Կրթության ծախսերի տեսակարար կշիռը հաջորդ տարվա բյուջեի մեջ նվազել է 0,09 տոկոսային կետով․ Ջանջուղազյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+24.09 oC

Կրթության ծախսերի տեսակարար կշիռը հաջորդ տարվա բյուջեի մեջ նվազել է 0,09 տոկոսային կետով․ Ջանջուղազյան

13:54 05.11.2018

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով 2019 թվականի բյուջեով կրթության և գիտության ոլորտին հատկացումները, հայտարարեց, որ  կրթության ոլորտի ծախսերը 12 տոկոսով աճել են, սակայն իրականում ՀՆԱ աճն ավելի մեծ է կանխատեսվում, հետևաբար կրթության ծախսերի տեսակարար կշիռը հաջորդ տարվա բյուջեի մեջ նվազել է 0,09 տոկոսային կետով:

Ջանջուղազյանից հետո ոլորտի հատկացումներին անդրադարձավ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։ Նա էլ ասաց, որ նախորդի հետ համեմատ հաջորդ տարի ոլորտին կհատկացվի շուրջ ութ միլիարդով ավել գումար։

Ըստ Հարությունյանի՝ մի շարք ուղղություններով արձանագրել են հատակցվող գումարների ավելացում, օրինակ՝  հանրակրթության ոլորտին շուրջ 4,3 միլիարդ դրամով ավելի գումար է տրամադրվելու, որը կուղղվի ոլորտի կազմակերպմանը, միջնակարգ հանրակրթության ենթածրագրի իրականացմանը և այլն։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հատկացվող գումարը մոտ երկու անգամ  ավելացել է։

«Դպրոցաշինությանը նույնպես բավականին գումարներ են հատկացվելու՝ 2,8 միլիարդ դրամ, ինչը ենթադրում է կապիտալ ներդրումներ դպրոցներում և կրթության ոլորտի կազմակերպություններում»,- ասաց Հարությունյանը։

Անդրադառնալով գիտության ոլորտին՝ հայտարարեց, որ պետք է հասկանալ, թե գիտական, գիտահետազոտական ինչպիսի ռեսուրսներ ունենք և արդյոք օպտիմալ կերպով ենք այդ ռեսուրսներն օգտագործում։

«Չեմ կարծում, որ որոշումները շատ կոմֆորտային լինեն, բայց առավելագույնը պետք է անենք, որ ոլորտն օպտիմալանա և արդյունավետությունը մեծանա։ Այս բյուջեն, ըստ էության, իներցիոն է, այս փոփոխություններից հետո էլ բյուջեում փոփոխություններ կլինեն, կախված նոր ծրագրերից, իսկ ծրագրերը շատ են»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Նշենք, որ այս տարի կրթության և գիտության ոլորտին հատկացվելու է շուրջ 139 միլիարդ 286 միլիոն 300 հազար դրամ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

23:00 19.08.2025

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

22:51 19.08.2025

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

22:35 19.08.2025

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը»  մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։   ...

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

22:24 19.08.2025

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

22:12 19.08.2025

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...

SHANTNEWS

22:00 19.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP