Հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին կարող են արտահանձնել Հայաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+29.09 oC

Հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին կարող են արտահանձնել Հայաստան

16:12 21.05.2018

Մոսկվայի քաղաքային դատարանը պետք է քննարկի հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստան արտահանձնելու հարցը: Эхо Москвы պարբերականի փոխանցմամբ՝ Գերագույն դատարանը ապրիլի 19-ին չեղարկել է Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումը կինոպրոդյուսերին արտահանձնելու մասին և գործը կրկին քննարկման ուղարկել: Դրա պատճառը եղել է նախորդ նիստին փաստաբանի բացակայությունը:

Դրանից բացի՝ Մարտիրոսյանի պաշտպանը հայց է ներկայացրել, որպեսզի գործին կցվի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը՝ ժամանակավոր ապաստարան և Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ, որպեսզի Պուտինի մասին ֆիլմ նկարահանվի:

Մարտիրոսյանի պնդմամբ՝ հոլիվուդյան դերասանների մասնակցությամբ Ռուսաստանի նախագահի մասին դրական ֆիլմ նկարահանելու իր մտադրությունն է պատճառ դարձել, որ իր նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Նա իր ձերբակալությունը համարում է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված սադրանք՝ ֆիլմի նկարահանումները խափանելու նպատակով: Հոլիվուդյան պրոդյուսերը պնդում է, որ իր վրա քրեական գործ է «բարդել» գործընկերը` հայտնի դերասան Սիլվեսթեր Ստալոնեի մասնակցությամբ «Փախուստի ծրագիր» ֆիլմի վարձույթի ձախողումից հետո։

Ստեփան Մարտիրոսյանը, որն արդեն 20 տարի է՝ աշխատում է Հոլիվուդում և այնտեղ ունի ապրելու իրավունք, 2017թ. հոկտեմբերից գտնվում է Մոսկվայի քննչական մեկուսարաններից մեկում: Մարտիրոսյանը ձերբակալվել էր Մոսկվայի օդանավակայանում ինքնաթիռից իջնելիս։ Նրա խոսքերով՝ իրեն ձերբակալել են Հայաստանի հարցումով: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղանակը՝ առաջիկա օրերին

13:34 13.08.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում օգոստոսի 13-ին և 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 13-16-ին ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 13-ի ցերեկը, 14-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի […] ...

Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը

13:22 13.08.2025

Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը

Հայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի ժամկետները: Այցի ժամկետների հստակեցման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին. «Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կկայանա օգոստոսի 19-ին»:   ...

Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել էր ձորը․ օգնության են հասել փրկարարները

13:12 13.08.2025

Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել էր ձորը․ օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 13-ին, ժամը 10։30-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի «Զիկատար» կոչվող տարածքում քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Զիկատար» պետական արգելավայրի տարածքից քաղաքացուն պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. […] ...

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

13:06 13.08.2025

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն է այս մասին հայտնել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-15-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում։ ...

Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետ

13:00 13.08.2025

Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 21-ին բանակցություններ կվարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Օգոստոսի 21-ին բանակցություններ կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանիամ Ջայշանկարի միջև, […] ...

Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար

12:49 13.08.2025

Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը կայցելի Բեռլին, որտեղ նա, հավանաբար, կմասնակցի եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առցանց գագաթնաժողովին, հաղորդում է գերմանական Bild թերթը։ «Զելենսկին այսօր անձամբ կժամանի Բեռլին՝ Մերցի հետ միասին Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար։ Զելենսկին մայրաքաղաքում կլինի կեսօրին։ Մերցը հատուկ ընդհատել է իր ամառային […] ...

BACK_TO_TOP