Փայլուն 50 տարիներ, հոյակապ արդյունք. նախագահը մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակին նվիրված նիստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+35.09 oC

Փայլուն 50 տարիներ, հոյակապ արդյունք. նախագահը մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակին նվիրված նիստին

16:58 09.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Նախագահը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ ցանկանում է խոսել ոչ միայն որպես Հանրապետության նախագահ, այլև պարզ զրույց ունենալ որպես համալսարանականներից մեկը:

«Ձեզ հետ կուզեի խոսել ապագայի մասին: Բայց, իհարկե, ապագայի մասին չես կարող խոսել, եթե չխոսես անցյալի և ներկայի մասին: Մեր արևելագիտության անցյալը շատ փառահեղ է. մեր արևելագիտությունը չի ստեղծվել այսօր, երեկ: Չմոռանանք, որ Հայաստանի գիտությունների ակադեմիան 75 տարի առաջ ստեղծվել ու հիմնադրվել է հենց արևելագետի՝ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու կողմից: Եվ սա վկայում է, թե որտեղից են գալիս մեր արևելագիտության ակունքները. դրանք գալիս են միջազգային, ռուսական արևելագիտության աղբյուրներից, և դրա վառ օրինակն ակադեմիկոս Հովսեփ Օրբելին է:

Արևելագիտությունը, պատմագիտությունը, հնագիտությունը շատ ավելի խորն են եղել, և իզուր չէ, որ ակադեմիկոս Օրբելին եղել է նաև Էրմիտաժի տնօրենը՝ իր օրինակով ցույց տալով մշակույթի, գիտության, պատմության և լայն գիտական գործունեության նշանակությունը»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ 50-ամյա ֆակուլտետի հետ շատ հանճարեղ գիտնականների անուններ են կապված՝ Հրաչյա Աճառյան, Գրիգոր Ղափանցյան, Նիկոլայ Հովհաննիսյան, Հակոբ Փափազյան:

«Ինքս ուսանողական տարիներին այս ֆակուլտետում բախտ եմ ունեցել լսել Ջոն Կիրակոսյանին, որը լինելով կուսակցական ղեկավար, իր մեջ միաժամանակ հայկականության, ազգասիրության, հայրենասիրության առանցքն էր կրում, ու սա շատ հաճախ զգացվում էր նրա ելույթներում: Իմ ուսանողական տարիներին Արևելագիտության ֆակուլտետը դիտվում էր որպես կենդանի գիտական կենտրոն, ուսանողներն ու դասախոսները կապեր ունեին Խորհրդային Միության շատ կենտրոնների հետ: Ֆակուլտետի և՛ դասախոսները, և՛ ուսանողները, ովքեր իրենց ծագումով կամ պարսկահայ էին, կամ սիրիահայ, կամ արաբական այլ երկրներից էին, կրում էին նաև այդ երկրների մշակույթը: Ֆակուլտետը ոչ միայն ակադեմիական բարձր որակ, այլև ոգի ուներ: Ու ուսանողներն այդտեղից դուրս էին գալիս որպես հայրենասեր և լավ քաղաքացիներ»,- հիշել է նախագահը:

Նա մեջբերել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Հայաստան» ցուցահանդեսի համակարգողի խոսքերն այն մասին, որ միջին դարերում Մետաքսի ճանապարհի կառավարիչները, վարպետները հայերն էին:

«Սա կիրառական արևելագիտության օրինակ է ու վկայում է այն մասին, որ միջին դարերում մենք՝ հայերս, արևելագետ ենք եղել, որովհետև արևելագիտությունն իմ պատկերացման մեջ միայն ակադեմիական գիտությունը չէ, այն շատ ավելի լայն է»,-ընդգծել է նախագահը:

Խոսելով ֆակուլտետի ապագայի մասին՝ նախագահը նշել է, որ
այսօրվա անկախ Հայաստանի պայմաններում, երբ մեր երկիրը բնականորեն ունի առաջ գնալու մեկ ճանապարհ, որն է՝ աշխարհի հետ շփվելու բաց համակարգը, արևելագիտությունը շատ ավելի խորը հասկացություն է դառնում:

«Կարծում եմ, որ այն ավանդական ուղղությունները, որ մենք ունենք՝ արաբագիտության, թուրքագիտության, իրանագիտության, պետք է ընդլայնել. հնդկագիտությունը կամ չինագիտությունը և, իհարկե, Կենտրոնական Ասիայի, եվրասիական տարածքի վերաբերյալ ավելի խորացված հետազոտություններն անհրաժեշտություն են դառնում: Դրանք կարևոր են Հայաստանի Հանրապետության, գիտության համար, դրանք բնական կապեր են, և եթե հետ գնանք Մետաքսի ճանապարհի գաղափարին, այս բոլորն իրականում արևելագիտություն է: Եվ այն կենտրոնները, որոնք կարող են այս ամենով զբաղվել, իհարկե, արևելագիտության ֆակուլտետն է և ինստիտուտը:

Հետևաբար՝ ինձ համար արևելագիտությունն ինքնին նաև խաչմերուկ է: Այսօրվա արևելագիտությունը չի սահմանափակվում միայն գիտական, ակադեմիական հետազոտություններով: Իր տեսակի մեջ արևելագիտությունը շատ ավելի խորն է, այն նաև հայագիտություն է: Եթե մենք այսօր ուզում ենք ուսումնասիրել մեր պատմական ինքնությունը, ապա ուսումնասիրության ամբողջ շրջանակը շատ լայն է: Ժամանակն է, որ մենք ունենանք մեր ազգի գենետիկ քարտեզը: Եվ քանի որ գենետիկ պատմությունը կապված է նաև արևելքի հետ, ուստի անելիք ունի նաև արևելագիտությունը: Հետևաբար, ուսումնասիրությունների ոլորտը և՛ պետք է, կարծում եմ, լայնանա, և՛ խորանա»,- ասել է նախագահը:

