ԱՄՆ-ից 2 օր հետո Երուսաղեմում դեսպանատուն է բացել Գվատեմալան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+20.09 oC

ԱՄՆ-ից 2 օր հետո Երուսաղեմում դեսպանատուն է բացել Գվատեմալան

14:24 16.05.2018

Երուսաղեմում տեղի է ունեցել Գվատեմալայի դեսպանատան բացման արարողությունը: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արարողությանը մասնակցել են Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Պատահական չէ, որ Գվատեմալան առաջիններից մեկն է դեսպանատուն բացում Երուսաղեմում: Դուք միշտ էլ առաջիններից մեկն եք եղել: Դուք երկրորդն եք ճանաչել Իսրայել պետությունը»,- նշել է Նեթանյահուն:

Գվատեմալան այն քիչ երկրներից էր, որ սատարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք և դեսպանատունը տեղափոխել այնտեղ:

Ընդամենը 2 օր առաջ՝ մայիսի 14-ին, ԱՄՆ-ն իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխեց, ինչը մեծ լարում առաջացրեց Գազայի սահմանին:

Մայիսի վերջին իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ կտեղափոխի նաև Պարագվայը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սլովակիան ու Ադրբեջանը սպառազինության համատեղ արտադրություն են սկսելու․ որքանո՞վ է օրինական այդ համագործակցությունը

23:30 07.05.2024

Սլովակիան ու Ադրբեջանը սպառազինության համատեղ արտադրություն են սկսելու․ որքանո՞վ է օրինական այդ համագործակցությունը

Ավարտվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Բաքու: Այցի ընթացքում նաև ռազմական ու ռազմաարդյունաբերական բնագավառում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել: Ի՞նչ են ենթադրում ստորագրված փաստաթղթերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ հայտարարության մեջ Ալիևն ասել է, որ Սլովակիայի հետ հարաբերություններում նոր դարաշրջան է սկսվում: Այսօր երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել […] ...

Իրավական առումով ինչո՞ւ է խնդրահարույց սահմանազատման այս գործընթացը. մեկնաբանում է Արման Թաթոյանը

23:06 07.05.2024

Իրավական առումով ինչո՞ւ է խնդրահարույց սահմանազատման այս գործընթացը. մեկնաբանում է Արման Թաթոյանը

Կառավարության վերջին տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է սահմանային 40 սյուն։ Սա իրականացվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական համաձայնության հիման վրա: Բայց այս գործընթացը միանշանակ չընդունվեց՝ այդ թվում իրավական տեսանկյունից: Հենց այդ հարցերին անդրադարձել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը «Հեռանկարում»: ...

Մեր բանակը մարտունակ է. զրույց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ

22:32 07.05.2024

Մեր բանակը մարտունակ է. զրույց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին, դրանց հնարավոր վտանգներին, ընդդիմության գործողություններին, Արևմուտքի արձագանքին, ռուսական հետքին և հոգևորականների ներգրավվածությանը, նաև Վրաստանում ստեղծված իրավիճակին, դրա՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը: Քաղաքագետը անդրադարձել է նաև ՀՀ բանակին: «Մեր բանակը մարտունակ է ավելի քան նրա մասին ներկայացնում են: Ես ասում եմ, որ […] ...

Թբիլիսիում սկսվել է ընդդիմության ցույցը ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի

22:21 07.05.2024

Թբիլիսիում սկսվել է ընդդիմության ցույցը ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի

Թբիլիսիում երկրի խորհրդարանի շենքի մոտ սկսվել է վրացական ընդդիմության հերթական հանրահավաքը՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի, հաղորդել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Մի քանի հարյուր մարդ երեքշաբթի երեկոյան հավաքվել է օրենսդիր շենքի դիմացի հրապարակում։ Նրանք ձեռքերում պահում են Վրաստանի և Եվրամիության դրոշները։ Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիան խաղաղ է, ցուցարարները կարգախոսներ են բացականչում: Միևնույն ժամանակ, ոմանք գնդակ […] ...

Թուրքիայի փոխնախագահը Ռաֆահի վրա Իսրայելի հարձակումը ռազմական հանցագործություն է որակել

13:42 07.05.2024

Թուրքիայի փոխնախագահը Ռաֆահի վրա Իսրայելի հարձակումը ռազմական հանցագործություն է որակել

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում իսրայելական ռազմական գործողությունն անվանել է իսրայելական նոր ռազմական հանցագործություն։ «Իսրայելը, հարձակվելով Ռաֆահի վրա, այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հավանություն տվեց Կատարի և Եգիպտոսի հրադադարի առաջարկներին, ավելացրեց ևս մեկ պատերազմական հանցագործություն Պաղեստինի տարածքում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իրագործածներին: Նրանք, ովքեր կանգնած են իշխանության ղեկին, ովքեր […] ...

Տավուշի հատվածում սահմանազատման նպատակը պատերազմը հիմքից զրկելն ու բացառելն է․ Փաշինյան

13:22 07.05.2024

Տավուշի հատվածում սահմանազատման նպատակը պատերազմը հիմքից զրկելն ու բացառելն է․ Փաշինյան

Տավուշի հատվածում սահմանազատման գործընթացն ունի մեկ նպատակ՝ անիմաստ, անիրագործելի դարձնել պատերազմը․ այս հատվածներում սահմանային սյուների տեղադրման աշխատանքների 90 տոկոսն արդեն արված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս փուլում մեր նպատակը ոչ թե վերլուծություն անելն է՝ պատերազմ կլինի, թե չի լինի, հարձակում կլինի, թե չի […] ...

BACK_TO_TOP