Գյուլենը չի պատրաստվում լքել ԱՄՆ-ի իր բնակարանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+29.09 oC

Գյուլենը չի պատրաստվում լքել ԱՄՆ-ի իր բնակարանը

12:11 20.11.2018

ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ, Թուրքիայի նախագահի հիմնական հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենը չի պատրաստվում լքել իր բնակարանն ու տեղափոխվել այլ վայր այն բանից հետո, երբ վերջերս հարձակում եղավ նրա կեցավայրի վրա։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է նրա մերձավոր աջակիցներից Ալփ Ասլանդողանը։

Խոսքը հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ անհայտ անձը փորձել էր ներխուժել Գյուլենի կեցավայրի պահպանվող տարածք։ Պահակային ծառայության ոստիկաններից մեկը կրակել է այդ անձի ուղղությամբ, ինչից հետո վերջինս փախել է այդ տարածքից։ Տուժողներ չեն եղել։

Գյուլենի տեղափոխման հարցն ակտիվացավ նաև այն բանից հետո, երբ տեղեկություններ տարածվեցին, ըստ որոնց՝ Միացյալ Նահանգների նախագահն իրավական ուղիներ է փնտրում ԱՄՆ-ում բնակվող ու Թուրքիայի նախագահի գլխավոր հակառակորդը համարվող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու համար։ Դոնալդ Թրամփը ենթակա կառույցներին հրահանգել է գտնել այդպիսի տարբերակ։ Կասկածները խորացան, երբ հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են նաև գյուլենական շարժման հարցը։ Սակայն ավելի ուշ ԱՄՆ-ի նախագահը հերքեց նման քննարկումների առկայությունը:

Գյուլենի վրա են բարդում 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեղքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել. դեսպանատուն

20:48 13.08.2025

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ձեզ կարող են արտաքսել. դեսպանատուն

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել, կամ դուք կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: ...

CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

20:39 13.08.2025

CBS. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փնտրում է վայր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու համար, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթվա վերջին, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Երկու աղբյուրներ հաստատել են այս տեղեկությունը: Օգոստոսի 8-ին Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում օգոստոսի 15-ին։ […] ...

«Բավարիան» հաղթել է 17 ու 18 տարեկան ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ

20:28 13.08.2025

«Բավարիան» հաղթել է 17 ու 18 տարեկան ֆուտբոլիստների գոլերի շնորհիվ

«Բավարիան» նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Շվեյցարիայի Սուպերլիգան ներկայացնող «Գրասհոպերսին»։ Հատկանշական է, որ մյունխենյան թիմից գոլերը խփել են 17-ամյա Լենարթ Կառլն ու 18-ամյա Ջոնա Կուսի-Ասարեն։ Վենսան Կոմպանիի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին` Գերմանիայի Սուպերգավաթը վիճարկելով երկրի գավաթակիր «Շտուտգարտի» հետ։ ...

Կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ

20:17 13.08.2025

Կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ կստեղծվի Բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի N 57-Ն որոշմամբ հաստատված՝ բյուջետային ծրագրերի գնահատման կարգի 2-րդ կետի 9-րդ ենթակետը և 6-րդ կետը՝ 1. Ստեղծել Հայաստանի […] ...

SHANTNEWS

20:00 13.08.2025

SHANTNEWS

Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

19:53 13.08.2025

Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

«Արարատի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը տեսաուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին: 31-ամյա ֆուտբոլիստը սակայն չի հեռանում ֆուտբոլից, նա ընդգրկվել է «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի շտաբում։ Մալաքյանն «Արարատի» կազմում հանդես էր գալիս 2021թ. հուլիսից, 119 խաղում նա խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նախկինում նա խաղացել է նաև «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», «Շիրակում», «Ալաշկերտում», ուկրաինական […] ...

BACK_TO_TOP