14:39 25.12.2018
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը 2016 թվականի ապրիլին պատվիրել է սարք, որը կարողանում է վերծանել սմարթֆոնների մեջ եղած տվյալները, նամակագրությունները և այլն՝ նույնիսկ այն դեպքում, երբ սարքը պաշտպանված է գաղտնաբառով։ Այս մասին հայտնի է դարձել գաղտնի փաստաթղթերի հրապարակումներ անող Wikileaks կայքը հրապարակումներից, որոնք վերաբերվել են աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատների պատվիրած ապրանքներին։
Սարքը, որ պատվիրել է երևանյան դեսպանատունը, պետք է կարողանար հաղթահարել Android, Blackberry և այլ հեռախոսների գաղտնաբառով պաշտպանվածությունը, կարողանար դրանից դուրս բերել տվյալներ, հավելվածների գաղտնաբառեր, SMS և այլ հաղորդագրություններ, հեռախոսազանգերի պատմություն և կոնտակտներ և այլն։ Ավելին, սարքը պետք է կարողանար վերականգնել-վերծանել նաև WhatsApp հավելվածի նամակագրությունները և այլն։
Պատվերը հավաստող փաստաթուղթն իր էջում տեղադրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
https://www.facebook.com/photo.php?fbid=10156942029190421&set=a.386217890420&type=3&theater&ifg=1
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն էլ իր հրապարակման մեջ նշել է, որ խոսքը ոչ թե գաղտնալսող սարքի մասին է, այլ հենց հեռախոսների մեջից տեղեկությունները դուրս բերող սարքավորման մասին է։
«Սա ֆիզիկապես հասանելի հեռախոսի մեջ մտնելու համար է. երբ այն պաշտպանված է գաղտնաբառով կամ այլ նման ձև։ Ի՞նչ է սա նշանակում։ Տեսականորեն, օրինակ, որ թողնում ես հեռախոսդ մուտքի մոտ, ինչ-որ ձյաձյա կարող է բացել և մեջից ֆայլերը հանել։ Ու սա միայն ԱՄՆ դեսպանատան հարց չէ։
Յուրաքանչյուր հաստատություն այցելելուց գերադասելի է հեռախոս այնտեղ չտանել, եթե ձեր ձեռքից այն առգրավում են այցի ընթացքում։ Քանի որ ամեն տեղ էլ նման ներթափանցում այսօր հնարավոր է, նման սարքեր այսօր շուկայում կան եւ հասանելի են պետական հաստատություններին։ Մենակ չասեք, որ թաքցնելու բան չունեք»,- գրել է Մարտիրոսյանը։
https://www.facebook.com/samvel/posts/10156891830623781
12:11 20.08.2025
Իրազեկում․ զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ զենքով պարգևատրված անձինք պարտավոր են 2023 թ. հունիսի 1-ից երկու տարվա ընթացքում ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․ Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր, զենքի հետ կապված և անվտանգության կանոնների […] ...
11:55 20.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 19-20-ըԲացահայտվել է 105 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, 4 դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, 3 դեպք՝ […] ...
11:48 20.08.2025
Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ իրականացվելու են պայթեցման աշխատանքներԽոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 16.00-ից 18.00-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ Նշված ժամանակահատվածում ճանապարհը փակ կլինի երթևեկության համար»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
11:41 20.08.2025
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներՔաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակներն արդեն տևական ժամանակ իրականացնում են շրջիկ սպասարկում՝ ընդլայնված ցանկով, հարմարավետ և հատուկ կահավորված ավտոմեքենաներով։ ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացն ու որակը՝ այն դարձնելով առավել մատչելի և քաղաքացիակենտրոն։ Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում կարող էին ներկայացնել միայն […] ...
11:35 20.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 20-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ կազմել է 20.4 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...