Շատ համայնքներ օրենքով վերապահված համայնքային լիազորություններ իրականացնելու համար ֆինանսական կարողություններ չունեն. Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+32.09 oC

Շատ համայնքներ օրենքով վերապահված համայնքային լիազորություններ իրականացնելու համար ֆինանսական կարողություններ չունեն. Հարությունյան

20:02 17.12.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» նախագահ Խոսրով Հարությունյանին հարցրեց, թե նա ինչ կարծիք ունի նախընտրական շրջանում հնչած տեսակետի հետ, որ պետք է վերացնել մարզերը, մարզպետների ինստիտուտը, իսկ խոշորացված համայնքները պետք է լինեն ինքնակառավարվող:

«Սա շատ նման է Խորհրդային Միության կառուցվածքին, երբ մենք ունեինք շրջաններ և համայնքներ: Սա մոդել է, որը կարող է արևի տակ իր տեղն ունենալ: Մարզերը վերացնել և թողնել 37 խոշորացված համայնք, սա պետք է լուրջ քննարկել: Մինչ նման որոշում կայացնելը ես կմտածեի: Հիմա, եթե նախկին շրջաններն ենք ուզում վերականգնել, կառավարելիության տեսանկյունից դա բավականին բարդացնելու է իրավիճակը: Եթե մենք գտնենք օպտիմալ սահմաններ, գուցե դա կարելի է քննարկել, բայց սրանք բոլորը հաշվելու և արդյունավետ իրականացնելու խնդիր ունեն»,- ասաց նա:

Հարությունյանի խոսքերով՝ այսօրվա տեղական ինքնակառավարման համակարգի «աքիլեսյան գարշապարն» այն է, որ շատ համայքներ օրենքով վերապահված պարտադիր համայնքային լիազորություններ իրականացնելու համար ֆինանսական կարողություններ չունեն:

«Արդյունքում՝ մենք ունենք մոտ 300 բնակիչ ունեցող համայնքներ, որոնց բյուջեի 75 տոկոսը պետական բյուջեից հատկացվող դոտացիաներն են: Այսինքն՝ ենթադրել, որ համայնքը ունակ կլինի ինքնուրույն, սեփական պատասխանատվությամբ համայնքային լիազորություններ իրականացնել, նշանակում է միֆ»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիայի միգրացիոն քաղաքականությունը խափանված է․ Ջոն Հիլի

19:20 01.06.2025

Մեծ Բրիտանիայի միգրացիոն քաղաքականությունը խափանված է․ Ջոն Հիլի

Մեծ Բրիտանիան վերջին հինգ տարիների ընթացքում կորցրել է իր սահմանների նկատմամբ վերահսկողությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին՝ Sky News-ին տված հարցազրույցում մեկնաբանելով միգրացիոն իրավիճակը։ Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրության գրասենյակի (ONS) տվյալներով՝ 2024 թվականին երկիր ժամանած միգրանտների թիվը 431 հազարով ավելի է եղել, քան մեկնողներինը։ 2023 թվականին այդ թիվը հասավ 860 հազարի, իսկ […] ...

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ը երեխաների տոնին կազմակերպել էր ուսուցողական արշավ

19:00 01.06.2025

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ը երեխաների տոնին կազմակերպել էր ուսուցողական արշավ

Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության օրը, Ներքին գործերի նախարարությունը վերածել էր իսկական տոնի։ Փոքրիկները հնարավորություն ունեին ոչ միայն ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացնելու, այլև սովորելու՝ ինչպիսին պետք է լինի իրավապահ, խելացի և հոգատար քաղաքացին, այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ ««Փոքրիկ ոստիկան» գոտում օրվա հերոսներն իմացան՝ ինչպես պետք է անցնել փողոցը, նաև սեփական ու շրջապատի անվտանգության […] ...

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​ձգտում Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորմանը

18:40 01.06.2025

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​ձգտում Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորմանը

Պաղեստինի ազգային վարչակազմը (ՊԱՎ) ռացիոնալ դիրքորոշում է ընդունում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցում, մինչդեռ Իսրայելը չի ​​ձգտում գտնել ճգնաժամի լուծում։ Այս կարծիքը հայտնել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդը՝ ելույթ ունենալով Ամմանում կայացած նախարարական հանդիպման ժամանակ։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Պաղեստինի ազգային բանակը «կատարել և […] ...

ՃՏՊ Հալիձոր գյուղի մոտակայքում․ կան տուժածներ

18:20 01.06.2025

ՃՏՊ Հալիձոր գյուղի մոտակայքում․ կան տուժածներ

Հունիսի 1-ին, ժամը 14:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հալիձոր գյուղի «Դիտակետ» կոչվող տարածքի մոտակայքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից […] ...

Հունիսի 1-ը՝ կենդանաբանական այգում

18:00 01.06.2025

Հունիսի 1-ը՝ կենդանաբանական այգում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանը կենդանաբանական այգուց տեսանյութ է հրապարակել։   ...

Զելենսկին հունիսի 2-ին հաստատել է Ուկրաինայի մասնակցությունը Ռուսաստանի հետ բանակցություններին

17:40 01.06.2025

Զելենսկին հունիսի 2-ին հաստատել է Ուկրաինայի մասնակցությունը Ռուսաստանի հետ բանակցություններին

Ստամբուլում կայանալիք բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կրկին կգլխավորի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։ «Ես լսեցի Ուկրաինայի պաշտպանության նախարարի, արտաքին գործերի նախարարի, գլխավոր շտաբի, հետախուզական ծառայությունների և Ուկրաինայի անվտանգության ծառայության զեկույցները։ Ես դիրքորոշումներ սահմանեցի երկուշաբթի օրը Ստամբուլում կայանալիք հանդիպումից առաջ», – գրել է նա։ Զելենսկիի խոսքով՝ պատվիրակությունը նախատեսում […] ...

BACK_TO_TOP