Ավտովթարներ, գողություն, զենքի առգրավում. ոստիկանության ամփոփագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+13.09 oC

Ավտովթարներ, գողություն, զենքի առգրավում. ոստիկանության ամփոփագիր

11:16 21.05.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 18-ից 21-ը ոստիկանության աշխատակիցները բացահայտել են հանցագործության 55 դեպք։
Բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու 18, խարդախության 15, անձնական ունեցվածքի գողության 8, շորթման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, կողոպուտի, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպքեր։ 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են գույքի դիտավորությամբ ոչնչացման 5, սպանության և անձնական ունեցվածքի գողության 2-ական, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպքեր: 
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 36 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում 2-ամյա աղջիկն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

22:04 04.05.2024

Արարատի մարզում 2-ամյա աղջիկն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 30-ի, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ թեյը վրան լցվելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, ձախ ուսագոտու, ձախ վերին վերջույթի շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, մոտ 6 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է […] ...

Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին «Pathfinder»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել. կան վիրավորներ

20:22 04.05.2024

Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին «Pathfinder»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել. կան վիրավորներ

Մայիսի 4-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, 43-ամյա Անուշավան Գ.-ն իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 12 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և շրջվել՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտուց մոտ 2 մետր հեռավորության վրա: Այս մասին հայտնում  է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորներ, 36-ամյա Անի Սերոբյանը և 5-ամյա Շանթ […] ...

Բեռլինի Diehl պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել

16:20 04.05.2024

Բեռլինի Diehl պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել

Բեռլինում հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող գործարանում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել. հրդեհի դեմ պայքարը կարող է տևել ամբողջ շաբաթ օրը, հայտնում է գերմանական թերթերից մեկը՝ հրշեջ ծառայությանը հղումով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Շաբաթ առավոտյան մոտ 50 հրշեջ դեռևս աշխատում է դեպքի վայրում: Հրդեհաշիջման աշխատանքները, հավանաբար, կշարունակվեն ամբողջ օրը: Մոտակա շրջանների բնակիչներին դեռ խնդրում են […] ...

Ուրալում վատ եղանակի պատճառով հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության

13:41 04.05.2024

Ուրալում վատ եղանակի պատճառով հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության

Սվերդլովսկի շրջանի 24 բնակավայրի մոտ 74 հազար բնակիչ առանց էլեկտրամատակարարման է մնացել վատ եղանակի պատճառով, հայտնում է շրջանի դատախազության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ «Россети Урал» էներգետիկ ընկերության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սվերդլովսկի մարզի չորս շրջանում և Եկատերինբուրգի արվարձաններում մասնագետները վերականգնում են ձնաբքի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը։ Ընկերության տվյալներով՝ վատ եղանակի նման հետևանքներ ցանցային համալիրում վերջին […] ...

Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ

12:41 04.05.2024

Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ

Տեղատարափ անձրևի հետևանքով մայիսի 3-4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ժամը 23։45-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում 2111 ահազանգ է ստացվել 267 դեպքի վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևան քաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջաններում գտնվող շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում տեղի են ունեցել ջրալցումներ, փլուզումներ, միաժամանակ բազմաթիվ ահազանգեր են ստացվել ջրի մեջ արգելափակված և […] ...

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

12:14 04.05.2024

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Երեկ՝ մայիսի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Արամ Գ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 60-ամյա Գարեգին Հ․-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շպրտվել և բախվել է Երևանի բնակիչ  37-ամյա Վարդան Հ․-ի […] ...

BACK_TO_TOP