16:38 01.12.2018
Հայաստանի համապատասխան կառույցները առաջիկայում կավարկեն Ռուսաստանից «Սու-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռների գնման պայմանագրի պատրաստումը։ Այս մասին, ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռուսական մամուլին այսօր տված ասուլիսի ընթացքում։
Տոնոյանը նշել է, որ ավարտվում են 100 մլն դոլար ծավալով ռազմական վարկի մասին պայմանագրի կնքման աշխատանքները, ինչից լրագրողը բխեցրել է, որ վարկը վերցվում է հենց «Սու-30» կործանիչները գնելու համար։ Մինչ այս չի հրապարակվել, թե կոնկրետ ինչ զինատեսակ գնելու համար է հայկական կողմը վերցնում վարկը։
Խոսքը, ըստ ռուսական աղբյուրի, 2017 թվականին կնքված վարկային համաձայնագրի մասին է, որով Ռուսաստանը համաձայնել էր Հայաստանին տալ 100 միլիոն դոլար վարկային միջոցներ, որոնց ևս առնվազն 10 միլիոն դոլար ավելացնելով՝ Հայաստանը կկարողանար սպառազինություն գնել Ռուսաստանից։ Սա երկրորդ այսպիսի վարկն է․ առաջին վարկը՝ 200 միլիոն դոլար և առնվազն 20 միլիոն դոլար հայկական կողմի համաֆինանսավորում, արդեն կատարվել է, զենքը մատակարարվել է։
19:53 13.08.2025
Գոռ Մալաքյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան«Արարատի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը տեսաուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին: 31-ամյա ֆուտբոլիստը սակայն չի հեռանում ֆուտբոլից, նա ընդգրկվել է «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի շտաբում։ Մալաքյանն «Արարատի» կազմում հանդես էր գալիս 2021թ. հուլիսից, 119 խաղում նա խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նախկինում նա խաղացել է նաև «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», «Շիրակում», «Ալաշկերտում», ուկրաինական […] ...
19:40 13.08.2025
Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտումԱյսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակ-Պռոշյան ավտոճանապարհին Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Մոնթե Մխիթարյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտու խոտածածկի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով […] ...
19:23 13.08.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է ԻրանՕգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարիքաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական […] ...
19:12 13.08.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կցորդիչով բեռնատարը․ կա 3 տուժածԱյսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 183-րդ կմ հատվածում բախվել են 43-ամյա Գեղամ Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 54-ամյա Մողսոդ Ֆ․-ի վարած իրանական համարանիշներով «Renault» մակնիշի կցորդչով բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
18:55 13.08.2025
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբի դարպասապահ Էդերսոնը մոտ է «Գալաթասարայ» տեղափոխվելուն: Կողմերը համաձայնեցրել են 3 տարվա պայմանագիր, ըստ որի բրազիլացին նոր ակումբում կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ: Այնուամենայնիվ, Էդերսոնի տեղափոխությունը դեռևս կայացած փաստ չէ, քանի որ թուրքական ակումբն […] ...