20:11 17.12.2018
Կառավարությունը հաստատել է մարզերի այն դպրոցների ցանկը, որոնք համարվում են վթարային: Ուսումնասիրոթյունների արդյունքում առանձնացվել է 26 դպրոց, որոնք հետագա շահագործման համար խիստ վտանգավոր են և ենթակա են քանդման: Շիրակի մարզում այդպիսիք են Արթիկի թիվ 2 հիմնական և Ազատանի միջնակարգ դպրոցները, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Նշված դպրոցներում նաև պայմանները չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին՝ դասասենյակները նեղ են ու գերբեռնված, զուրկ են սանիտարական պայմաններից:
Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի միջանցքների հատակն արդեն մի քանի տասնամյակ է՝ ճոճվում է, իսկ փայտերը՝ ճռճռում: Փտած ու իրարից առանձնացած տախտակների պատճառով դպրոցի երկրորդ հարկում արագ քայլել չի լինում՝ խիստ վտանգավոր է:
Դպրոցի շենքը 1933 թվականի կառույց է՝ 85 տարվա մեջ այս հին մասնաշենքը չի վերանորոգվել: Առաստաղին խորհրդային տարիների գիպսե քանդակներ կան անգամ: 1700 քմ տարածք ունեցող դպրոցն ունի 602 աշակերտ ու 70 մանկավարժ, որոնց համար սանհանգույցը ամբողջ դպրոցում միայն առաջին հարկում է տեղակայված։
Շենքը վնասվել է նաև Արթիկում 2 տարի առաջ տեղի ունեցած հեղեղի հետևանքով: Կա համապատասխան եզրակացություն՝ դպրոցի շենքը հետագա շահագործման համար խիստ վտանգավոր է:
Ուսումնասիրությունների ենթարկված հաջորդ հաստատությունն Ազատանի միջնակարգ դպրոցի մի մասնաշենքն է: Դպրոցն ունի երկու մասնաշենք, որոնք իրարից հեռու են մոտ երեք կմ: Հին մասնաշենքի հիմքերը գրունտային ջրերի պատճառով նստվածք են տվել: Մինչև երկրաշարժը դպրոցի համար կառուցված շենքում 1988թ. հետո տեքստիլ արտադրամաս է գործել: Մեծ հաստոցների աշխատանքի պատճառով պատերի ճաքերն ավելի են մեծացել: Թեթև վերանորոգումներից հետո այս շենքում գյուղի 711 աշակերտից 433-ն այստեղ է դասեր անում:
2005թ. գյուղի դպրոցի համար նոր մասնաշենքը կառուցվել է հին մասնաշենքից շատ հեռու, իսկ աշակերտների բաշխումը երկու մասնաշենքերում կատարվել է անհավասարաչափ: Փաստացի, ամենաշատ աշակերտն ունի վթարային շենքը, որտեղ դասեր անցկացնելն արգելված է:
Այժմ Ազատանի ու Արթիկի երկու դպրոցների հին մասնաշենքերը քանդման ենթակա են, որի մասին կա մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը:
Արթիկի թիվ 2 հիմնական և Ազատանի միջնակարգ դպրոցները հիմնանորոգման ու ամրացման առաջնահերթություն ունեցող միակ դպրոցները չեն Շիրակի մարզում, բայց այս դեպքում հաշվի է առնվել երկու դպրոցների աշակերտների թիվը:
23:32 12.08.2025
Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»23:23 12.08.2025
ՌԴ-ից ժամանած մասնագետները փորձի փոխանակում կանցկացնեն ծննդօգնության ոլորտի հայ մասնագետների հետՄանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների և ծննդօգնության հաստատությունների ղեկավար անձնակազմի շրջանակում գիտագործնական սեմինարներ անցկացնելու նպատակով Հայաստանում են ՌԴ «Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի» ներկայացուցիչները: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Դասընթացների շարքը, որը տարիների փորձ ունի, կրում է «Մայրական և մինչև 1 տարեկան երեխաների մահացության նվազեցման ուղիներ» անվանումը, իրականացվում է երկու երկրների առողջապահության […] ...
23:14 12.08.2025
Սպիտակ տունը հայտարարել է, որ Ալյասկայի գագաթնաժողովը կլինի երկկողմԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում նախատեսված հանդիպումը երկկողմանի կլինի, սակայն Վաշինգտոնը շարունակում է կապեր պահպանել Կիևի և Եվրոպայի դաշնակիցների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ «Տեսեք, (Ալյասկայում) բանակցություններում այս պատերազմի միայն մեկ կողմը կլինի։ Եվ այդ պատճառով նախագահը գնում է այնտեղ՝ կրկին […] ...
23:03 12.08.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հետևելու մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհ: Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: 28 կմ երկարությամբ ճանապարհի վրա այս պահին իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կսկսվեն ընդհանուր նորոգված հատվածի գծանշման աշխատանքները։ Այնուհետև այց է կատարվել Հ-29 Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության […] ...
22:52 12.08.2025
Ինչու են թուրք գաղափարախոսները կարծում, որ «Թրամփի ուղին» ոչ թե ամերիկյան, այլ իսրայելական նախագիծ էԹուրքիայում ոչ բոլորն են ողջունել ԱՄՆ նախագահի նախաձեռնած «Խաղաղության և բարգավաճման Թրամփի միջազգային երթուղու» գաղափարը: Թուրքական քաղաքական էլիտայում կան մարդիկ, որոնք համարում են, որ սա, ըստ էության, հակաթուրքական նախագիծ է ու Անկարան պետք է փորձի տապալել դրա իրականացումը: Ովքե՞ր են դեմ հանդես եկողներն ու ինչո՞ւ են համարում Թրամփի նախագիծը հակաթուրքական: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...
22:39 12.08.2025
Ալոնսոն որոշել է «Ռեալի» 11 մետրանոցների հիմնական իրացնողինՄադրիդի «Ռեալի» ընթացիկ առաջնության 11 մետրանոցների հիմնական իրացնող է նշանակվել Կիլիան Մբապեն։ Նա կմնա մադրիդյան ակումբի գլխավոր հարվածային ուժը և հնարավորություն կունենա ավելացնելու իր խփած գոլերի թիվը։ AS-ի տեղեկությունների համաձայն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն այս պատասխանատու դերը վստահել է 26-ամյա Կիլիան Մբապեին, ով կլինի թիմի առաջատար հարձակվողը։ Անցած մրցաշրջանում ֆրանսիացին ակումբային մակարդակում անցկացրել է […] ...
22:30 12.08.2025
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվելՕգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ […] ...