Զենք եք վաճառում ու քաջալերում մեր մայրաքաղաքի գրավո՞ւմը․Փաշինյանը՝ Բելառուսի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+33.09 oC

Զենք եք վաճառում ու քաջալերում մեր մայրաքաղաքի գրավո՞ւմը․Փաշինյանը՝ Բելառուսի մասին

16:11 20.11.2018

«Բելառուսի նախագահը հրավիրում է Ադրբեջանի դեսպանին և ասում է՝ գիտե՞ք, Աստանայում սենց եղավ, սենց եղավ, սենց խնդիր կա, սենց խնդիր կա։ Ես հարց եմ տալիս՝ եղե՞լ է գոնե մի դեպք, երբ Բելառուսի նախագահը հրավիրի Հայաստանի դեսպանին, ասի՝ գիտե՞ք ինչ, հիմա բանակցում ենք Ադրբեջանի հետ, եկել են, մեզնից զենք են ուզում, հիմա սենց իրավիճակ է, ուզում եմ Ձեզ տեղեկացնեմ՝ սենց քննարկում եղավ, նրանք էս զենքից են ուզում, էս գնով են ուզում, մենք էլ սենց մտածում ենք, տա՞նք-չտա՞նք։ Եղե՞լ է տենց իրավիճակ։ Չի եղել էդպիսի իրավիճակ»,- այս խոսքերով բելառուսական կողմի վարքին այսօր անդրադարձավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ ՀԱՊԿ կանոնադրության մեջ գրված է, որ Հայաստանն ու Բելառուսը ռազմաքաղաքական դաշնակիցներ են, և խնդիրը ոչ թե կանոնադրության փոփոխությունն է, այլ պրակտիկայի փոփոխությունը։

«Մենք ասում ենք՝ առնվազն տարօրինակ է սա, որ փակ խոսակցությունը կանչեն, պատմեն դաշինքի անդամ երկրի հակառակորդ երկրին, ով ամեն օր սպառնում է, որ նրա դաշնակցի մայրաքաղաքը գրավելու է։ Հետևաբար, այդ զենքը դուք նրանց վաճառում եք, որ նրանք մեր մայրաքաղաքը գրավե՞ն։ Հա՞։ Այսինքն՝ դուք քաջալերում եք մեր մայրաքաղաքի գրավո՞ւմը»,- Բելառուսի հասցեին իր հարցադրումներն ուղղեց Փաշինյանը։

Նախկին կոալիցիաները, ըստ Փաշինյանի, այսպիսի դեպքերում «բերանները ջուր առած» նստել են, որովհետև մտածել են ոչ թե Հայաստանի ազգային շահերի, այլ իրենց բիզնես շահերի մասին, ՀԱՊԿ անդամ պետությունների մայրաքաղաքներում իրենց բիզնեսների մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազն առաջարկում է Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ պետությանը վերադարձված տարածքներում անտառ հիմնել

12:27 07.08.2025

Գլխավոր դատախազն առաջարկում է Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ պետությանը վերադարձված տարածքներում անտառ հիմնել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության բավարարված հայցերի արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված՝ Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքներին, որոնցից մեկը ևս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը, նշել է. «Առաջարկվող նախագծով Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս մեկ՝ 1,7 հա մակերեսով հողատարածք ենք ամրացնում Շրջակա միջավայրի նախարարությանը: Հողատարածքի՝ […] ...

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյան քաղաքում

12:17 07.08.2025

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյան քաղաքում

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 5-ին Աբովյան քաղաքի Սևանի փողոցում հայտնաբերել և ձերբակալել են 35- ամյա տղամարդու։ Նա ապրիլի 23-ից հետախուզվում է խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի հանդիպման հարցում

12:09 07.08.2025

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի հանդիպման հարցում

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ամերիկյան կողմի առաջարկով սկզբունքորեն համաձայնեցվել է առաջիկա օրերին ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Պուտինի միջև հանդիպում անցկացնելու մասին», – ասել է նա։ Հանդիպման վայրը համաձայնեցված […] ...

SHANTNEWS

12:00 07.08.2025

SHANTNEWS

Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

11:52 07.08.2025

Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

Վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը Երկրի վրա սպասվում է օգոստոսի 8-ին: Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Վերջին հաշվարկների համաձայն՝ օգոստոսի 5-ին տեղի ունեցած M4.4 մակարդակի արեգակնային բռնկումից հետո Երկրի վրա զգալիորեն ավելի ուժեղ գեոմագնիսական հետևանքներ կլինեն, քան նախկինում ենթադրվում էր», – ասվում է զեկույցում։   ...

Հայտարարվել է պահեստա­զորայինների վարժական հավաքների ժամկետը

11:46 07.08.2025

Հայտարարվել է պահեստա­զորայինների վարժական հավաքների ժամկետը

Կառավարության որոշման համաձայն՝ 2025 թվա­կանի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կար­գերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պա­հեստա­զորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ օգոստոսի 7-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում: ...

BACK_TO_TOP