23:45 20.12.2018
Այսօր կայացել է Գյումրիի ավագանու արտահերթ նիստը, որի ընթացքում հաստատվել է 2019 թվականի բյուջեի նախագիծը: Քննարկման է արժանացել հատկապես քաղաքում թափառող շների ոչնչացման համար նախատեսված 4 միլիոն դրամից ավելի ֆինանսական միջոցների հատկացման հարցը: «Գալա» խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ նշել է, որ շներին կրակելու համար գումարն ավելի նպատակահարմար կլինի հատկացնել զենք ունեցող որսորդներին, բայց ոչ թե շներին խփելու, այլ 102-րդ ռազմաբազայի մոտակայքում զինված հերթապահություն իրականացնելու համար:
«Եթե էդ հրացանավոր մարդիկ կան, որոնք զենք կրելու իրավունք ունեն, լավ կլինի, որ հերթապահություն սահմանվի 102-րդ ռազմաբազայի զորամասերի մոտակայքում, որովհետև թափառող հումանորիդներ կան, ովքեր մարդկանց վնաս են տալիս մեր քաղաքում»,- ամենայն լրջութամբ ու անհանգստացած առաջարկել է Լևոն Բարսեղյանը:
Ավագանու անդամը նշել է նաև, որ քաղաքում կլինեն կամավորներ, ովքեր կմիանան իրենց՝ օրինական զենքերով հսկողություն իրականացնողներին։ Լևոն Բարսեղյանին անհանգստացրել է նաև ռուս զինվորի մասնակցությամբ գյումրեցի կնոջ սպանությանն առնչվող գլխավոր դատախազի հայտարարությունը, որը, ըստ Բարսեղյանի, ոչնչով չէր տարբերվում մինչ այս հնչեցրած նույնաբովանդակ ելույթներից:
«Դատախազի հայտարարությունից մենք տեսանք, որ ոչ մի տարբերություն չկար Կոստանյանի չորս տարի առաջ արված հայտարարությունից: Սկսեց մեկնաբանել օտար երկրի օրենքների պաշտպանությամբ, էս խնդրում Գյումրին մնացել է միայնակ»,- նշել է Լևոն Բարսեղյանը:
Գյումրիում ռուս զինվորների մասնակցությամբ կատարվող հանցավոր արարքներով անհանգստացած ավագանու անդամը նշել է նաև, որ իրենք պետությունից այս խնդրի կարգավորման հարցում որևէ ակնկալիք չունեն, մնում է միայն ինքնապաշտպանվել:
23:14 12.08.2025
Սպիտակ տունը հայտարարել է, որ Ալյասկայի գագաթնաժողովը կլինի երկկողմԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում նախատեսված հանդիպումը երկկողմանի կլինի, սակայն Վաշինգտոնը շարունակում է կապեր պահպանել Կիևի և Եվրոպայի դաշնակիցների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ «Տեսեք, (Ալյասկայում) բանակցություններում այս պատերազմի միայն մեկ կողմը կլինի։ Եվ այդ պատճառով նախագահը գնում է այնտեղ՝ կրկին […] ...
23:03 12.08.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հետևելու մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհ: Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: 28 կմ երկարությամբ ճանապարհի վրա այս պահին իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կսկսվեն ընդհանուր նորոգված հատվածի գծանշման աշխատանքները։ Այնուհետև այց է կատարվել Հ-29 Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության […] ...
22:52 12.08.2025
Ինչու են թուրք գաղափարախոսները կարծում, որ «Թրամփի ուղին» ոչ թե ամերիկյան, այլ իսրայելական նախագիծ էԹուրքիայում ոչ բոլորն են ողջունել ԱՄՆ նախագահի նախաձեռնած «Խաղաղության և բարգավաճման Թրամփի միջազգային երթուղու» գաղափարը: Թուրքական քաղաքական էլիտայում կան մարդիկ, որոնք համարում են, որ սա, ըստ էության, հակաթուրքական նախագիծ է ու Անկարան պետք է փորձի տապալել դրա իրականացումը: Ովքե՞ր են դեմ հանդես եկողներն ու ինչո՞ւ են համարում Թրամփի նախագիծը հակաթուրքական: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...
22:39 12.08.2025
Ալոնսոն որոշել է «Ռեալի» 11 մետրանոցների հիմնական իրացնողինՄադրիդի «Ռեալի» ընթացիկ առաջնության 11 մետրանոցների հիմնական իրացնող է նշանակվել Կիլիան Մբապեն։ Նա կմնա մադրիդյան ակումբի գլխավոր հարվածային ուժը և հնարավորություն կունենա ավելացնելու իր խփած գոլերի թիվը։ AS-ի տեղեկությունների համաձայն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն այս պատասխանատու դերը վստահել է 26-ամյա Կիլիան Մբապեին, ով կլինի թիմի առաջատար հարձակվողը։ Անցած մրցաշրջանում ֆրանսիացին ակումբային մակարդակում անցկացրել է […] ...
22:30 12.08.2025
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվելՕգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ […] ...
22:21 12.08.2025
Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետՕգոստոսի 5-7-ը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպել էր Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խորացնելու և կապերն ամրապնդելու նպատակներ է հետապնդում այս միջոցառումը։ Ի՞նչ տվեց այն, և առհասարակ հաջողվո՞ւմ է արդյոք իրականացնել այս նպատակները, նաև որոնք են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ներկայիս խնդիրներն ու խոչընդոտները։ Այս ամենի մասին «Հեռանկարը» զրուցել է ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր […] ...