Հանրապետականը պետականամետ ընդդիմություն է. Շարմազանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+18.09 oC

Հանրապետականը պետականամետ ընդդիմություն է. Շարմազանով

15:59 19.05.2018

Մոտ երեք շաբաթից նոր կառավարությունը Ազգային ժողովին կներկայացնի իր ծրագիրը: Այսօր քաղաքական դաշտում տարբեր խոսակցություններ են շրջանառվում, արվում ենթադրություններ, որ ԱԺ Հանրապետական մեծամասնությունը պատրաստվում է ընդունել Փաշինյանի կառավարության կողմից ներկայացրած ցանկացած ծրագիր ու հետո փորձել ամեն ինչ, որպեսզի այդ ծրագիրը հաջողություն չունենա ու տապալվի: 

Կա նաև երկրորդ մոտեցումը. եթե Հանրապետականն ընդունում է կառավարության ծրագիրը, ստացվում է, որ հավանություն տալով այդ փաստաթղթին՝ ՀՀԿ-ն ինչ-որ չափով ստանձնում է քաղաքական պատասխանատվություն, ու եթե կառավարությունը չհաջողի, ապա Հանրապետականը ևս պատասխանատու կլինի ծրագրի չիրականացման համար: 

Պատասխանելով SHANTNEWS.AM-ի այս հարցադրումներին` ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց.

«Հանրապետական կուսակցությունը, անկախ նրանից, թե որ քվեարկություններին ինչպես կքվեարկի, քաղաքական պատասխանատվություն Փաշինյանի կառավարության համար չի ստանձնում: Մենք ընդդիմություն ենք Փաշինյանի կառավարությանը: Ընդդիմություն չի նշանակում հակառակորդ, ընդդիմություն չի նշանակում թշնամի, ընդդիմություն նշանակում է առողջ մրցակից, առողջ քննադատ, որը ցանկանում է ոչ թե կառավարության ֆիասկոն, այլ ցանկանում է օգնել մեր կառավարությանը, որպեսզի մենք լուծենք բոլոր խնդիրները»:

Թե ինչպես են քվեարկելու կառավարության ծրագրին, Հանրապետական կուսակցությունում այսօր որևէ որոշում չկա: 

«Երբ կլինի կառավարության ծրագիրը, այն ժամանակ բովանդակային կքննարկենք, մեզ համար շատ կարևոր է, թե ինչ բովանդակություն է ունենալու և ինչ թիրախային կետեր է ունենալու կառավարության ծրագիրը: Ես շատ ուրախ կլինեի, որ Փաշինյանը, երբ խոսում և խոսում էր թռիչքային զարգացման մասին, բազմաթիվ խնդիրների լուծման մասին, հաջողի: Կտեսնենք՝ ինչպես է գրված, երբ կլինի կառավարության ծրագիրը, պառլամենտում կքննարկենք ու կներկայացնենք մեր վերջնական դիրքորոշումը»,- նշեց Շարմազանովը՝ ավելացնելով, որ գոտկատեղից ներքև հարվածներ չեն հասցնելու, արհեստական չեն խոչընդոտելու կառավարության գործունեությանը, բայց նաև պետական ու ազգային կարևորություն ունեցող շատ շատ հարցերում հետքայլ չեն հանդուրժելու: 

Համենայնդեպս, Շարմազանովը վստահեցրել է, որ այս պահին Հանրապետականը տրամադրված է կառուցողական ու իրեն համարում է պետականամետ ընդդիմություն, որի հիմքում ոչ թե կուսակցության շահն է, այլ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության անվտանգությունն ու շահը: 

Կառավարության ձեռնարկած մի շարք նոր նախաձեռնություններ, օրինակ՝ Ռազմահայրենասիրական կրթության հարցում կրթության նոր նախարարի դրսևորած մոտեցումն է մտահոգում Շարմազանովին, սակայն վերջինս չի շտապում ժամանակից շուտ դիրքորոշում արտահայտել ու սպասում է կառավարության ծրագրի ներկայացմանը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության․ Զախարովա

12:54 04.05.2024

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության․ Զախարովա

ՆԱՏՕ-ի Steadfast Defender զորավարժությունները ցույց են տալիս, որ դաշինքը պատրաստվում է «պոտենցիալ հակամարտության» Ռուսաստանի Դաշնության հետ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։ «Հիմա Սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժություններն են իրականացվում Ռուսաստանի սահմանների մոտ։ ՆԱՏՕ-ն լրջորեն պատրաստվում է մեզ հետ «պոտենցիալ հակամարտության», որը, ի դեպ, […] ...

