Ուսման վարձի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+36.09 oC

Ուսման վարձի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է

17:04 19.11.2018

Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հասցեագրված բազմաթիվ դիմումները՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրահանգով, սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման նպատակով  փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգել է մինչև նոյեմբերի 23-ը:

Ըստ այդմ` անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող և սահմանամերձ համայնքներում բնակվող  ընտանիքների ուսանողները, ովքեր համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման («Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական  կրթաթոշակ տալու կարգը հաստատելու մասին» 1183- որոշում),  իրավունք ունեն պետության կողմից ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալ, սակայն ուշացրել են համապատասխան փաստաթղթերը  ներկայացնել բուհ կամ ԿԳ նախարարություն, մինչև սույն թվականի նոյեմբերի 23-ը ներառյալ կարող են ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել ուսման վարձի փոխհատուցման համար պահանջվող  փաստաթղթերը:

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական  կրթության վարչություն`010-58-95-26 հեռախոսահամարով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը նշել է, թե ինչպես է պատրաստվում համաձայնության հասնել Ուկրաինայի հարցում

17:22 19.08.2025

Թրամփը նշել է, թե ինչպես է պատրաստվում համաձայնության հասնել Ուկրաինայի հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կնքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպման ժամանակ, եթե նրանց առաջին հանդիպումը «հաջողվի»։ «Ես զանգահարեցի նախագահ Պուտինին։ Մենք փորձում ենք հանդիպում կազմակերպել նախագահ Զելենսկու հետ։ Կտեսնենք, թե ինչ կստացվի։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, ես կմասնակցեմ եռակողմ […] ...

Կայացել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը

17:17 19.08.2025

Կայացել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը

Այսօր նախարար Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ կայացավ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը, Արա Մկրտչյանը, նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ խորհրդի անդամների կազմով։ Նախարար Մաթևոսյանը, որպես խորհրդի նախագահ, հիշեցրեց, որ նաև նախկինում՝ փոխվարչապետի կարգավիճակում, ղեկավարել […] ...

Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ

17:14 19.08.2025

Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ

Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և իր միջոցների հաշվին վճարում էր նպաստը։ Ընդ որում, պետական բյուջեից գործատուի ծախսը փոխհատուցվում էր՝ մայրության նպաստի ամբողջ գումարի չափով, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ 6-րդ օրվանից […] ...

Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասին

17:07 19.08.2025

Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից հետո՝ Матч ТВ-ի հետ զրույցում ասել է, որ իր տրանսֆերի համար ժամանակ դեռ կա: «Ինչպես տեսնում եք, ես դեռ խաղում եմ այստեղ։ Ժամանակ դեռ կա, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Էդուարդը: Սպերցյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է […] ...

Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ Թրամփ

17:05 19.08.2025

Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և միանալ ՆԱՏՕ-ին։ «Այս երկուսն էլ անհնար են», – ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի՝ թերակղզին վերադարձնելու և դաշինքի անդամ դառնալու ցանկության մասին հարցին։ ...

Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

17:00 19.08.2025

Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ  պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված […] ...

BACK_TO_TOP