Կուբայում ավիավթարի հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+13.09 oC

Կուբայում ավիավթարի հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել

08:56 19.05.2018

Կուբայում խոշոր ավիավթար է տեղի ունեցել: Հավանայի միջազգային օդանավակայանից վերելք կատարած Բոինգ 737 ինքնաթիռը կործանվել է թռիչքից րոպեներ անց: Դեպքի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ:

Օդանավում գտնվող 110 ուղևորներից և անձնակազմի անդամներից ողջ է մնացել 3 հոգի, որոնց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ուղևորների շարքում եղել է 5 օտարերկրացի, մնացածը եղել են կուբացիներ: Ինքնաթիռն ընկել է գյուղատնտեսական ցանքատարածությունների հատվածում:

Ինքնաթիռի սև արկղերն առայժմ չեն հայտնաբերվել: Ավիավթարի պատճառները պարզելու համար կատարվում է հետաքննություն:

Կուբայում երկօրյա սուգ է հայտարարվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ամերիկացի կոնգրեսականին

21:40 06.05.2024

Ի՞նչ է սպառնում Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ամերիկացի կոնգրեսականին

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող ԱՄՆ կոնգրեսականի քրեական գործի վերաբերյալ: Հիշեցնենք, ուրբաթ օրը Տեխաս նահանգի հարավային շրջանի դատախազը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել կոնգրեսականին: Կոնկրետ ինչում է մեղադրվում կոնգրեսականը, ու ինչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը 68-ամյա Էնրիկո Ռոբերտո Կուելյարի մասին է, ով Կապիտոլիումում […] ...

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայում հրադադար հաստատելու միջնորդների առաջարկին

21:31 06.05.2024

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայում հրադադար հաստատելու միջնորդների առաջարկին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը տեղեկացրել է Եգիպտոսի և Կատարի միջնորդներին, որ հավանություն է տալիս Գազայի հատվածում զինադադար հաստատելու նրանց առաջարկած համաձայնագրի նախագծին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման պաշտոնական Telegram ալիքում։ «ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի և Եգիպտոսի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Աբբաս Քամելի հետ, շարժումը […] ...

Իտալիան հայտարարել է, որ դեմ է Կիևի կողմից իր զենքի օգտագործմանը Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար

21:23 06.05.2024

Իտալիան հայտարարել է, որ դեմ է Կիևի կողմից իր զենքի օգտագործմանը Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար

Իտալիան դեմ է, որ Ուկրաինան օգտագործի Հռոմի կողմից իրեն մատակարարված զենքը ռուսական տարածքի վրա հարձակումներ իրականացնելու համար։ Այս մասին արտաքին գործերի նախարար, Իտալիայի փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է մամուլի ասուլիսում։ «Մենք միշտ պահպանել ենք մեր ռազմական մատակարարումների գաղտնիությունը. այդ մասին տեղեկացված է միայն խորհրդարանը, մեր նպատակն է մատակարարել ոչ հարձակողական զենք, որը ծառայում է Ուկրաինայի […] ...

Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի կամ նրա ժողովրդի դեմ․ Մակրոն

21:15 06.05.2024

Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի կամ նրա ժողովրդի դեմ․ Մակրոն

Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի կամ ռուս ժողովրդի դեմ։ «Մենք պատերազմի մեջ չենք Ռուսաստանի կամ ռուս ժողովրդի հետ»,- ասել է Մակրոնը Փարիզում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Հեռարձակումն իրականացվել է  X սոցիալական ցանցի՝ Ելիսեյան պալատի պաշտոնական էջում։ ...

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ անհանգստացած է Ռաֆահում Իսրայելի հնարավոր գործողությամբ

20:54 06.05.2024

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ անհանգստացած է Ռաֆահում Իսրայելի հնարավոր գործողությամբ

Մեծ Բրիտանիայի կառավարությունն անհանգստացած է Իսրայելի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողություն սկսելու հեռանկարից։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։ «Մենք մշտապես մտահոգություն ենք հայտնել Ռաֆահ ռազմական ներխուժման հնարավորության վերաբերյալ՝ հաշվի առնելով այնտեղ ապաստանած խաղաղ բնակիչների թիվը և մարդասիրական օգնության համար տեղական անցակետի կարևորությունը հարևան Եգիպտոսից»,- ասել է բրիտանական […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի հետ կապ ունեցող 30 կասկածյալ

20:46 06.05.2024

Թուրքիայում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի հետ կապ ունեցող 30 կասկածյալ

Թուրքիայի հետախուզական ծառայությունները ձերբակալել են 30 մարդու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայան։ «Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ յոթ նահանգներում իրականացված գործողությունների շրջանակում ձերբակալվել է 30 մարդ»,-գրել է նախարարը X-ում: Թուրքիայի հետախուզական ծառայությունները պարբերաբար գործողություններ են իրականացնում ԻՊ-ի դեմ։ Մայիսի 1-ին ՆԳՆ ղեկավարը հայտարարել […] ...

BACK_TO_TOP