Սյունիքի և Տավուշի մարզերում հաջորդ տարի կբացվեն Տեխնոլոգիական կենտրոններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.62 oC

Սյունիքի և Տավուշի մարզերում հաջորդ տարի կբացվեն Տեխնոլոգիական կենտրոններ

22:10 08.12.2018

Գյումրիում անցկացվել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա գիտաժողով: Արդեն երկրորդ տարին է, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը և դոնոր կազմակերպությունները նման համաժողով են նախաձեռնում Գյումրիում: Այն մարզերի ստեղծարար գաղափարներ ունեցող պատանիներին ու երիտասարդներին հայտնաբերելու և նրանց կարողությունները խորացնելու համար է։ 

Կումայրի արգելոցի ճարտարապետությանը բնորոշ շենքում է գործել տարածաշրջանի առաջին Առևտրային դպրոցը, որտեղ ուսանել են նաև Թիֆլիսից ու Կարսից եկած ուսանողները: 1920-ին հենց այստեղ է բացվել ու մեկ տարի գործել ԵՊՀ -ն, ապա՝ Գյումրիի Մանկավարժական ինստիտուտը: Այժմ այն վերածվել է Տեխնոլոգիական կենտրոնի,այստեղ են գործում  IT ոլորտի 28 տեղական ու համաշխարհային կազմակերպություններ:

Հետաքրիքիր գաղափարներն այսօր հետաքրքրում են շատ ընկերությունների, որոնք այսպիսի գիտաժողովների ընթացքում են հնարավորություն ստանում նկատել ու համագործացության առաջարկներ ներկայացնել կրեատիվ, ստեղծարար գաղափարներով պատանիների ու երիտասարդների: Ոլորտի նոր գաղափարներով մարդիկ ստվերում են մնում անհրաժեշտ գիտելիքները խորացնելու հնարավորությունից չօգտվելու պատճառով։

Գյումրիում ու մյուս մարզերում գրասենյակներ բացելու համար ընկերություններին պետք են նպաստող հանգամանքներ: Պոտենցիալը կա, բայց դրանք հենց մարզերում զարգացնելու և պահելու  համար պայմաններ չկան:

Կառավարությունը տեխնոլոգիական ընկերությունների հարկերը նվազեցնելու մեխանիզմ է մշակել, այն հայտնի ընկերություններին մայրաքաղաքից մարզեր տեղափոխելու հեռանկարներ է խոստանում: Հայ ծրագրավորողների պահանջարկը միջազգային շուկայում ավելացել է ու դա է նաև պատճառներից մեկը, որ հաջորդ տարի կենտրոններ կբացվեն նաև Սյունիքի և Տավուշի մարզերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

23:49 15.05.2025

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

ԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

23:44 15.05.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

23:37 15.05.2025

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...

Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը. Արարատի մարզպետարան

23:29 15.05.2025

Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը. Արարատի մարզպետարան

Արարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։ Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն […] ...

Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

23:22 15.05.2025

Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ջուջևան գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Սասուն Զ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 26-ամյա Վահե Բ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ

23:16 15.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ

Մայիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Քննարկվել են Գյումրիում հետընտրական զարգացումները։ ...

BACK_TO_TOP