Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի Մ16 առաջնության միանձնյա առաջատարն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի Մ16 առաջնության միանձնյա առաջատարն է

19:34 24.10.2018

Հունաստանում շարունակվող շախմատի աշխարհի պատանեկան առաջնություններում ընթանում են 6-րդ տուրի պարտիաները: Մինչև 16 տարեկան պատանիների ենթախմբում հանդես եկող Շանթ Սարգսյանն առաջին կես միավորն է կորցրել՝ ոչ-ոքի խաղալով Ուզբեկստանը ներկայացնող Նոդիրբեկ Յակուբոևի հետ:

Նախորդ բոլոր 5 պարտիաներում Շանթը հաղթանակներ էր տարել: Այժմ էլ Շանթը 5.5 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարն է: Այս ենթախմբում հաջող են հանդես գալիս նաև Տիգրան Սարգսյանը և Արթուր Դավթյանը:

Տիգրանը և Արթուրը դեռևս իրենց պարտիաները չեն ավարտել և առայժմ 5 հնարավորից 4 միավորով նույնպես տեղ են զբաղեցնում առաջատարների խմբում:

Աղջիկներից առավել հաջող է հանդես գալիս Աննա Սարգսյանը: Մ18 ենթախմբում նա ևս 5 հնարավորից վաստակել է 4 միավոր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Մադրիդին»

21:51 11.05.2025

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Մադրիդին»

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնան» 4-3 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումը տեղի է ունեցել Բարսելոնայի «Օլիմպիական» մարզադաշտում։ Բարսելոնայի կազմից գոլերը խփեցին Էրիկ Գարսիան (19-րդ րոպե), Լամին Յամալը (32) և Ռաֆինյան (34, 45): Կիլիան Մբապեն «Ռեալի» կազմում խփեց երեք գոլ (5, 11 մետրանոց հարված, 14, 70): Մբապեն դարձավ 21-րդ դարի չորրորդ ֆուտբոլիստը, որը երեք գոլ […] ...

Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկած բանակցություններին

21:34 11.05.2025

Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկած բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Թուրքիայում մայիսի 15-ին։ «Ռուսաստանի նախագահ Պուտինը չի ցանկանում հրադադարի համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, բայց ցանկանում է հանդիպել Թուրքիայում հինգշաբթի օրը՝ այս արյունահեղությանը հնարավոր վերջ դնելու շուրջ բանակցելու համար: Ուկրաինան պետք է համաձայնվի դրան, և […] ...

Քասախ գետից դուրս է բերվել քաղաքացու դի

21:26 11.05.2025

Քասախ գետից դուրս է բերվել քաղաքացու դի

Մայիսի 11-ին, ժամը 14:24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի «Մոզոլան» կոչվող տարածքում հովիվը գետից դուրս է բերել անգիտակից քաղաքացու։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Նիգավան գյուղի սկզբնամասից ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության բժիշկը և բուժքույրը ճանապարհը […] ...

«Range Rover»-ը «Ռենեսանս» ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա հայտվել մայթին՝ բախվելով երկաթե ճաղավանդակին

21:16 11.05.2025

«Range Rover»-ը «Ռենեսանս» ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա հայտվել մայթին՝ բախվելով երկաթե ճաղավանդակին

Այսօր՝ մայիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 65-ամյա Արամ Հ.-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 20-ամյա Տիգրան Ս.-ին և 40-ամյա Տաթևիկ Հ.-ին։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է քաղաքացիներին և օպերատիվորեն ժամանած […] ...

Խաչանովը դուրս եկավ Հռոմի թենիսի մրցաշարի չորրորդ փուլ

21:02 11.05.2025

Խաչանովը դուրս եկավ Հռոմի թենիսի մրցաշարի չորրորդ փուլ

Հռոմում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարի երրորդ շրջանի խաղում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է իտալացի Ֆրանչեսկո Պասարոյին։ Խաղն ավարտվել է 6:3, 6:0 հաշվով: Պասարոն մրցաշարին մասնակցել է մրցույթի կազմակերպիչներից հատուկ հրավեր (wild card) ստանալով։ Չորրորդ փուլում հայազգի թենիսիստը կխաղա իսպանացի Կառլոս Ալկարասի և սերբ Լասլո Ջերեի միջև խաղի հաղթողի հետ։ Խաչանովը […] ...

Al Jazeera. ՀԱՄԱՍ-ը և ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ են վարում Գազայի հարցով

20:49 11.05.2025

Al Jazeera. ՀԱՄԱՍ-ը և ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ են վարում Գազայի հարցով

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները ուղիղ բանակցություններ են վարում ԱՄՆ վարչակազմի հետ՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Աղբյուրի տվյալներով՝ բանակցությունները «ընթացել են վերջին մի քանի օրերի ընթացքում», և պատվիրակությունների կազմը չի հրապարակվել։ ...

BACK_TO_TOP