Հավասարակշռված արտաքին քաղաքականությունից կրթական բարեփոխումներ. ի՞նչ է առաջարկում ՀՀԿ-ն ընտրողին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC

Հավասարակշռված արտաքին քաղաքականությունից կրթական բարեփոխումներ. ի՞նչ է առաջարկում ՀՀԿ-ն ընտրողին

17:08 30.11.2018

Հայաստանի հանրապետական կուսակցությունը 2018թ. ընտրություններին մասնակցող 11 ուժերից է: Կուսակցությունը հանդես է գալիս «Եթե մտահոգ ես, ընտրիր հանրապետականին» կարգախոսով: ՀՀԿ նախընտրական ծրագրի սկզբում պատասխան է տրվում «Ինչո՞ւ ընտրել մեզ» հարցին:

Պատասխանը հետևյալն է. «Մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ, մենք գիտենք և ընդունել ենք մեր սխալները, պատրաստ ենք ծառայելու Հայրենիքին»:

Ծրագրում շեշտվում է «Ազգ-բանակ» հայեցակարգը` որպես պետության պաշտպանունակության, կայուն ու անվտանգ զարգացման երաշխիք: Կուսակցությունը կարծում է, որ անհրաժեշտ է.

Սպառազինության արդիականացման և համալրման 7-ամյա ծրագրի անշեղ կատարում,

Ռազմական կրթության որակի կտրուկ բարձրացում,

Գիտատար ռազմարդյունաբերական համալիրի զարգացում,

Արդյունավետ ռազմադիվանագիտական և ռազմատեխնիկական փոխգործակցության ընդլայնում,

Սպայական ծառայության սոցիալական երաշխիքների ուժեղացում,

Ժամկետային զինծառայության որակի բարձրացում, քաղաքացու ապագա սոցիալական կարգավիճակի հետ փոխշաղկապում,

Պահեստազորի հետևողական ամրապնդում,

Զինհաշմանդամների ինտեգրման համակարգի ներդրում,

Զոհված զինծառայողների ընտանիքներին բարոյական, հոգեբանական և նյութական աջակցության ընդլայնում,

Արցախի անվտանգ ապագան և կայուն զարգացումը ՀՀԿ օրակարգի թիվ մեկ խնդիրն է:

 Արտաքին քաղաքականության ոլորտում շեշտվում է`

Ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ-ի հետ, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ-ի հետ, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի և Վրաստանի հետ, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, նաև` նախագահություն Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում:

Կուսակցությունը խոստանում է` շարունակելու են աշխատել հավասարակշռված և վարելու են Հայաստանի երկարաժամկետ շահերից բխող արտաքին քաղաքականություն:

Տնտեսության ոլորտում ՀՀԿ-ն կարևորում է արտահանման խթանումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ աշխատանքի արդյունավետության բարձրացումը, փոքր և միջին ձեռնարկատիրության խրախուսումը:

ՀՀԿ-ն կարևորագույն մարտահրավեր է համարում Կրթության համակարգը, որը պահանջում է էական բարեփոխումներ, յուրաքանչյուր ուսանողի և աշակերտի լիարժեք ներգրավում ուսման բոլոր գործընթացներում։

Առողջապահության համակարգում, ըստ կուսակցության, ծախսերի օպտիմալացմանը զուգընթաց՝ անհրաժեշտ է օր առաջ քննարկել պարտադիր ապահովագրման հայեցակարգը, որը հնարավորություն կտա պետական ծառայողներին ընձեռված հնարավորության նմանությամբ՝ հանրապետության բոլոր բնակիչների համար հասանելի դարձնել ծառայությունների մեծ փաթեթ:

Սոցիալական ապահովության համակարգը, ըստ ՀՀԿ ծրագրի, պետք է ապահովի արժանապատիվ ծերություն և հարափոփոխ աշխարհում աշխատուժի անընդհատ վերապատրաստման, բարելավման նոր հնարավորությունների ընձեռում։ Եթե իրացված կենսաթոշակային բարեփոխումները երկարաժամկետ հատվածում հնարավոր են դարձնում առաջին նպատակի իրագործումը, ապա երկրորդի համար անհրաժեշտ են կրթության, տնտեսության և սոցիալական ոլորտների մասնագետների համատեղ ջանքերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին

16:32 14.06.2025

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին

Ռուսաստանը և Ուկրաինան սկսել են վիրավորների փոխանակումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական բանակցային խմբի աղբյուրը։ «Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում սկսվելէ վիրավորների փոխանակումը», – ասել է նա։ Բացի այդ, այսօր Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին։ Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել: ...

«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետ

16:21 14.06.2025

«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետ

Թուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խորվաթ մասնագետի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, բայց ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Իգոր Տուդորը ակումբը գլխավորել էր մարտին: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում «Յուվենտուսը» գրավել էր 4-րդ տեղը: ...

Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը

16:11 14.06.2025

Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո Թեհրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հարցը, որը կարևոր է համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման համար, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կոուսարին։ «Հորմուզի նեղուցի փակման հարցը ներկայումս քննարկվում է, և Իրանը չի տատանվի համապատասխան որոշում կայացնել»,-ըստ իրանական Rokna լրատվական գործակալության՝ ասել է Կոուսարին: ...

Ֆիդանը տարածաշրջանում ստեղծված իրավիճակը քննարկել է Ադրբեջանի և Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարների հետ

15:55 14.06.2025

Ֆիդանը տարածաշրջանում ստեղծված իրավիճակը քննարկել է Ադրբեջանի և Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարների հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է Ադրբեջանի և Եգիպտոսի իր գործընկերների հետ, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 14-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթիի […] ...

Օսիմհենը վերսկսել է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

15:47 14.06.2025

Օսիմհենը վերսկսել է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը վերսկսել է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն: Կողմերը քննարկում են գործարքի պայմանները: Ավելի վաղ անգլիական ակումբը տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ էր առաջարկել 26-ամա ֆուտբոլիստին և պատրաստ էր 75 միլիոն եվրո հրաժարագին վճարել իտալական կողմին: Վիկտոր Օսիմհենը 2024/25 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Գալաթասարայում», 41 […] ...

Մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը

15:36 14.06.2025

Մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2025 թվականի հունիսի 14-ին գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։ Գնացքն առաջիկա ամիսներին կշարունակի գործել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը։ Երևանից մեկնումը նախատեսվում է օրումեջ։ Ամառային սեզոնի ընթացքում դադարեցվել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով երթևեկությունը, իսկ Թբիլիսի կարելի է հասնել […] ...

BACK_TO_TOP