00:37 07.11.2018
Ռուսաստանի տիեզերական կազմակերպությունը հաստատել է տեղեկությունները, որ շարքից դուրս է եկել տիեզերակայանի կառավարումն իրականացնող և «ռուսական տարածքում» գտնվող համակարգիչներից մեկի ծրագրային ապահովումը։ Այս մասին տեղեկությունները մինչ այս հրապարակվել էին տիեզերակայանի աշխատանքին երկրից հետևող ամերիկյան մասնագետների կողմից։
Ռուսական կողմը վստահեցրել է, որ համակարգչի խափանումը որևէ ազդեցություն չի ունենա տիեզերակայանի աշխատանքի վրա, քանի որ մյուս համակարգիչները ունակ են իրենց վրա վերցնել ծանրաբեռնվածությունը։ Սակայն ապահովության համար ռուսական կողմը մտադիր է վերագործարկել համակարգիչը․ այն փոխելու անհրաժեշտություն չկա։
Ինչպես ավելի վաղ ShantNews.am-ը հայտնել էր, Միջազգային տիեզերակայանի վրա խափանում է տեղի ունեցել։
21:28 20.08.2025
Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը ոչ միայն չի լուծարվել, այլև ընդլայնում է իր գործունեությունըԵվրոպայում քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը Հայաստանի հեռուստատեսության «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է, թե Իլհամ Ալիևի հրամանով դադարեցվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կողչող կազմակերպության գործունեությունը: Նրա խոսքերով, Բաքուն պատրաստվում է վերջնականապես հրաժարվել հայատյացության քարոզից: Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այս պնդումը: Այդ դեպքում ի՞նչ նպատակով էր Բաքվում տարածվել այդ կեզծ լուրը: […] ...
21:16 20.08.2025
Հայաստանում Եվրամիության առաքելությունը հանդիպել է սահմանամերձ շրջանների ՏԻՄ ներկայացուցիչների հետՀայաստանում Եվրամիության առաքելությունն ընդունել է Տավուշի փոխմարզպետին, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի քաղաքապետներին: Այս մասին նշվում է առաքելության X-ի միկրոբլոգում: «Իջևանում Եվրամիության առաքելության գործընկերները հաճույքով հանդիպեցին Տավուշի փոխմարզպետի և Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի քաղաքապետների հետ։ Մասնակիցները քննարկել են ԵՄ առաքելության մանդատը, թիմի ամենօրյա աշխատանքը և մեր հիմնական արժեքները։ Սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունների հետ փոխգործակցությունը մնում է […] ...
21:09 20.08.2025
Պատրաստ եմ, որովհետև ունեմ կամք, ուժ, պատասխանատվություն․ Մելիքյանի հարցազրույցը ՀՖՖ-ինՀայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հարցազրույց է տվել ՀՖՖ մամուլի ծառայությանը։ Մանրամասները՝ ֆեդերացիայի հրապարակած տեսանյութում։ ...
20:59 20.08.2025
Օգոստոսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Խորենացի փ. 6-12 շենքեր, Մաշտոցի պող. 6 շենք, Զաքյան փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բայրոնի փ. 1/1, 3, 10/5 […] ...
20:48 20.08.2025
Երևան-Հրազդան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա տուժածՕգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 131 կմ հատվածում Երևան-Հրազդան թիվ 270 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից […] ...
20:39 20.08.2025
Կես տարվա դադարից հետո Արսեն Զախարյանը պատրաստ է վերադարձին«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն։ Այս մասին հայտնում է Матч ТВ-ն: Սպասվում է, որ Ռուսաստանը ներկայացնող հայ ֆուտբոլիստը կընդգրկվի «Էսպանյոլի» դեմ Լա լիգայի 2-րդ տուրի խաղին: Տեղեկությունը հաստատել են բասկյան ակումբից: «Արսենը լիարժեք ինտենսիվությամբ մարզվում է ընդհանուր խմբի հետ: Նա անհարմարություններ չի զգում և պատրաստ կլինի «Էսպանյոլի» դեմ խաղին»,- ասել են […] ...