Նա տեղեկացրել է, որ արտերկիր կատարած այցերի ժամանակ առիթ է ունեցել գիտական-հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ զրուցել, համատեղ ծրագրերի հնարավորություններ քննարկել, քանի որ Հայաստանը տարածաշրջանային գիտահետազոտական կենտրոն դառնալու, իր թինք-թանքերը ստեղծելու մեծ ներուժ ունի: Մասնավորապես՝ Նյու Յորքի Արևելք-Արևմուտք ինստիտուտում հանդիպման ժամանակ նրանք ցանկություն են հայտնել, որ հաջորդ մեծ կոնֆերանսն անցկացվի Հայաստանում: 

«Երեկ ես նամակ ստացա Crans Montana-ից, այստեղ ևս կա նույն հետաքրքրությունը: Խորացնելով մեր հարաբերությունները և՛ Կենտրոնական Ասիայի, և՛ արաբական, և՛ իրանական աշխարհների, և՛ Հնդկաստանի ու Չինաստանի հետ, մենք կարող ենք նաև մեր գիտական, գիտահետազոտական ներուժը կապել իրականության, իրական քաղաքականության, դիվանագիտության, տնտեսագիտության հետ»,– ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Նա Արևելագիտության ֆակուլտետի անցած 50 տարիները փայլուն է համարել․

«Փայլուն 50 տարիներ, հոյակապ արդյունք և կարծում եմ՝ փայլուն ապագա: Հույս ունեմ, որ Արևելագիտության ֆակուլտետի հիման վրա մի շարք հզոր կառույցներ կստեղծվեն, որոնք կկրեն այն կարևոր և նշանակալից ազգային պահանջը, որը մենք ունենք: Հայաստանը կրկին կենտրոնն է Մետաքսի ճանապարհի, Հայաստանը խաչմերուկն է տարբեր քաղաքակրթությունների, կենտրոնն է քաղաքական հսկայական իրադարձությունների, և այդ կենտրոնը լինելով՝ Հայաստանը պետք է ստանձնի իր դերը, որտեղ հսկայական նշանակություն ունի արևելագիտությունը»:

Ելույթի ավարտին նա շնորհավորել է բոլոր արևելագետներին՝ նշելով որ նրանք մեծ դեր ունեն Հայաստանը կրկին մշակույթների, քաղաքակրթությունների խաչմերուկ, Մետաքսի ճանապարհի, նաև՝ մետաքսի վիրտուալ ճանապարհների կենտրոն դարձնելու գործում:

Նախագահ Սարգսյանն այցելել է նաև ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, որի շրջանավարտն ու նախկին դասախոսն է եղել: Նա ջերմ ու անմիջական մթնոլորտում շփվել է նախկին գործընկերների հետ, զրուցել ընթացիկ գործունեության ու ծրագրերի մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասն առաջին անգամ նվաճել է Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսը

19:22 19.08.2025

Ալկարասն առաջին անգամ նվաճել է Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսը

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն առաջին անգամ նվաճել է Ցինցինատիի «Մասթերսի» տիտղոսը: Իսպանացին եզրափակչում հանդիպել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների հետ, ով 5-րդ գեյմից հետո վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը: Հաշիվը 5-0 էր` հօգուտ Ալկարասի: Իտալացին նախորդ տարի էր նվաճել Ցինցինատիի հեղինակավոր մրցաշարի տիտղոսը: Մեկ ամիս առաջ Սիներն Ալկարասին հաղթել էր «Ուիմբլդոնի» եզրափակչում: ...

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը

19:16 19.08.2025

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը: Համաժողովի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և դիվերսիֆիկացումը, ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորություններ, խթանել ներդրումային հոսքերը և տեխնոլոգիական փորձի փոխանակումը, ապահովել մասնակիցների միջև ուղղակի շփումներ և գործընկերային կապերի […] ...

Sky. Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Հռոմում

19:10 19.08.2025

Sky. Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Հռոմում

Հռոմում կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպում, հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական շրջանակների աղբյուրին։ Նրա խոսքով՝ Թրամփը և Զելենսկին կողմ են Հռոմում հանդիպման անցկացմանը։ Բանակցային հարթակի այս տարբերակը պաշտպանում են ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միևնույն […] ...

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ընձեռնվող հնարավորություններին

19:01 19.08.2025

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ընձեռնվող հնարավորություններին

Օգոստոսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, ով Երևան էր ժամանել Իրանի նախագահի պատվիրակության կազմում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում ձեռքբերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Ի […] ...

Անչելոտին Վինիսիուսին չի հրավիրի Բրազիլիայի հավաքական

18:53 19.08.2025

Անչելոտին Վինիսիուսին չի հրավիրի Բրազիլիայի հավաքական

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է առաջիկա խաղերի հայտացուցակում չընդգրկել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Globo-ն: ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում Բրազիլիայի ազգային թիմը սեպտեմբերին կմրցի Չիլիի ու Բոլիվիայի հավաքականների հետ: Իտալացի մասնագետը որոշել է հանգստի հնարավորություն տալ 25-ամյա ֆուտբոլիստին: Անչելոտին հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ Վինիսիուսը որակազրկված է ու […] ...

Շվեյցարիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումը

18:48 19.08.2025

Շվեյցարիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումը

Շվեյցարիայի իշխանությունները պատրաստ են հնարավորինս շուտ կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը, հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը։ «Շվեյցարիան պատրաստ է դա անել նույնիսկ կարճ ժամանակահատվածում», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ Ժնևում համապատասխան հանդիպում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ վերջին ամիսներին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ […] ...

BACK_TO_TOP