17:20 22.11.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Տիգրան Մուկուչյանը հանդիպել է ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպման ավարտին ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժնի ղեկավար Եվգենի Սլոբոդան պատասխանել է լրագրողների հարցերին:
«Մեր ցանկությունն է, որ ընտրությունն անցնի հանգիստ, խաղաղ մթնոլորտում՝ օրենքին համապատասխան: Մենք կհետևենք, որ անցկացվեն ազատ ու ժողովրդավար ընտրություններ: Դիտորդների հավատարմագրումներն ավարտված չեն, նրանք մինչև նոյեմբերի 24-ը ժամանակ ունեն: Մենք ծրագրում ենք, որ կլինի 70-72 դիտորդ: Նախորդ տարվա ընտրություններին կար 76 դիտորդ: Կարող եմ ասել, որ այդ թիվը բավարար է Հայաստանի Հանրապետության համար: Այսօրվա դրությամբ դիտորդական առաքելություն իրականացնելու համար մասնակցությունը հաստատել են Բելառուսը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղրղըզստանը, Ղազախստանը, անհրաժեշտ փաստաթղթեր ենք սպասում Ուզբեկստանից ու Մոլդովայից: Երևի կանխատեսում եք՝ չեն մասնակցի Ադրբեջանը և Ուկրաինան»,- ասաց նա:
Եվգենի Սլոբոդայի խոսքերով՝ նախորդ ընտրություններին եղել են որոշ դեպքեր, երբ երկու մարդ է մտել միևնույն քվեախցիկ կամ հանձնաժողովի անդամներից մեկը փորձել է ուղղորդել: Բայց, նրա դիտարկմամբ, դրանք աննշան դեպքեր էին և վերջնարդյունքի վրա ազդեցություն չեն ունեցել:
«Բայց մենք ֆիքսել ենք բոլոր այդ դեպքերը և ընտրության օրվա ավարտին ուղարկել ենք ԿԸՀ՝ ընթացք տալու համար»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք սպասումներ կան գալիք ընտրություններից, հատկապես, որ դրանք տեղի են ունենում հեղափոխությունից հետո, ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչը պատասխանեց.
«Այն, ինչ տեղի է ունեցել ապրիլ-մայիսին Հայաստանում, հեղափոխություն չէր, դա պետության ներքին գործն էր: Եղել ենք քաղաքական կուսակցությունների հայտարարություններ, և ամեն ինչ խաղաղ է անցել: Իմ կարծիքով՝ դա իշխանության խաղաղ փոխանցում էր»:
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...
23:39 03.05.2025
Telegram-ում ավելացվել է նոր գործառույթՊավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ինՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...
23:09 03.05.2025
Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթFinnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...