Մեզանում չկա քաղաքական փոքրամասնության հետ բանակցելու ավանդույթ. Խոսրով Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+29.09 oC

Մեզանում չկա քաղաքական փոքրամասնության հետ բանակցելու ավանդույթ. Խոսրով Հարությունյան

16:02 17.12.2018

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» նախագահ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում բացակայում է  քաղաքական մշակույթը: Այս մասին նա խոսել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում։

«Ուզում եմ վերադառնալ հոկտեմբերի 2-ի միջադեպին: Ամբողջ հանրությունն այդ օրվա միջադեպը գնահատեց որպես հակահեղափոխական նախաձեռնություն: Իրականում բոլորովին այլ բանի մասին էր խոսքը: Խոսքը գնում էր այն մասին, որ եթե ոչ օրինաչափ ճնշումների ազդեցության տակ պատգամավորների բացակայության արդյունքում նիստը կամ որոշումը չի կայացվում, ապա դա չի նշանակում, որ այդ նիստն ավարտվում է, այլ կարող է շարունակություն ստանալ: Դրա ամբողջ իմաստն ինչո՞ւմ էր, որ եթե քաղաքական մեծամասնության կամ որևէ ուժի մոտ կա կարևորագույն քաղաքական որոշում կորզելու, ստանալու անհրաժեշտություն, ապա նախապատվությունը տանք բանակցությունների սեղանի շուրջ բանակցելուն, քաղաքական կոնսուլտացիաներին, ոչ թե ժողովրդին բերել Ազգային ժողովի վրա, փորձել ճնշել: Այս մշակույթը մեզանում բացակայում է»,- ասաց նա:

Հարությունյանը հիշեցրեց՝ Սահմանադրությունում ամրագրված է, որ պատգամավորն օժտված է իմպերատիվ մանդատով, այսինքն՝ նա առաջնորդվում է իր խղճով, իր քաղաքական համոզմունքներով:

«Սա դեմոկրատական երկրներում, խորհրդարանական կառավարման համակարգերում ընդունված նորմ է: Նրանք չե՞ն հասկացել ժողովրդի ազդեցության կարևորությունը: Իհարկե, ոչ: Խոսքն այն մասին է, որ փոխադարձ զսպումների ինստիտուտը չդառնա քաղաքական շահարկումների զոհ: Մեզանում չկա այդպիսի ավանդույթ, մեզանում չկա քաղաքական փոքրամասնության հետ բանակցելու ավանդույթ»,- ասաց նա:

Հարությունյանի կարծիքով՝  առաջիկա կարևորագույն խնդիրը քաղաքական փոքրամասնության և մեծամասնության միջև արդյունավետ հակակշիռների, փոխադարձ զսպումների այնպիսի համակարգ ստեղծելն է, որ քաղաքական փոքրամասնությունը կարևորագույն որոշումների կայացման վրա ազդեցություն ունենա:

«Սա չի նշանակում, որ քաղաքական փոքրամասնությունը պետք է որոշում կայացնի, նրա խնդիրը ոչ թե որոշում կայացնելն է, այլ ցանկացած որոշման քննարկման ընթացքում, նախապատրաստման փուլում այդ որոշման նախագծի վրա այնպիսի ազդեցություն թողնել, որ հետագա զարգացումներն օգտակար լինեն»,- նշեց Հարությունյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը

20:40 01.06.2025

«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը

«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը։   ...

Առաջնային համարվող մասնագիտություն ընտրած ուսանողները կստանան պետական կրթաթոշակ՝ մինչև 77 հազար դրամ

20:20 01.06.2025

Առաջնային համարվող մասնագիտություն ընտրած ուսանողները կստանան պետական կրթաթոշակ՝ մինչև 77 հազար դրամ

Կառավարությունն ընդլայնել է առաջնային համարվող մասնագիտությունների ցանկը՝ ընդգրկելով նաև ագրարային կրթական ծրագրեր։ Ագրարային ճարտարագիտություն, պարենամթերքի տեխնոլոգիա, ագրոնոմիա, անասնաբուծություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն. այս ուղղություններն ընտրող ուսանողները կստանան պետական կրթաթոշակ՝ մինչև 77 հազար դրամ՝ կախված առաջադիմությունից։ Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում։ ...

Սպիտակ տունը հայտարարել է, թե երբ կկայանա Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը

20:00 01.06.2025

Սպիտակ տունը հայտարարել է, թե երբ կկայանա Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև զրույցը, ինչպես սպասվում է, կկայանա առաջիկա շաբաթվա ընթացքում, հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը։ «Մենք սպասում ենք, որ նախագահ Թրամփը այս շաբաթ հիանալի առևտրային քննարկում կունենա նախագահ Սի Ծինփինի հետ։ Սա է մեր սպասումը», – ասել է նա ABC News-ին։ Հասեթը […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել կամրջի տակ

19:38 01.06.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել կամրջի տակ

Հունիսի 1-ին, ժամը 15:39-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոեմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և […] ...

Մեծ Բրիտանիայի միգրացիոն քաղաքականությունը խափանված է․ Ջոն Հիլի

19:20 01.06.2025

Մեծ Բրիտանիայի միգրացիոն քաղաքականությունը խափանված է․ Ջոն Հիլի

Մեծ Բրիտանիան վերջին հինգ տարիների ընթացքում կորցրել է իր սահմանների նկատմամբ վերահսկողությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին՝ Sky News-ին տված հարցազրույցում մեկնաբանելով միգրացիոն իրավիճակը։ Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրության գրասենյակի (ONS) տվյալներով՝ 2024 թվականին երկիր ժամանած միգրանտների թիվը 431 հազարով ավելի է եղել, քան մեկնողներինը։ 2023 թվականին այդ թիվը հասավ 860 հազարի, իսկ […] ...

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ը երեխաների տոնին կազմակերպել էր ուսուցողական արշավ

19:00 01.06.2025

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ը երեխաների տոնին կազմակերպել էր ուսուցողական արշավ

Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության օրը, Ներքին գործերի նախարարությունը վերածել էր իսկական տոնի։ Փոքրիկները հնարավորություն ունեին ոչ միայն ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացնելու, այլև սովորելու՝ ինչպիսին պետք է լինի իրավապահ, խելացի և հոգատար քաղաքացին, այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ ««Փոքրիկ ոստիկան» գոտում օրվա հերոսներն իմացան՝ ինչպես պետք է անցնել փողոցը, նաև սեփական ու շրջապատի անվտանգության […] ...

BACK_TO_TOP