15:30 09.11.2018
Ինչպես արդեն հայտնել ենք, Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը դպրոցի ուսուցիչների բողոքների հիման վրա ազատվել է աշխատանքից:
Վաղ առավոտից այնտեղ հավաքվել են դպրոցի աշակերտների ծնողները և ուսուցիչները:
«Ընտիր աղջիկ է մեր տնօրենը, իմ թոռնիկին դաս է տվել»,- ասաց գյուղացիներից մեկը:
Այսօր մարզպետարանի որոշմամբ նշանակվել է 3-րդ անձ, որը ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները կիրականացնի, որպեսզի թուլանա լարվածությունը, սակայն գյուղացիները դրան էլ համաձայն չեն:
«Երեխեքին ասեք, որ Ձեր տնօրենը մնում է Տիկին Նազարյանը,- ասում են նրանք:
Արմավիրի մարզի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Բուդաղյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ մարզպետարանը ամեն ինչ կատարում է իր լիազորությունների շրջանակում:
«Պարտադիր չէ, որ ժամանակավոր պաշտոնակատարը լինի նույն տնօրենը, քանի որ բողոք կար տնօրենի վրա: Մենք ուսումնասիրությունները կավարտենք, և եռամսյա ժամկետում կլինի ընտրություն: Ժամանակավոր պաշտոնակատարը չեզոք մարդ է նշանակվել, որպեսզի նվազեցնի լարվածությունը»:
Դպրոցի ուսուցիչներից Գոհար Հովհաննիսյանը նշեց, որ իրենք բողոք են ներկայացրել.
«Մենք չենք ուզում աշխատել նրա հետ: Չի սիրում մեզ այդ կինը: Երբ իր պաշտոնավարման ժամկետը վերջացավ, ժողով արեց և ասաց, որ մեզ հետ չի ցանկանում աշխատել, ապա հաջորդ օրը եկավ ու ասաց, որ կմնա և մեր քթերից կբերի: Էլ հնարավոր չէր իրեն ենթարկվել: Ծնողները տեղյակ չեն՝ ինչ է կատարվում մանկավարժների միջև»:
Դպրոցի տնտեսվար Վաղինակ Բաղրամյանն էլ իր հերթին նշեց, որ տնօրենի մասին վատը չի կարող ասել, գոհ է նրա աշխատանքից, քանի որ բարձիթողի վիճակ այլևս չկա:
Դպրոց եկավ տնօրեն Սուսաննա Նազարյանը, որին ծափերով դիմավորեցին:
«Ես ականատես եղա սարսափելի սուտ լուրերի, ոչ մի ասած չի համապատասխանում իրականությանը: 5 տարիների ընթացքում ես առաջին անգամ եմ լսում սարսափելի այս նկարագրությունները: Իմ ծնողները, աշակերտները պահանջում են, որ ես լինեմ: Ես ապշում եմ, որ իմ ուսուցիչներն այստեղ չեն: Ես մասնակցելու եմ ընտրություններին, ես այս գյուղը, այս երեխաներին մենակ չեմ թողնելու»,- նշեց տնօրենը:
Ուսուցիչները շարունակեցին պնդել, որ 17 ուսուցիչ չի կարող առանց պատճառի դեմ լինել տնօրենին:
19:30 19.08.2025
WSJ. Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու խումբըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և եվրոպացի առաջնորդները համաձայնության են եկել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու աշխատանքային խումբը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ խմբում կներառվեն ազգային անվտանգության խորհրդականներ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, իսկ ԱՄՆ-ը «համակարգող» դեր կխաղա քննարկումների գործընթացում։ Եվրոպացի պաշտոնյաները նաև […] ...
19:22 19.08.2025
Ալկարասն առաջին անգամ նվաճել է Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսըԱշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն առաջին անգամ նվաճել է Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսը: Իսպանացին եզրափակչում հանդիպել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների հետ, ով 5-րդ գեյմից հետո վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը: Հաշիվը 5-0 էր` հօգուտ Ալկարասի: Իտալացին նախորդ տարի էր նվաճել Ցինցինատիի հեղինակավոր մրցաշարի տիտղոսը: Մեկ ամիս առաջ Սիներն Ալկարասին հաղթել էր «Ուիմբլդոնի» եզրափակչում: ...
19:16 19.08.2025
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը: Համաժողովի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և դիվերսիֆիկացումը, ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորություններ, խթանել ներդրումային հոսքերը և տեխնոլոգիական փորձի փոխանակումը, ապահովել մասնակիցների միջև ուղղակի շփումներ և գործընկերային կապերի […] ...
19:10 19.08.2025
Sky. Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ ՀռոմումՀռոմում կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպում, հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական շրջանակների աղբյուրին։ Նրա խոսքով՝ Թրամփը և Զելենսկին կողմ են Հռոմում հանդիպման անցկացմանը։ Բանակցային հարթակի այս տարբերակը պաշտպանում են ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միևնույն […] ...
19:01 19.08.2025
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ընձեռնվող հնարավորություններինՕգոստոսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, ով Երևան էր ժամանել Իրանի նախագահի պատվիրակության կազմում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում ձեռքբերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Ի […] ...
18:53 19.08.2025
Անչելոտին Վինիսիուսին չի հրավիրի Բրազիլիայի հավաքականԲրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է առաջիկա խաղերի հայտացուցակում չընդգրկել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Globo-ն: ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում Բրազիլիայի ազգային թիմը սեպտեմբերին կմրցի Չիլիի ու Բոլիվիայի հավաքականների հետ: Իտալացի մասնագետը որոշել է հանգստի հնարավորություն տալ 25-ամյա ֆուտբոլիստին: Անչելոտին հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ Վինիսիուսը որակազրկված է ու […] ...