19:30 16.11.2018
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ուղերձով դիմել է համալսարանի ուսանողությանը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մենք, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոսներս, ցանկանում ենք մեր դիրքորոշումը և վրդովմունքը հայտնել մեր համալսարանի մի քանի ուսանողների՝ նախկին ուսանողական խորհրդի յոթ անդամների շարունակական կեղծ գրառումների և անվայել պահվածքի վերաբերյալ։ Այլևս չենք կարող և չենք ուզում լռել։
Մինչ այժմ լիահույս էինք, որ նրանք կվերանայեն իրենց վարքը և կլծվեն իրենց անմիջական պարտականությունների կատարմանը՝ ուսումնառությանը։ Սակայն, փաստորեն, չափազանց լավատես էինք։Գրեթե ամենօրյա զրպարտությունն ու կեղծիքը նրանց միակ գործելաոճն է դարձել։
Մենք ցավ ենք ապրում, որ Բրյուսովի համալսարան ընդունվելու առաջին իսկ օրվանից նրանց մեջ սերմանվող մշակույթն ու արժեհամակարգը խարխուլ հիմքերի վրա են հայտնվել՝ որոշակի արտաքին գործոնների ազդեցության ներքո։
Մենք ցավ ենք ապրում, որ իր բարեկրթությամբ առանձնացող համաշխարհային արժեքների լավագույն օրինակների վրա ուսանողներին դաստիարակող բուհի ուսանողուհիները, կարող են դեռատի աղջիկներին ոչ վայել նման բառապաշար և պահվածք դրսևորել։
Մենք ցավ ենք ապրում, որ մեր ապագա հայ մայրերը կարող են նման կերպ ներկայանալ քաղաքացիական հասարակությանը։
Մեր սիրելի ուսանողեր, անսացեք մեր հորդորներին և սթափվեք։
Թույլ տվեք, որ մեծ վաստակ, բարձր վարկանիշ, ուսումնակրթական և գիտական հզոր ներուժ ունեցող ԲՈՒՀ-ը՝ պրոֆեսորադասախոսական կազմով և ուսանողական համակազմով զբաղվի իր առաքելությամբ՝ կրթությամբ և գիտությամբ։ Դուք խաթարում եք բուհի բնականոն աշխատանքը։ Սթափվեք, խնդրում ենք։
Օգտվելով պատեհությունից՝ հայտնենք, որ բոլոր ուսանողներն էլ մեր հոգածության ներքո են»:
SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 23-ին հարձակման և դաժան ծեծի է ենթարկվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մի ուսանողուհի:
«Հաշվի առնելով կատարվածի անձնական վարկածը՝ ոստիկանությունը վնասվածքների վերաբերյալ մանրամասներ հայտնել չի կարող: Նախապատրաստվում են նյութեր»,- ասված էր ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
19:55 19.08.2025
Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակիՀայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...
19:50 19.08.2025
Ի՞նչ տարաձայնություն ունեն «Ռեալն» ու Վինիսիուսը«Ռեալը» խնդիրներ ունի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման բանակցություններում, հաղորդում է ESPN-ը: Բանակցությունները փակուղի են մտել մի քանի շաբաթ առաջ, երբ բրազիլացու ներկայացուցիչները «Ռեալի» առաջարկի ընդունումը ցանկալի չեն համարել: Վինիսիուսի ներկայացուցիչները հույս ունեին ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը բարձրացնել մինչև 20 միլիոն եվրո, որը պարգևավճարներով կհասներ 30 միլիոնի: Սակայն մադրիդցիների առաջարկը կազմել է ընդհանուր 20 միլիոն: […] ...
19:45 19.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Իրանի նախագահի հետՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին՝ ընդգծելով երկկողմ բարեկամական կապերի կարևորությունը և վստահություն հայտնել, որ Իրանի նախագահի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Նախագահ Փեզեշկիանն իր […] ...
19:38 19.08.2025
Ուկրաինան և ԵՄ-ն չեն քննարկել Կիևի համար 90 միլիարդ դոլարի զենքի գնումըՈւկրաինան և ԵՄ-ն Վաշինգտոնում չեն քննարկել Կիևի համար ԱՄՆ-ից եվրոպական գումարով զենք գնելու հարցը՝ ընդհանուր առմամբ մինչև 90 միլիարդ դոլարի չափով, ինչը Զելենսկին Վաշինգտոնում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Արիանա Պոդեստան։ «Վաշինգտոնում կայացած բազմակողմ հանդիպման ժամանակ Ուկրաինան և ԵՄ-ն այս հարցը չեն քննարկել», – […] ...
19:30 19.08.2025
WSJ. Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու խումբըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և եվրոպացի առաջնորդները համաձայնության են եկել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու աշխատանքային խումբը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ խմբում կներառվեն ազգային անվտանգության խորհրդականներ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, իսկ ԱՄՆ-ը «համակարգող» դեր կխաղա քննարկումների գործընթացում։ Եվրոպացի պաշտոնյաները նաև […] ...