Dasaran կրթական հարթակում կստեղծվի մշակութային նոր բաժին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+36.09 oC

Dasaran կրթական հարթակում կստեղծվի մշակութային նոր բաժին

16:49 13.12.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ու ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում են համատեղ իրականացնել աբոնեմենտային համակարգի ներդրման գործընթացը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, նախատեսվում է Dasaran կրթական հարթակում ստեղծել նոր մշակութային բաժին, որը հնարավորություն կընձեռի հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի ուսումնական տարվա ընթացքում անվճար այցելել 3 մշակութային կենտրոն:

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է 11604.0 հազար դրամ տրամադրել Dasaran կրթական հարթակում նոր մշակութային բաժնի ստեղծման համար: Վերոնշյալ գումարն առաջացել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի դադարեցման հետևանքով: Աբոնեմենտային համակարգը հնարավորություն կտա շուրջ 380000 աշակերտի՝ անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցել իր համայնքի կամ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը։

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ մշակույթի նախարարությունների կողմից համատեղ՝ «Քո արվեստը դպրոցում» և «Դասական երաժշտությունը դպրոցում․ «Դաս A» ծրագրերի իրականացման նպատակով կհատկացվի 82795.0 հազար դրամ գումար: Ծրագրերի նպատակն է լրացնել հանրակրթության ոլորտում մշակութային կրթության բաղադրիչի բացը, բարձրացնել դպրոցականների գեղագիտական ճաշակը, ընդլայնել քաղաքացիական գիտակցության և արվեստի ոլորտում աշակերտների ճանաչողության սահմանները:

ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ մշակույթի նախարարների պաշտոնակատարները մանրամասներ են ներկայացնել իրականացվող վերոնշյալ ծրագրերի ընթացքից և նշել, որ արձանագրված արդյունքները, դպրոցներից և ծնողներից ստացվող արձագանքը նույնպես դրական է: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նման ծրագրերի իրականացումը և ուրախալի համարել աշակերտների շրջանում գիտության, արվեստի նկատմամբ հետաքրքրության առկայությունը: Առաջարկվել է նմանատիպ ծրագրեր իրականացնել զորամասերում, ինչպես նաև կալանավայրերում: Վարչապետի պաշտոնակատարն իր խոսքում նշել է, որ արվեստը շատ կարևոր է նաև մարտունակության բարձրացման առումով.

«Կարծում եմ՝ կարող ենք նոր ծրագիր մշակել նաև զինված ուժերի ներկայացուցիչների համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալաթիայի համայնքային ոստիկանները բջջային հեռախոսի գողության դեպք են բացահայտել

17:30 19.08.2025

Մալաթիայի համայնքային ոստիկանները բջջային հեռախոսի գողության դեպք են բացահայտել

Օգոստոսի 3-ին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Չարենցավանի 47-ամյա մի բնակիչ ու հայտնել, որ նույն օրը Հրազդան մարզադաշտին կից շուկայի տարածքում անհայտ անձը նրանից գողացել է բջջային հեռախոս և խելացի ժամացույց՝ պատճառելով 245 հազար ՀՀ դրամի վնաս։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 25-ամյա օտարերկրացի տղամարդ։ Նա օգոստոսի […] ...

48-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը․ Վայոց ձորի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքը

17:25 19.08.2025

48-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը․ Վայոց ձորի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքը

Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 16-ին Աղավնաձոր գյուղի 48-ամյա բնակիչը գումարտակ է ներկայացրել ապօրինի պահվող «ԻԺ-27» հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...

Թրամփը նշել է, թե ինչպես է պատրաստվում համաձայնության հասնել Ուկրաինայի հարցում

17:22 19.08.2025

Թրամփը նշել է, թե ինչպես է պատրաստվում համաձայնության հասնել Ուկրաինայի հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կնքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպման ժամանակ, եթե նրանց առաջին հանդիպումը «հաջողվի»։ «Ես զանգահարեցի նախագահ Պուտինին։ Մենք փորձում ենք հանդիպում կազմակերպել նախագահ Զելենսկու հետ։ Կտեսնենք, թե ինչ կստացվի։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, ես կմասնակցեմ եռակողմ […] ...

Կայացել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը

17:17 19.08.2025

Կայացել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը

Այսօր նախարար Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ կայացավ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը, Արա Մկրտչյանը, նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ խորհրդի անդամների կազմով։ Նախարար Մաթևոսյանը, որպես խորհրդի նախագահ, հիշեցրեց, որ նաև նախկինում՝ փոխվարչապետի կարգավիճակում, ղեկավարել […] ...

Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ

17:14 19.08.2025

Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ

Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և իր միջոցների հաշվին վճարում էր նպաստը։ Ընդ որում, պետական բյուջեից գործատուի ծախսը փոխհատուցվում էր՝ մայրության նպաստի ամբողջ գումարի չափով, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ 6-րդ օրվանից […] ...

Թրամփը նշել է այն երկրները, որոնք ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում

17:10 19.08.2025

Թրամփը նշել է այն երկրները, որոնք ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում։ «Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև Մեծ Բրիտանիան  ցանկանում են իրենց զորքերն ունենալ այնտեղ», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ խոսելով եվրոպական երկրների՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու մտադրության մասին։ ...

BACK_TO_TOP