17:38 08.11.2018
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը մակագրված է «Երկակի կամ քառակի խաղեր խաղացողներին ի պատասխան»:
Գրառման մեջ փոխնախարարն անդրադառնում է ԵՊՀ ուսանող Դավիթ Պետրոսյանի կողմից նախարարությանն ուղղված դիմումին, որում, ըստ փոխնախարարի, նախարարության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում որոշակի հակասություններ են հայտնաբերվել:
Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ:
«Երևանի պետական համալսարանի ուսանող Դավիթ Պետրոսյանի դիմումի հիման վրա նախարարությունում ուսումնասիրվել են ԵՊՀ ուսանողական խորհրդի գործունեության իրավական հիմքերն ու իրավաչափությունը:
Դիմումում բարձրացված հարցերը համադրելով ԵՊՀ ուսանողական խորհրդի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի հետ՝ ակնհայտ է, որ առկա են հակասություններ և դրանցով պայմանավորված մի շարք խախտումներ:
Այսպես.
ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1408-Ն որոշմամբ հաստատվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունը, որի 137-րդ կետով սահմանվում է, որ.
«137. ԵՊՀ-ի ուսանողական խորհուրդը ԵՊՀ-ում գործող ուսանողական կազմակերպություն է, որը սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին է: Ուսանողական խորհրդի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ-ի կանոնադրությամբ և ուսանողական խորհրդի կանոնադրությամբ: ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի կանոնադրությունն ընդունվում է ուսանողական խորհրդի բարձրագույն ղեկավար մարմնի կողմից և հաստատվում լիազոր մարմնի կողմից:»:
ԵՊՀ ուսանողական խորհրդի գործող կանոնադրությունը հաստատվել է ԵՊՀ ուսանողական խորհրդի 2014թ. դեկտեմբերի 19-ին կայացած համագումարում: Համաձայն կանոնադրության 1.1 կետի՝ «ԵՊՀ ուսանողական խորհուրդը» (այսուհետ՝ ՈւԽ) ԵՊՀ-ում գործող ուսանողական կազմակերպություն է, որը ԵՊՀ ուսանողության ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական և նրա ընկերային շահերը ներկայացնող ընտրովի մարմին է: ՈՒԽ-ի կանոնադրությունն ընդունվել է ՈՒԽ համագումարի կողմից, սակայն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից չի հաստատվել:
Կանոնադրության 4.6 կետի համաձայն՝ ՈՒԽ համագումարը հրավիրվում է առնվազն 3 տարին մեկ անգամ՝ ՈՒԽ նախագահության կողմից: ԵՊՀ ՈՒԽ համագումարը լսում և հաստատում է ՈՒԽ նախագահության տարեկան հաշվետվությունը, քննարկում և սահմանում է ՈՒԽ տարեկան գործունեության կարևորագույն ուղղությունները և առաջիկա տարվա ծրագրային առաջնայնությունները (կետ 4.7): Այս երկու կետերում առկա է հակասություն. այն է՝ տարեկան հաշվետվություն լսելու, կամ տարեկան գործունեության ուղղությունները սահմանելու համար անհրաժեշտ է նախատեսել ոչ թե 3 տարվա, այլ առնվազն մեկ տարվա համագումարի նիստ հրավիրելու պահանջ:
ՈՒԽ համագումարի վերջին նիստը տեղի է ունեցել 2018թ. սեպտեմբերին՝ 2017թ. դեկտեմբերի փոխարեն, ինչի արդյունքում խախտվել է կանոնադրության 4.6 կետով սահմանված 3-ամյա ժամկետը:
Կանոնադրության 4.7 կետի դ/ ենթակետի համաձայն՝ համագումարը որոշում է կայացնում ՈՒԽ-ի վերակազմավորման վերաբերյալ, իսկ 9.1 կետը սահմանում է, որ ԵՊՀ ՈՒԽ-ն վերակազմավորվում է ԵՊՀ ՈՒԽ համագումարի անդամների 2/3 որոշմամբ: Կանոնադրությամբ, սակայն, նախատեսված չեն ՈՒԽ-ի վերակազմավորման, ինչպես նաև գործունեության դադարեցման հիմքերը:
Հակասությունները շտկելու և հետագայում խախտումները բացառելու նպատակով` ԵՊՀ-ին առաջարկվել է հրավիրել համալսարանի ուսանողների ընդհանուր ժողով, վերակազմավորել խորհուրդը, որը կընդունի ուսանողական խորհրդի նոր կանոնադրություն, որն էլ օրենքի համաձայն կներկայացվի կրթության և գիտության նախարարության հաստատմանը: Նոր կանոնադրության մշակման համար անհրաժեշտ է քննարկումներ կազմակերպել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ապահովել մասնակցայնությունն ու հրապարակայնությունը:
P.S. Պղտոր ջրում ձուկ որսացողներին էլ խորհուրդ կտամ չթաքնվել ուսանողների մեջքի ետևում, չփնտրել հակասություններ այնտեղ, որտեղ դրանք չկան, ուսանողներին հերթական անգամ չներքաշել կուսակցական խաղերի մեջ և ապահովել բոլոր ուսանողների ազատ կամարտահայտումը»,- ասված է գրառման մեջ:
19:55 19.08.2025
Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակիՀայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...
19:50 19.08.2025
Ի՞նչ տարաձայնություն ունեն «Ռեալն» ու Վինիսիուսը«Ռեալը» խնդիրներ ունի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման բանակցություններում, հաղորդում է ESPN-ը: Բանակցությունները փակուղի են մտել մի քանի շաբաթ առաջ, երբ բրազիլացու ներկայացուցիչները «Ռեալի» առաջարկի ընդունումը ցանկալի չեն համարել: Վինիսիուսի ներկայացուցիչները հույս ունեին ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը բարձրացնել մինչև 20 միլիոն եվրո, որը պարգևավճարներով կհասներ 30 միլիոնի: Սակայն մադրիդցիների առաջարկը կազմել է ընդհանուր 20 միլիոն: […] ...
19:45 19.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Իրանի նախագահի հետՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին՝ ընդգծելով երկկողմ բարեկամական կապերի կարևորությունը և վստահություն հայտնել, որ Իրանի նախագահի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Նախագահ Փեզեշկիանն իր […] ...
19:38 19.08.2025
Ուկրաինան և ԵՄ-ն չեն քննարկել Կիևի համար 90 միլիարդ դոլարի զենքի գնումըՈւկրաինան և ԵՄ-ն Վաշինգտոնում չեն քննարկել Կիևի համար ԱՄՆ-ից եվրոպական գումարով զենք գնելու հարցը՝ ընդհանուր առմամբ մինչև 90 միլիարդ դոլարի չափով, ինչը Զելենսկին Վաշինգտոնում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Արիանա Պոդեստան։ «Վաշինգտոնում կայացած բազմակողմ հանդիպման ժամանակ Ուկրաինան և ԵՄ-ն այս հարցը չեն քննարկել», – […] ...
19:30 19.08.2025
WSJ. Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու խումբըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և եվրոպացի առաջնորդները համաձայնության են եկել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու աշխատանքային խումբը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ խմբում կներառվեն ազգային անվտանգության խորհրդականներ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, իսկ ԱՄՆ-ը «համակարգող» դեր կխաղա քննարկումների գործընթացում։ Եվրոպացի պաշտոնյաները նաև […] ...