարձակվել […] ...

Գորիսում ձերբակալվել է հետախուզվող, խափանման միջոցը՝ կալանք

14:17 13.08.2025

Գորիսում ձերբակալվել է հետախուզվող, խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Գորիսի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին Գորիսում ձերբակալվել է 39-ամյա մի տղամարդ, որը այս տարվա մայիսի 25-ից հետախուզվում էր ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումը

14:01 13.08.2025

Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումն ու կարևորել ԵՄ ընդլայնվող գործընկերության համատեքստում Բեռլինի դերակատարումը։ Դեսպան Բուշի խնդրանքով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձ […] ...

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը

13:46 13.08.2025

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը: Այս մասին հրապարակումը տեղադրվել է X սոցիալական ցանցի՝ Սպիտակ տան պաշտոնական էջում: Թրամփի թեկնածությունը պաշտպանել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, Գաբոնի նախագահ Բրիս Օլիգի Նգուեման, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Պակիստանի կառավարությունը և […] ...

Կանաչուտի բնակչի բակում կանեփի 151 թուփ է հայտնաբերվել. Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումը

13:40 13.08.2025

Կանաչուտի բնակչի բակում կանեփի 151 թուփ է հայտնաբերվել. Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Կանաչուտ գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը բակում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 151 թուփ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: ...

BACK_TO_TOP