12:30 29.10.2018
2018 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստում քննարկվել է ընթացիկ մրցաշրջանում մինչև 14 տարեկանների մանկապատանեկան առաջնության Բ1 ենթախմբում հանդես եկող «Անդրանիկ-05» և մինչև 16 տարեկանների մանկապատանեկան առաջնության Ա ենթախմբում հանդես եկող «Արտաշատ-03» թիմերում ընդգրկված մի քանի ֆուտբոլիստների փաստաթղթերի համապատասխանության հարցը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:
ՀՖՖ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է հետևյալը.
2018-19 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Արտաշատ-03» թիմում (պատասխանատու մարզիչ՝ Թելման Յաղմուրյան) հանդես գալու համար նույն մարզի Լուսառատի միջնակարգ դպրոցի կողմից 3 պատանի ֆուտբոլիստների (Մուշեղ Ղազարյանին, Սուրեն Մոսոյանին և Նարեկ Էմիշյանին) տրվել են կեղծ փաստաթղթեր (կեղծված են ծննդյան տարեթվերը):
2018-19 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վարդենիսի թ.1 մարզադպրոցի» «Անդրանիկ-05» թիմում (պատասխանատու մարզիչ՝ Սամվել Ասատրյան) հանդես գալու համար նույն մարզի Խաչաղբյուր ու Լուսակունք գյուղերի միջնակարգ դպրոցների կողմից տրամադրված պատանի ֆուտբոլիստների (Արգիշտի Սողոմոնյան, Էդգար Գրիգորյան և Նարեկ Մարգարյան) ծննդյան վկայականները իրականում պատկանում են այլ երեխաների:
ՀՖՖ կարգապահական կոմիտեն խստորեն պատժել է կեղծ փաստաթղթերով մանկապատանեկան առաջնություններում հանդես եկող թիմերին, համապատասխան պաշտոնյաներին:
ՀՖՖ-ի այս հայտարարությունը համարում ենք հիմք՝ ՀՀ ոստիկանությանը ներկայացված գործերին համապատասխան ընթացք տալու համար:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...