Ուրիխանյանն առաջարկում է բուհերում ուսման վարձերի տարաժամկետման հնարավորություն տալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+33.09 oC

Ուրիխանյանն առաջարկում է բուհերում ուսման վարձերի տարաժամկետման հնարավորություն տալ

14:42 15.11.2018

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում ներկայացրեց բուհերում ուսման վարձի տարաժամկետման հնարավորություն նախատեսող նախագիծ: Նա նշեց, որ պետք է նախաձեռնել նաև օբյեկտիվ կարգով վարձերի իջեցման և լրացուցիչ զեղչերի ու արտոնությունների տրամադրման փոփոխություններ: Պատգամավորը վստահեցրեց՝ նախագիծն ուսման զեղչերի վրա որևէ կերպ չի անդրադառնա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց՝ ուսման վարձերի տարաժամկետ վճարում կատարելու հնարավորության տրամադրումն արդյո՞ք բուհի համար խնդիր չի առաջացնի, կատարվա՞ծ է այս վերլուծությունը:

Ուրիխանյանը նշեց, որ հարցը քննարկվել է բազմաթիվ բուհերի ղեկավարների հետ, կառավարությունը լուրջ է մոտեցել հարցին, եռամսյակային տարաժամկետման հնարավորության տարբերակ է առաջարկվել, բայց ասել են, որ այդտեղ խնդիր է առաջանում՝ ոչ թե ֆինանսական, այլ կրեդիտային համակարգի հետ կապված:

Պատգամավորն ասաց, որ բուհերը ֆինանսական հոգսերը հիմնականում ամսական կտրվածքով են հոգում՝ աշխատավարձից կոմունալ վարձեր, և այդ նույն գումարները, որ ծավալային փոփոխություն չեն ունենում, պատասխանատու պարբերականությամբ վճարվում են, իսկ ամսական պարտավորությունը չկատարելու դեպքում ուսանողի նկատմամբ սանկցիա է կիրառվում: Հնարավորության պարագայում ուսանողը կարող է նաև միանվագ վճարում անել:

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալն ասաց, որ մինչ այժմ որևէ դեպք չի եղել, երբ ուսման վարձի տարաժամկետման համար ուսանողները դիմեն իրենց և իրենք չընդառաջեն, այս կերպ, սակայն, հնարավոր է լինում փաստաթղթավորումից խուսափել, մեղմացվում է ուսանողների և ծնողների բեռը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 19.08.2025

SHANTNEWS

Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակի

19:55 19.08.2025

Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակի

Հայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...

Ի՞նչ տարաձայնություն ունեն «Ռեալն» ու Վինիսիուսը

19:50 19.08.2025

Ի՞նչ տարաձայնություն ունեն «Ռեալն» ու Վինիսիուսը

«Ռեալը» խնդիրներ ունի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման բանակցություններում, հաղորդում է ESPN-ը: Բանակցությունները փակուղի են մտել մի քանի շաբաթ առաջ, երբ բրազիլացու ներկայացուցիչները «Ռեալի» առաջարկի ընդունումը ցանկալի չեն համարել: Վինիսիուսի ներկայացուցիչները հույս ունեին ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը բարձրացնել մինչև 20 միլիոն եվրո, որը պարգևավճարներով կհասներ 30 միլիոնի: Սակայն մադրիդցիների առաջարկը կազմել է ընդհանուր 20 միլիոն: […] ...

Հանրապետության նախագահը հանդիպել է Իրանի նախագահի հետ

19:45 19.08.2025

Հանրապետության նախագահը հանդիպել է Իրանի նախագահի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին՝ ընդգծելով երկկողմ բարեկամական կապերի կարևորությունը և վստահություն հայտնել, որ Իրանի նախագահի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Նախագահ Փեզեշկիանն իր […] ...

Ուկրաինան և ԵՄ-ն չեն քննարկել Կիևի համար 90 միլիարդ դոլարի զենքի գնումը

19:38 19.08.2025

Ուկրաինան և ԵՄ-ն չեն քննարկել Կիևի համար 90 միլիարդ դոլարի զենքի գնումը

Ուկրաինան և ԵՄ-ն Վաշինգտոնում չեն քննարկել Կիևի համար ԱՄՆ-ից եվրոպական գումարով զենք գնելու հարցը՝ ընդհանուր առմամբ մինչև 90 միլիարդ դոլարի չափով, ինչը Զելենսկին Վաշինգտոնում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Արիանա Պոդեստան։ «Վաշինգտոնում կայացած բազմակողմ հանդիպման ժամանակ Ուկրաինան և ԵՄ-ն այս հարցը չեն քննարկել», – […] ...

WSJ. Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու խումբը

19:30 19.08.2025

WSJ. Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու խումբը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և եվրոպացի առաջնորդները համաձայնության են եկել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու աշխատանքային խումբը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ խմբում կներառվեն ազգային անվտանգության խորհրդականներ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, իսկ ԱՄՆ-ը «համակարգող» դեր կխաղա քննարկումների գործընթացում։ Եվրոպացի պաշտոնյաները նաև […] ...

BACK_TO_TOP