ԱՄՆ-ը ՀԱՄԱՍ-ից դրական պատասխան է ակնկալում հրադադարի առաջարկին․ Բլինքեն

09:27 04.05.2024

ԱՄՆ-ը ՀԱՄԱՍ-ից դրական պատասխան է ակնկալում հրադադարի առաջարկին․ Բլինքեն

ԱՄՆ-ը հույս ունի, որ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դրականորեն կարձագանքի Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման առաջարկին։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Արիզոնա նահանգի Սեդոնա քաղաքում Մաքքեյնի ինստիտուտի անցկացրած ֆորումում։ «Հիմա ամենալավ բանը, որ կարող է պատահել, համաձայնության գալն է, որն ուսումնասիրում է ՀԱՄԱՍ-ը հրադադար ձեռք բերելու և […] ...

Փրկարարներն ուժեղացված ծառայություն են իրականացրել

08:35 04.05.2024

Փրկարարներն ուժեղացված ծառայություն են իրականացրել

Մայիս 3-ին, ժամը 23։45-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքում տեղացած հորդառատ անձրևի, հեղեղումների, ջրալցումների, փլուզումների, ջրում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Երևան քաղաքում Փրկարար ծառայությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն, կատարվում է հետախուզություն։ Ըստ առաջնահերթության՝ բոլոր ահազանգերը սպասարկվել են, ինչպես նաև փոխանցվել համապատասխան ծառայություններին։ ...

Դեմոկրատ կոնգրեսականը կանգնել է դատարանի առջև ադրբեջանական շահերն առաջ մղելու դիմաց 598.000 դոլար ադրբեջանական կաշառք ստանալու համար

08:26 04.05.2024

Դեմոկրատ կոնգրեսականը կանգնել է դատարանի առջև ադրբեջանական շահերն առաջ մղելու դիմաց 598.000 դոլար ադրբեջանական կաշառք ստանալու համար

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել անհապաղ վտարել Հենրի Կուելարին (D-TX)՝ նրա մեղադրական եզրակացության համար՝ ադրբեջանական մոտ վեց հարյուր հազար դոլար կաշառք ստանալու համար: Մեղադրական եզրակացությունը մանրամասն մեղադրանքներ է ներկայացնում առ այն, որ Կոնգրեսի Ադրբեջանի հանձնախմբի համանախագահ Հենրի Կուելար զգալի գումարներ է ընդունել ադրբեջանական պետության կողմից վերահսկվող կառույցներից՝ ադրբեջանամետ օրենսդրության […] ...

ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ սոցցանցերում տարածված տեղեկությունները

08:19 04.05.2024

ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ սոցցանցերում տարածված տեղեկությունները

ՀՀ պաշտպաբության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը: Պաշտպանության նախարարությունը հանրությանը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին: ...

G7-ը դիտարկում է Կիևին 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթը․ Bloomberg

23:29 03.05.2024

G7-ը դիտարկում է Կիևին 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթը․ Bloomberg

ԱՄՆ-ը բանակցություններ է վարում G7-ի մյուս երկրների հետ՝ Կիևի իշխանություններին 50 մլրդ դոլարի չափով օգնություն տրամադրելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԱՄՆ-ը փորձում է ապահովել, որ G7-ի գագաթնաժողովում, որը կկայանա հունիսին  Իտալիայում, ստորագրվի աջակցության տրամադրման մասին համաձայնագիրը։ Ինչպես նշում է գործակալությունը, այս թեմայի շուրջ բանակցությունները բարդ են, և համաձայնագրի կնքումը կարող […] ...

BACK_TO_TOP