21:42 30.11.2018
«Օրինաց երկիր»-ն այսօր Արմավիրի մարզում էր քարոզարշավն իրականացնում: ՕԵԿ ներկայացուցիչներն ասացին, որ հանդես են գալիս հայ ավանդական արժեքների պահպանության օգտին: Կուսակցության նախագահը նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն է խոսել
«Մենք հանդես ենք գալիս նաև ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համագործակցության օգտին: Աստված չարասցե՝ վատանան հայ-ռուսական հարաբերությունները, որտե՞ղ են մարդիկ կարողանալու իրացնել իրենց բերքը: Այսօր լուրջ խնդիրներ կան բանկային համակարգում, վարկերը հարձակվել են ազգի վրա, գործազրկությունը հարձակվել է ազգի վրա, անհրաժեշտ են գրագետ, փորձված, համակարգված քայլեր՝ հայ ժողովրդին հուզող խնդիրները լուծելու համար»,- ասել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Ըստ Բաղդասարյանի՝ ՕԵԿ-ը ասել և շարունակում է ոչ ասել օտարամոլությանը:
16:32 14.06.2025
Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմինՌուսաստանը և Ուկրաինան սկսել են վիրավորների փոխանակումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական բանակցային խմբի աղբյուրը։ «Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում սկսվելէ վիրավորների փոխանակումը», – ասել է նա։ Բացի այդ, այսօր Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին։ Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել: ...
16:21 14.06.2025
«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետԹուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խորվաթ մասնագետի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, բայց ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Իգոր Տուդորը ակումբը գլխավորել էր մարտին: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում «Յուվենտուսը» գրավել էր 4-րդ տեղը: ...
16:11 14.06.2025
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունըԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո Թեհրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հարցը, որը կարևոր է համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման համար, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կոուսարին։ «Հորմուզի նեղուցի փակման հարցը ներկայումս քննարկվում է, և Իրանը չի տատանվի համապատասխան որոշում կայացնել»,-ըստ իրանական Rokna լրատվական գործակալության՝ ասել է Կոուսարին: ...
15:55 14.06.2025
Ֆիդանը տարածաշրջանում ստեղծված իրավիճակը քննարկել է Ադրբեջանի և Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարների հետԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է Ադրբեջանի և Եգիպտոսի իր գործընկերների հետ, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 14-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթիի […] ...
15:47 14.06.2025
Օսիմհենը վերսկսել է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետԻտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը վերսկսել է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն: Կողմերը քննարկում են գործարքի պայմանները: Ավելի վաղ անգլիական ակումբը տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ էր առաջարկել 26-ամա ֆուտբոլիստին և պատրաստ էր 75 միլիոն եվրո հրաժարագին վճարել իտալական կողմին: Վիկտոր Օսիմհենը 2024/25 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Գալաթասարայում», 41 […] ...
15:36 14.06.2025
Մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2025 թվականի հունիսի 14-ին գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։ Գնացքն առաջիկա ամիսներին կշարունակի գործել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը։ Երևանից մեկնումը նախատեսվում է օրումեջ։ Ամառային սեզոնի ընթացքում դադարեցվել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով երթևեկությունը, իսկ Թբիլիսի կարելի է հասնել […] ...