20:16 21.11.2018
«Շերեմետևո» օդանավակայանում դժբախտ պատահարի հետևանքով մահացած Ալբերտ Եփրեմյանը դեպքից ժամեր առաջ Մադրիդ-Մոսկվա չվերթի ինքնաթիռում հարվածներ է հասցրել ռուս հայտնի բալետմայստեր, ՌԴ վաստակավոր արտիստ Սերգեյ Ռադչենկոյին:
«Նա մի քանի անգամ հարվածեց մի տղամարդու, այնուհետև միջամտեցին բորտուղեկցորդուհիները: Նրան ստիպեցին, որ գա և իր տեղը նստի: Նա նստեց և սկսեց ինձ նայել: Ես ուշադրություն չդարձրի: Հանկարծ հարված զգացի ծնոտիս: Ես չպատասխանեցի, ձեռնամարտի մեջ չմտա»,- պատմել է Ռադչենկոն:
Նա նաև նշել է, որ միջադեպից հետո նրան անձնակազմից մի տղամարդ ու բորտուղեկցորդուհիներն են մոտեցել և ստիպել , որ մնա իր տեղում մինչև թռիչքի ավարտը:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել: 25-ամյա Ալբերտ Եփրեմյանն արտաքսվել էր Իսպանիայից և Մոսկվայի տարանցումով գալիս էր Հայաստան: Օդանավում մինչ այդ քաշքշոց էր սկսվել, որին մասնակից է եղել նաև Եփրեմյանը:
Իրավապահները նրան ինքնաթիռից իջեցրել են և տեղափոխել հերթապահ մաս: Այնտեղ արձանագրություն կազմելուց հետո ոստիկանները փորձել են նրան տեղափոխել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին դեպի ինքնաթիռ տեղափոխող ավտոբուս, սակայն նրան հաջողվել է փախչել: Որոշ ժամանակ անց նրա մարմինը գտել են թռիչքուղու վրա: Նախնական քննությունը ցույց է տվել, որ թռիչքի պահին նրան հարվածել է ինքնաթիռի անիվը:
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 05.05.2025
Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆՈւշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...
23:57 05.05.2025
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...
23:52 05.05.2025
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ ԴրոբինսկինՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...
23:49 05.05.2025
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համարԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։ «Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», […] ...
23:44 05.05.2025
Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել էԵմենի Հոդեյդա նահանգում հութիների ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հասցված հարվածների հետևանքով առնվազն 21 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է SABA-ն: «Նախնական տվյալներով՝ Բաջջելի ցեմենտի գործարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է 21 քաղաքացիական անձ», – հաղորդում է SABA լրատվական գործակալությունը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ ...